Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-892-30.04.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2009 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է) :

ՏԵՂԵԿԱՆՔ

նախագծի ընդունման հիմնավորման մասին

(«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2009 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2009 թվականի տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) հոդված 4-ի համաձայն:

Օրենքի հոդված 12-ով սահմանված են հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ներկայացվող հաշվետվությունն ընդգրկում է 2009 թվականի ընթացքում իրականացված մասնավորեցման (լուծարման) գործընթացի վերլուծությունը եւ կազմված է ըստ մասնավորեցման մասին օրենքով հաշվետվությանը ներկայացվող պահանջների:

Ներկայացվող հաշվետվությունը բաղկացած է երկու գլխից՝ «I. Ընդհանուր դրույթներ» եւ «II. Ծրագրի իրագործումը»: «Ծրագրի իրագործումը» գլուխը բաժանված է մասերի՝ ըստ խոշոր եւ միջին ընկերությունների, «փոքր» օբյեկտների, անավարտ շինարարության օբյեկտների եւ պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների մասին տեղեկությունների:

Համաձայն Օրենքի հոդված 12-ի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվությունը պետք է բովանդակի հետեւյալը.

ա) Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված միջոցառումների նկարագրությունը: Այս տեղեկությունները ներկայացված են հաշվետվության «Ընդհանուր դրույթներ» մասում, որը բաղկացած է 2009 թվականի մասնավորեցման գործընթացի վերլուծական մասից՝ քանակական եւ բովանդակային, մասնավորեցման օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, քաղաքականությանը վերաբերող դրույթներից, մասնավորեցմանը խոչընդոտող պատճառների վերհանումից եւ ՀՀ կառավարության կողմից իրականացված միջոցառումների համառոտ նկարագրությունից:

բ) Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ մասնավորեցման գործարքների վերաբերյալ քանակային ցուցանիշները՝ ըստ մասնավորեցման ձեւերի եւ ձեռնարկությունների: Այս տեղեկատվությունը զետեղված է հաշվետվության երկրորդ գլխում` «Ծրագրի իրագործումը» եւ ներկայացված է ըստ մասնավորեցման առանձին ձեւերի` 2009 թվականի համար` միայն աճուրդով մասնավորեցման գործարքների: Հաշվետվության 2.1.4. մասում բերված են նաեւ տեղեկություններ մասնավորեցումը չկայացած ընկերությունների լուծարման եւ սնանկացման գործընթացների մասին:

Հաշվետվության 2.2. մասը վերաբերում է «փոքր», իսկ 2.3. մասը՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման արդյունքներին:

գ) Մասնավորեցման հետեւանքով պետական բյուջե մուտք եղած միջոցները: 2009 թվականի ընթացքում մասնավորեցման գործարքներից ստացված պետական բյուջեի մուտքերը ներկայացված են հաշվետվության 2.4. մասում:

դ) Մասնավորեցման հետեւանքով փաստացի կատարված ներդրումների եւ ներդրումային պարտավորությունների մասին: 2009 թվականին մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված երկու ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (34-ական տոկոս), որոնց գնորդները ներդրումներ կատարելու պարտավորություններ չեն ստանձնել: Իսկ Հաշվետվության 2.1.3. մասում ներկայացված են նախկինում իրականացված մասնավորեցման գործարքների արդյունքում գնորդների ստանձնած պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ  ԿԱՏԱՐՄԱՆ  2009  ԹՎԱԿԱՆԻ  ՏԱՐԵԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ընդունված է 2011  թվականի  մայիսի  10-ին

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2009 թվականի տարեկան հաշվետվությունը ( կցվում է ) : 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

05.06.2011
ՀՕ-160