Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-889-30.04.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի`

ա) 8-րդ կետի «52-րդ հոդվածի 8-րդ կետին» բառերը փոխարինել «53-րդ հոդվածի 8-րդ մասին» բառերով:

բ) 9-րդ կետի «53-րդ հոդվածով» բառերը փոխարինել  «54-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

Հոդված 2. . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Հայաuտանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրված 52-րդ հոդվածը վերաբերում է դատավարական ժամկետների կասեցմանը եւ բաղկացած է  ընդհամենը երկու մասերից` առանց կետերի: Այսինքն Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով հղում պետք է կատարվեր ոչ թե 52-րդ հոդվածի 8-րդ կետին, այլ 53-րդ հոդվածի 8-րդ մասին: 125-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում ամրագրված 53-րդ հոդվածը վերաբերում է դատավարական ժամկետների բաց թողնելուն եւ վերականգնելուն եւ բաղկացած է  8 մասերից` առանց կետերի: Մինչդեռ, դատավարական ժամկետները երկարաձգելու դրույթները ամրագրված են 54-րդ հոդվածի 2-րդ մասում: Այսինքն Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով հղում պետք է կատարվեր ոչ թե  53-րդ հոդվածին, այլ 54-րդ հոդվածի 2-րդ մասին: