Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 105-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Եթե վարչապետը կամ Կառավարության անդամը առաջարկում է պատգամավորի կողմից հնչեցված բանավոր հարցը գրավոր ներկայացնել, ապա պահպանվում է պատգամավորի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ բանավոր հարց հնչեցնելու իրավունքը:»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի նպատակն է հստակեցնել պատգամավորի կողմից կառավարությանը բանավոր եւ գրավոր հարցերով դիմելու կարգը: