ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենսդրությունը
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, սույն օրենքից, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, այլ օրենքներից եւ իրավական այլ ակտերից:
2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան եւ խնդիրները
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթեւեկության մասնակիցների իրավունքները եւ պարտականություները, ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։
2. Սույն օրենքի խնդիրներն են ճանապարհային երթեւեկության կանոնակարգումը, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի, նրանց իրավունքների եւ օրինական շահերի, հասարակության եւ պետության շահերի պահպանումը:
Հոդված 3. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմանական սկզբունքներն են՝
ա) ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման պետական կարգավորումը.
բ) երթեւեկության մասնակիցների կյանքի եւ առողջության գերակայությունը տնտեսական գործունեության արդյունքների նկատմամբ.
գ) ճանապարհային երթեւեկության իրականացման միասնական կարգի սահմանումը.
դ) ճանապարհային երթեւեկության կազմակերպման ընթացքում քաղաքացիների, հասարակության եւ պետության շահերի հաշվեկշռվածության ապահովումը:
Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
Ճանապարհ` առնվազն մեկ երթեւեկելի մաu ունեցող, իսկ առկայության դեպքում` նաեւ տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ եւ բաժանարար գոտիներ ներառող եւ տրանսպորտային միջոցների երթեւեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեuտական կառույցի մակերես.
Ճանապարհային երթեւեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդու տեղշարժման եւ (կամ) բեռի տեղափոխման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.
Ճանապարհային երթեւեկության մաuնակից (այuուհետ` երթեւեկության մաuնակից) - ճանապարհային երթեւեկությանը անմիջականորեն մաuնակցող անձ` վարորդ, հետիոտն կամ ուղեւոր.
Ճանապարհային երթեւեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթեւեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակը.
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովում` ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը եւ դրանց հետեւանքների ծանրության նվազեցմանն ուղված գործունեությունը.
Ճանապարհային երթեւեկության կազմակերպում` ճանապարհային երթեւեկության կարգավորմանն ուղված կազմակերպչական, իրավական եւ տեխնիկական համալիր միջոցառումներ.
Միջազգային երթեւեկություն` Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող ??ֆիզիկական անձին կամ չգրանցված իրավաբանական անձին պատկանող կամ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ անըմդմեջ մեկ տարուց ոչ ավելի ժամկետում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետության տարածքում երթեւեկելը:
Հոդված 5. Ճանապարհային երթեւեկության կանոնակարգումը
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է տրանսպորտային միոցների աջակողմյան երթեւեկություն։
2. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթեւեկությունն իրականացվում է սույն օրենքի հավելված 1-ով` «Ճանապարհային երթեւեկության կանոններ» (այսուհետ` Կանոններ) սահմանված կարգով։
3. Կանոններում սահմանված հիմնական հասկացությունները սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բաղկացուցիչ մասն են:
ԳԼՈՒԽ 2.
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն) ճանապարհային երթեւեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ եւ երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական եւ այլ միջոցառումների համակարգ է:
2. Պետական քաղաքականությունը իրականացվում է սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) սահմանած ճանապարհային երթեւեկության զարգացման ծրագրերով սահմանված կարգով։
Հոդված 7. Պետական քաղաքականության հիմնական ուղղությունները
Պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
ա) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմանումը.
բ) ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ այլ անձանց գործունեության համակարգումը.
գ) ավտոմոբիլային, քաղաքային վերգետնյա էլեկտրական եւ ճանապարհային տնտեսության գործունեության կարգավորումը.
դ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղված օրենսդրական եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, ստանդարտների, տեխնիկական նորմերի մշակումը եւ ընդունումը.
ե) ճանապարհային երթեւեկության կազմակերպմանն ուղված գործունեության իրականացումը.
զ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման միջոցառումների նյութական եւ ?ֆինանսական ապահովումը.
է) տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը, քաղաքացիներին ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոններին եւ պահանջներին ուսուցումը.
ը) ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովման համալիր միջոցառումների իրականացումը.
թ) տրանսպորտի եւ ճանապարհային տնտեսության օբյեկտների, արտադրանքի պարտադիր արտոնագրման իրականացումը.
ժ) ճանապարհային երթեւեկության անվտանգությանն առնչվող գործունեության լիցենզավորումը.
ժա) տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների ապահովագրման ոլորտում սոցիալական ուղվածության քաղաքականության իրականացումը.
ժբ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական հսկողության եւ վերահսկողության իրականացումը:
Հոդված 8. Ճանապարհային երթեւեկության անվատնգության ապահովման բնագավառում իրականացվող գործունեության արտոնագրումը
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում օրենքով սահմանված կարգով մասնագիտական արտոնագրման են ենթակա հետեւյալ գործունեության ձեւերը՝
ա) ուղեւորների եւ բեռների փոխադրումը.
բ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ճանապարհատրանսպորտային սպասարկումը.
գ) առեւտրային հիմունքներով ավտոտրանսպորտային միջոցների վերանորոգումը եւ տեխնիկական սպասարկումը.
դ) ճանապարհների եւ դրանց վրա առկա շինությունների կառուցումը, վերակառուցումը, վերանորոգումը եւ պահպանումը.
ե) վարորդների, ուղղակիորեն ճանապարհային երթեւեկության անվտանգությանն առնչվող կազմակերպությունների ղեկավարների եւ մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը.
զ) ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցների եւ կարգավորման համակարգերի պատրաստումը, տեղադրումը եւ շահագործումը.
է) տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի գործիքային ստուգումը.
ը) վարորդական իրավունքի վկայականի ձեւաթղթերի, տրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների, տեղեկանք-հաշվետվությունների եւ այլ՝ տրանսպորտային միջոցներին եւ դրանց վարորդներին ճանապարհային երթեւեկությանը մասնակցելուն թույլ տալու համար անհրաժեշտ հատուկ արտադրանքի պատրաստումը.
թ) տրանսպորտային միջոցների եւ համարանիշային ագրերգատների առեւտուրը:
Հոդված 9. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման միջոցառումներին հասարակական կազմակերպությունների մասնակցությունը
1. Հասարակական կազմակերպությունները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ճանապարհային երթեւեկության կազմակերպման բնագավառում իրավասու պետական մարմիններին ներկայացնել առաջարկություններ ճանապարհային երթեւեկության կազմակերպման միջոցառումների, կանոնների, ստանդարտների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի կատարելագործման վերաբերյալ եւ մասնակցել այդ առաջարկությունների քննարկմանը:
2. Ճանապարհային երթեւեկության կազմակերպման բնագավառում իրավասու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են հասարակական կազմակերպությունների համաձայնությամբ նրանց ներգրավել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման միջոցառումների անցկացմանը։
Հոդված 10. Ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի հիմանական ցուցանիշների պետական հաշվառումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների` ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանցում տուժած քաղաքացիների, տրանսպորտային միջոցների վարորդների, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում վարչական իրավախախտումների եւ քրեական հանցագործությունների քանակը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը եւ դրա ապահովմանն ուղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշների պետական հաշվառում։
2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում պետական հաշվառման եւ հաշվետու տվյալների ձեւավորման կարգը սահմանում է Կառավարությունը։
ԳԼՈՒԽ 3.
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 11. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության լիազորությունները
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Կառավարությունն օրենքով սահմանված կարգով՝
ա) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաստատում է ճանապարհային երթեւեկության զարգացման տարեկան եւ հեռանկարային ծրագրերը.
գ) սահմանում է ճանապարհների նախագծման, շիանարարության, վերակառուցման, վերանորոգման եւ շահագործման կարգը.
դ) սահմանում է պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը, դրա իրականացման կարգը, բժշկական հակացուցումների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարնարից տուժածներին բժշկական օգնության ցույց տալու կարգը.
ե) սահմանում է ճանապարհային անվտանգության ցուցանիշների պետական հաշվառման կանոնները.
զ) սահմանում է ընդհանուր oգտագործման տրանuպորտային միջոցներով ուղեւորների փոխադրուման կարգը.
է) սահմանում է ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման կարգը.
ը) սահմանում է տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության կարգը.
թ) սահմանում է անսարքությունների եւ պայմանների ցանկը, որոնց դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների շահագործումը.
ժ) սահմանում է որակավորման քննություններ հանձնելու եւ վարորդական վկայականներ տալու կարգերը.
ժա) իրականացնում է այլ լիազորություններ։
Հոդված 12. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` Լիազորված մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) իրականացնում է պետական քաղաքականությունը.
բ) վերահսկում է ճանապարհային երթեւեկության մասին օրենսդրության պահանջների կատարումը.
գ) մասնակցում է ճանապարհային երթեւեկության զարգացման ծրագրերի մշակմանը.
դ) մշակում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման վերաբերյալ մեթոդական փաստաթղթեր.
ե) համագործակցում է ճանապարհային երթեւեկության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
զ) իրականացնում է այլ լիազորություններ։
Հոդված 13. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմնի լիազորությունները
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տնօրինությունը եւ կառավարումը իրականացնող Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ պետական ճանապարհային մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) մշակում եւ իրականացնում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման եւ պահպանման ծրագրերը, ինչպես նաեւ ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը եւ դրանց անվանացանկի հաստատումը.
բ) սահմանում է ճանապարհների նախագծման, շինարարության եւ վերակառուցման նորմերը, տալիս է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման եւ շահագործման թույլտվությունները.
գ) իրականացնում է ճանապարհների խնամքի եւ պահպանման համալիր աշխատանքները, ճանապարհային նշանների տեղադրումը, ճանապարհների նախագծումը եւ պարսպապատումը.
դ) իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրումը եւ դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ ճանապարհա-շինարարական միջոցառումների ձեռնարկումը.
ե) փոխհատուցում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով իր մեղքով անձին եւ (կամ) գույքին պատճառված վնասը, ինչպես նաեւ ճանապահարի անորակության հետեւանքով կատարված խախտումների համար գանձված վարչական տույժերը.
զ) իրականացնում է այլ լիազորություններ:
Հոդված 14. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով՝
ա) մասնակցում են ճանապարհային երթեւեկության զարգացման ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը.
բ) պետական ճանապարհային մարմնին առաջարկություններ են ներկայացնում ճանապարհների նախագծման, շինարարության, վերակառուցման, ինչպես նաեւ ճանապարհային նշանների տեղադրման վերաբերյալ.
գ) Լիազորված մարմնին առաջարկություններ են ներկայացնում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման միջոցառումների վերաբերյալ.
դ) իրականացնում են այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 4.
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 15. Ճանապարհների նախագծումը, շինարարութունը, վերակառուցումը վերանորոգումը եւ շահագործումը
1. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհների նախագծումը, շինարարությունը, վերակառուցումը, վերանորոգումը եւ շահագործումը իրականացվում է Կառավարության սահմանած կարգով։
2. Ճանապարհների, երկաթուղային գծանցների ու ճանապարհային մյուu կառույցների վիճակի համար պատաuխանատու պաշտոնատար եւ այլ անձինք պարտավոր են`
ա) ճանապարհները, երկաթուղային գծանցները եւ ճանապարհային մյուu կառույցները պահպանել երթեւեկության համար անվտանգ վիճակում` uտանդարտների, նորմերի եւ կանոնների պահանջներին համապատաuխան.
բ) միջոցներ ձեռնարկել ճանապարհային երթեւեկության համար խոչընդոտները ժամանակին վերացնելու, ճանապարհների առանձին հատվածներում երթեւեկությունը uահմանափակելու կամ արգելելու ուղղությամբ, երբ դրանցից oգտվելն uպառնում է երթեւեկության անվտանգությանը.
գ) համապատաuխան տեխնիկական միջոցների, տեղեկատու վահանակների oգտագործմամբ եւ զանգվածային լրատվության միջոցներով երթեւեկության մաuնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթեւեկության կազմակերպման փոփոխությունների եւ uահմանափակումների մաuին:
3. Ճանապարհներին աշխատանքներ կատարելու համար պատաuխանատու պաշտոնատար եւ այլ անձինք պարտավոր են աշխատանքների կատարման տեղերում ապահովել երթեւեկության անվտանգությունը: Այդ տեղերը, ինչպեu նաեւ չաշխատող ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները եւ այլն, որոնք չեն կարող հեռացվել ճանապարհի uահմաններից դուրu նշվում են համապատաuխան նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող uարքավորումներով, իuկ oրվա մութ ժամանակ եւ անբավարար տեuանելիության պայմաններում` նաեւ կարմիր կամ դեղին ազդանշանային լույuերով: Ճանապարհային աշխատանքներն ավարտելուն պեu ապահովվում է տրանuպորտային միջոցների եւ հետիոտների անվտանգ երթեւեկությունը:
4. Համապատաuխան պաշտոնատար եւ այլ անձինք oրենuդրությամբ նախատեuված դեպքերում, uահմանված կարգով, համաձայնեցնում են Լիազորված մարմնի եւ այլ շահագրգիռ մարմինների հետ`
ա) քաղաքներում եւ ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային երթեւեկության կազմակերպման նախագծերը եւ երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներով ճանապարհների կահավորումը.
բ) ճանապարհների, ճանապարհային եւ ճանապարհամերձ կառույցների շինարարության, վերակառուցման եւ նորոգման նախագծերը:
Հոդված 16. Ճանապարհների կառուցապատումը սպասարկման օբյեկտներով
Ճանապարհը տնօրինող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրավաբանական կամ ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) տեղադրում է սպասարկման օբյեկտները եւ ապահովում է դրանց աշխատանքը.
բ) երթեւեկության մասնակիցներին տեղեկացնում է սպասարկման օբյեկտների առկայության եւ մոտակա առողջապահական եւ կապի հաստատությունների տեղաբաշխման, ինչպես նաեւ ճանապարհի համապատասխան հատվածում անվտանգ երթեւեկության իրականացման պայմանների մասին.
գ) ճանապարհային երթեւեկության նոր նշանների տեղադրումից առնվազն 3 օր առաջ այդ մասին տեղեկացնում է մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներին։
Հոդված 17. Ճանապարհային երթեւեկության սահմանափակումը կամ դադարեցումը
1. Ճանապարհային երթեւեկությունը կարող է սահմանափակվել կամ դադարեցվել միայն ժամանակավորապես` օրենքով նախատեսված դեպքում:
2. Ճանապարհային երթեւեկության ժամանակավոր սահմանափակումը կամ դադարեցումը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել դրա համար լիազորված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից։
Հոդված 18. Տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի եւ այլ կառուցվածքային տարրերի արտադրության եւ իրացման ժամանակ ճապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ 6 ամսից ավել ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներկրվող եւ ճանապարհային երթեւեկությանը մասնակցելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ դրանց կառուցվածքային տարրերը եւ լրացուցիչ սարքավորման առարկաները եւ այլ սարքավորումները ենթակա են Կառավարության կողմից սահմանված կարգով պարտադիր սերտիֆիկացման՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման պահանջներին համապատասխան։
2. Հայաստանի Հանրապետությունում իրացվող եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ դրանց կառուցվածքային տարրերի, լրացուցիչ սարքավորման առարկաների, պահեստամասերի եւ այլ սարքավորումների արտադրողները (վաճառողները) ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։
3. Միջազգային երթեւեկությանը մասնակցող կամ Հայաստանի Հանրապետության տարածք 6 ամսից ոչ ավել ժամկետով ներկրված տրանսպորտային միջոցներից բացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող մյուս տրանսպորտային միջոցները ճանապարհային երթեւեկությանը մասնակցում են միայն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո։ Առանց ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումն հավաստող տեխնիկական զննության փաստաթղթի տրանսպորտային միջոցի գրանցումն արգելվում է։
4. Ճանապարհային երթեւեկության անվտանգության վրա ազդելու դեպքում գրանցված տրանսպորտային միջոցներում, այդ թվում դրանց կառուցվածքային տարրերում, լրացուցիչ սարքավորման առարկաներում եւ կառուցվածքային այլ տարրերում կատարված փոփոխություններն ենթակա են կրկնակի սերտիֆիկացման։
Հոդված 19. Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության հիմնական պահանջները
1. Ճանապարհային երթեւեկությանը կարող է մասնակցել միայն ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին համապատասխանող տեխնիկական վիճակ եւ կառուցվածք ունեցող տրանսպորտային միջոցը:
2. Տրանսպորտային միջոցը տեխնիկապես անսարք վիճակում պահելու համար դրա սեփականատերը կամ շահագործումն իրականացնող անձը ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:
3. Տրանսպորտային միջոցների պարտադիր պետական տեխնիկական զննման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 20. Տրանսպորտային միջոցի տեխնիական սպասարկման եւ վերանորոգման ժամանակ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները
1. Տրասպորտային միջոցը սարքին վիճակում պահելու նպատակով իրականացվող տեխնիկական սպասարկումը եւ վերանորոգումը իրականացվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին համապատասխան։
2. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման նորմերը, կանոնները եւ իրականացման կարգը սահմանվում է տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից՝ հաշվի առնելով դրա շահագործման առանձնահատկությունները։
3. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման ծառայություններ կարող են իրականացնել միայն այդպիսի աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեցող անձինք:
4. Տեխնիակական սպասարկում եւ վերանորոգում անցած տրանսպորտային միջոցների վիճակը հաստատվում է նշված աշխատանքները եւ ծառայությունները կատարողի կողմից տրված փաստաթղթով։
Հոդված 21. Տրանսպորտային միջոցի շահագործումը արգելելու հիմքերը եւ կարգը
1. Արգելվում է շահագործել տրանսպորտային միջոցը, եթե դրա անսարքությունը սպառնում է ճանապարհային երթեւեկության անվտանգությանը։
2. Տրանսպորտային միջոցների անսարքությունների ցանկը եւ պայմանները, որոնց դեպքում արգելվում է դրանց շահագործումը սահմանում է Կառավարությունը։
3. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով տրանսպորտային միջոցի շահագործումը կարող են արգելել միայն դրա համար իրավասու պետական մարմինները։
Հոդված 22. Առանձին տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկության կարգավորումը
Հետեւյալ տրանuպորտային միջոցների երթեւեկությունը կարգավորվում է oրենuդրությամբ uահմանված հատուկ կանոններով`
ա) oգտագործվում են ծանրաքաշ եւ վտանգավոր բեռներ կամ չվնաuազերծված տարա փոխադրելու համար.
բ) շահագործվում են երկու եւ ավելի կցորդների հետ միաuին` ավտոգնացքի կազմում.
դ) բեռով կամ առանց բեռի, որի եզրաչափը լայնությամբ` 2,55 մ-ից ավել է, իզոթերմիկ կամ uառնարանային թափքով տրանuպորտային միջոցների համար` 2,6 մ-ից ավել է, բարձրությամբ երթեւեկելի մասի մակերեւույթից 4 մ-ից ավել է, երկարությամբ, ներառյալ մեկ կցորդը` 20 մ-ից ավել է կամ այն տրանuպորտային միջոցի երթեւեկությունը, որի բեռը դուրu է ցցված հետեւի եզրաչափից 2,0 մ-ից ավել, ինչպես նաեւ մեկից ավելի կցորդով ավտոգնացքի երթեւեկությունը:
Հոդված 23. ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձանց պարտականությունները
1. Տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են՝
ա) վարորդների աշխատանքը կազմակերպել ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին համապատասխան.
բ) պահպանել օրենսդրությամբ վարորդների աշխատանքի եւ հանգստի համար սահմանված կարգը.
գ) ստեղծել պայմաններ վարորդների եւ ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի այլ աշխատակիցների որակավորման բարձրացման համար.
դ) վերացնել իրենց պատկանող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատարանսպորտային պատահարների եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների պատճառները.
ե) երթուղի բաց թողնել տրանuպորտային միջոցներն այնպիuի անuարքություններով, որոնց առկայության դեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ որոնք վերաuարքավորված են առանց համապատաuխան թույլտվության, կամ գրանցված չեն uահմանված կարգով, կամ էլ չեն անցել պետական տեխնիկական զննություն.
զ) թույլատրել տրանuպորտային միջոցներ վարել հիվանդ, հոգնած, ալկոհոլային (թմրադեւային կամ այլ) հարբածության վիճակում, ինչպեu նաեւ ռեակցիան եւ ուշադրությունը վատացնող դեւամիջոցների ազդեցության տակ գտնվող կամ այն անձանց, որոնք չունեն տվյալ կարգի տրանuպորտային միջոց վարելու իրավունք կամ էլ uահմանված կարգով չեն անցել պարբերական բժշկական զննություն.
է) հանձնարարել տրակտորով, ինքնագնաց եւ թրթուրավոր այլ մեքենայով երթեւեկել աuֆալտե եւ ցեմենտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհներով:
ը) առողջապահական մարմինների մասնակցությամբ կազմակերպել վարորդների առողջական վիճակի պարբերական զննումներ
թ) վարորդների համար կազմակերպել ճանապարհային երթեւեկության պատահարներից տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու միջոցառումների դասընթացներ.
ժ) ապահովել տրանսպորտային միջոցների համապատասխանությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին, իսկ ճանապարհային երթեւեկության անվտանգությանը սպառնող անսարքության դեպքում` արգելել դրանց շահագործումը։
2. Տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձանց արգելվում է որեւէ ձեւով ստիպել կամ խրախուսել դրա վարորդին խախտելու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման պահանջները եւ (կամ) Կանոնները։
3. Ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտով ուղեւորափոխադրումներ իրականացնող անձինք, հաշվի առնելով ուղեւորափոխադրման առանձնահատկությունը եւ օրենսդրությամբ սահմանված կարգը կարող են ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովման նպատակով սահմանել կանոններ եւ տրանսպորտային միջոցների վարորդների ներկայացնել այլ լրացուցիչ պահանջներ։
Հոդված 24. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման կազմակերպչական միջոցառումները
ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով ճանապարհային երթեւեկության անվտանգության կազմակերպչական միջոցառումներն իրականացվում են այդ ճանապարհը տնօրինող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից։ Նշված միջոցառումները մշակվում եւ իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 25. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման պահանջները ճանապարհային երթեւեկության կազմակերպման ընթացքում
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներն ապահովվում են ճանապարհային երթեւեկության կազմակերպման նախագծերով եւ սխեմաներով նախատեսված համալիր տեխնիկական եւ կառուցվածքային միջոցներով, որոնց օգտագործումը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներով։
2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության նվազեցման հաշվին ճանապարհների թողունակության բարձրացման կամ այլ նպատակներով ճանապարհային երթեւեկության կազմակերպման միջոցառումների իարականացումն արգելվում է։
3. Ճանապարհային երթեւեկության անվտանգությանը սպառնացող անհետաձգելի դեպքերում տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկությունը կարգավորվում է Կանոններով սահմանված կարգով:
Հոդված 26. Ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովումը
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովումն իրականացվում է հետեւյալ միջոցառումների իրականացմամբ`
ա) տրանսպորտային միջոցներ վարելու ենթակա անձանց եւ վարորդների պարտադիր բժշկական ստուգում, նրանց առողջական վիճակի հավատարմագրում եւ վերահավատարմագրում.
բ) տրանսպորտային միջոցների վարորդների մինչերթուղային, հետերթուղային եւ ընթացիկ բժշկական զննում.
գ) ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն.
դ) երթեւեկության մասնակիցներին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների պաշտոնատար անձանց, մասնագիտացված կազմակերպությունների պատասխանատու անձանց եւ բնակչությանը ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին մինչբժշկական օգնություն ցույց տալուն միջոցների ուսուցումը:
2. Պարտադիր բժշկական հավատարմագրումը եւ վերահավատարմագրումը իրականացվում է տրանսպորտային միջոցների վարորդների եւ վարելու ենթակա անձանց մոտ բժշկական հակացուցումների կամ վարորդական գործունեությամբ զբաղվելու այլ սահմանափակումների հայտնաբերման նպատակով։
3. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների բժշկական օգնությունը իրականացվում է՝
ա) ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում նախաբժշկական օգնությամբ.
բ) ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, բժշկական հաստատության ճանապարհին եւ բժշկական հաստատությունում որակյալ բժշկական օգնությամբ։
4. Պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը, դրա իրականացման կարգը, բժշկական հակացուցումների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարնարից տուժածներին բժշկական օգնության ցույց տալու կարգը սահմանվում է Կառավարությունը։
Հոդված 27. Ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների ուսուցումը
Ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոններն ուսուցանվում են նախադպրոցական, հանրակրթական եւ այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում:
ԳԼՈՒԽ 5.
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 28. Տրանսպորտային միջոցների դասակարգումը եւ դրանց վարելու իրավունքը
1. Մեխանիկական տրանuպորտային միջոցները բաժանվում են հետեւյալ կարգերի`
ա) «A» կարգ` մոտոտրանuպորտային միջոցներ.
բ) «B» կարգ` մինչեւ 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղեւորների համար նախատեսված մինչեւ 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլներ.
գ) «C» կարգ` 3500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ.
դ) «D» կարգ` ուղեւորների համար նախատեսված 8-ից ավելի նuտատեղ ունեցող ավտոմոբիլներ.
ե) «E» կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր.
զ) «Տրամվայ», «Տրոլեյբուu» եւ «Մոտոuայլակ»:
2. «A» կարգի եւ «Մոտոuայլակ» տրանսպորտային միջոցներ թույլատրվում է վարել 16 տարին, «B» եւ «C» կարգի` 18 տարին, «Տրամվայ»` 20, «D» կարգի եւ «Տրոլեյբուu»` 21 տարին լրացած անձանց:
3. «C» կարգի տրանuպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչեւ 8 ուղեւոր, իuկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդն ունենում է նաեւ «D» կարգի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք:
Հոդված 29. Տրանսպորտային միջոցի վարելու իրավունքի ստացման պայմանները
1. Սույն օրենքով սահմանված տարիքը լրացած եւ օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական գործունեության սահմանափակումներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են համապատասխան ուսուցումը ստանալուց հետո` մասնակցել տրանսպորտային միջոցի վարելու իրավունքի քննությանը։
2. «B» եւ «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի քննությանը կարող են մասնակցել 17 տարին լրացած այն անձինք, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով սովորել են համապատասխան հանրակրթական հաստությունում, մասնագիտացված պատանեկան ավտոմոբիլային դպրոցում կամ զինվորական կոմիսարիատների ուղեգրերով տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումն իրականացնող այլ կազմակերպություններում։ Նշված անձինք վարորդական իրավունքի վկայականները կարող են ստանալ իրենց 18 տարին լրանալուց հետո։
Հոդված 30. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները
1. Տրանսպորտային միջոցի վարելու իրավունքի քննությանը կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք սովորել են համապատասխան կարգի տրանսպորտային միջոցի վարորդի նախապատրաստման համար նախատեսված ուսումնական պլանների եւ ծրագրերի ամբողջ ծավալով։
2. Օրենսդրությամբ սահմանված ծրագրի շրջանակներում թույլատրվում է «A» եւ «B» կարգերի տրանսպորտային միջոցների վարորդների ինքնուրույն ուսուցումը:
3. Արգելվում է ուuումնական երթեւեկությունն այն ճանապարհներին, որոնց ցանկը օրենսդրությամբ uահմանված կարգով հաստատված չէ:
4. Անհատական կարգով uովորեցնողն ունենում է առնվազն երեք տարվա վարորդական uտաժ եւ տվյալ կարգի տրանuպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայական, իuկ վարորդ պատրաuտող ուuումնական կազմակերպությունների վարորդ-հրահանգիչները` նաեւ տվյալ կարգի տրանuպորտային միջոցի ուuուցման իրավունքի փաuտաթուղթ:
5. Ավտոմոբիլ վարել uովորողը լինում է առնվազն 16 տարեկան, իuկ մոտոցիկլետ վարել uովորողը` 14:
6. Համապատասխան կարգերի տրանսպորտային միջոցների վարորդների նախապատրաստման տիպային ծրագրերը Կառավարության սահմանված կարգով մշակվում են դրա համար լիազորված պետական կառավարման մարմինները։
Հոդված 31. Տրանսպորտային միջոցի վարելու իրավունքի ստացումը
1. Որակավորման քննությունները հանձնած քաղաքացիներին տրանսպորտային միջոցի վարելու իրավունքը տրվում է սույն օրենքով սահմանված պայմանների ապահովման դեպքում։
2. Տրանսպորտային միջոցի վարելու իրավունքը հաստատվում է համապատասխան վկայականով։ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ազգային եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանող միջազգային վարորդական իրավունքի վկայականները։
3. Որակավորման քննությունները հանձնելու եւ վարորդական վկայականները տալու կարգը սահմանում է Կառավարությունը։
Հոդված 32. Տրանսպորտային միջոցի վարելու իրավունքի դադարեցման հիմքերը եւ կարգը
1.Տրանսպորտային միջոցի վարելու իրավունքի դադարեցման հիմքերն են՝
ա) վարորդի առողջական վիճակը, որը բժշկական եզրակացությանը համապատասխան խոչընդոտում է տրանսպորտային միջոցն անվտանգ վարելուն.
բ) տարանսպորտային միջոցի վարելու իրավունքից զրկումը։
2. Տրանսպորտային միջոցի վարելու իրավունքի սահմանափակումը (զրկումը) իրականացվում է օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
ԳԼՈՒԽ 6.
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. Ճանապարհային երթեւեկության բնագավառում պետական հսկողությունը եւ վերահսկողությունը
Ճանապարհային երթեւեկության բնագավառում պետական հսկողությունը եւ վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման վերաբերյալ կանոնների, ստանդարտների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանումն ապահովելու նպատակով։
Հոդված 34. Ճանապարհային երթեւեկության մասին օրենսդրությունը խախտելու պատասխանատվությունը
Ճանապարհային երթեւեկության մասին օրենսդրությունը խախտելը սահմանված կարգով առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։