Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասում`
ա) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.».
բ) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) դատավարական ժամկետները երկարաձգելու մասին.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: