Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-890-30.04.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի (ընդունված է 2000 թվականի հուլիuի 6-ին) 19-րդ հոդվածը լրացնել նոր` 1.1 եւ 1.2 մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1.Արգելվում է uննդամթերքի արտադրության համար ներմուծել սննդային հումքեր եւ սննդային հավելումներ, ինչպես նաեւ փաթեթավորված պատրաստի սննդային արտադրանք (սննդամթերք), անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը ինչ լեզվով է կատարված, որոնց՝

ա) պիտանիության ժամկետը Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու պահին անցած է,

բ) ընդհանուր պիտանիության ժամկետից անցել է 2/3-ից ավել ժամկետ,

գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է,

դ) պիտանիության ժամկետի նշումը աղավաղված է,

ե) ժամկետը կրկնակի մակնշված է կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ ժամկետը ջնջված է եւ նշված է նոր ժամկետ:

Սույն սահմանափակումները չեն տարածվում արտադրական վերամշակման չենթարկված գյուղատնտեսական մթերքների վրա:

1.2. Արգելվում է uննդամթերքի արտադրության համար ներմուծված սննդային հումքերի եւ սննդային հավելումների, ինչպես նաեւ փաթեթավորված պատրաստի սննդային արտադրանքի (սննդամթերքի) հայերեն լեզվով մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքների նախագծերի նպատակն է Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքով սահմանված մեխանիզմներով բացառել Հայաստանի Հանրապետություն ժամկետանց, ինչպես նաեւ պիտանիության ժամկետի 1/3-ից պակաս ժամկետով սննդամթերքի եւ սննդային հավելում հանդիսացող ապրանքների ներկրումը:

Օրենքի նախագիծը հնարավորություն կտա պաշտպանել մարդու կյանքն ու  առողջությունը, ապահովել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ uպառողների վuտահությունը:

Նախագիծը  կերաշխավորի uպառողների կողմից պատշաճ որակի եւ uպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, uպառողների շահերի պետական եւ հաuարակական պաշտպանության իրավունքները:

Քանի որ սննդամթերքը վերջին հաշվով սպառողին է հասնում առեւտրի կետերի միջոցով, ուստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն վարչական տուգանքներ կիրառելու մեխանիզմներով պաշտպանել ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ բացառել առեւտրի կետերի կողմից պիտանիության ժամկետը սպառված սննդամթերքը արտադրողներից կամ ներմուծողներից ձեռք բերելն ու իրացնելը:

Եթե «ՀՀ Մաքսային օրենսգրում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կբացառի ժամկետանց, ինչպես նաեւ պիտանիության ժամկետի 1/3-ից պակաս ժամկետով սննդամթերքի եւ սննդային հավելում հանդիսացող ապրանքների ներկրումը, ապա առաջարկվող «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը իր հերթին կապահովի, որպեսզի տեղական շուկայում բացառվեն, ինչպես տեղական արտադրողների կողմից, այնպես էլ ներմուծողների կողմից ժամկետներում ներկրված, սակայն պիտանիության ժամկետը սպառված սննդամթերքի իրացումը: Օրենքի նախագծով  առաջարկվող փոփոխությունը կերաշխավորի սպառողի՝ սննդամթերքը եւ սննդային հավելումները անվտանգ օգտագործելու իրավունքը:

Հիշյալ նախագծերը քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության տարբեր հասարակական շահագրգիռ կառույցների հետ եւ արժանացել նրանց հավանությանը: