Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-893-03.05.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում ավելացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«դրոշմապիտակ` սահմանված չափեր, ձեւ եւ կեղծումից պաշտպանվածության որոշակի աստիճան ունեցող ինքնասոսնձվող դրոշմանիշը, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան եւ հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրանով դրոշմավորված ապրանք արտադրողին կամ ներմուծողին:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 91 -րդ, 92 -րդ, 93 -րդ, 94 -րդ, 95 -րդ եւ 96 -րդ հոդվածներով.

«Հոդված 91 . Ապրանքների եւ թատերական, մարզական ու զվարճանքի միջոցառումների տոմսերի դրոշմավորումը

1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` սույն օրենքի 92 -րդ հոդվածում նշված ապրանքները եւ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող թատերական, մարզական (սպորտային) եւ (կամ) զվարճանքի (այդ թվում` երաժշտական) միջոցառումների տոմսերը:

2. Եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավարման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները (անկախ կազմակերպա-իրավական ձեւից եւ կարգավիճակից) ու անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք), Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք, ինչպես նաեւ թատերական, մարզական (սպորտային) եւ (կամ) զվարճանքի (այդ թվում` երաժշտական) միջոցառումների կազմակերպիչ հանդիսացող անձինք:

3. Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն օրենքով սահմանված տոների ու հիշատակի օրերի կապակցությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվող օրերին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպվող համերգների (հիշատակի արարողությունների) տոմսերը:

Հոդված 92 . Դրոշմավորման ենթակա ապրանքները եւ թատերական, մարզական ու զվարճանքի միջոցառումների տոմսերը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ներքոհիշյալ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:
 
Ծածկագիրն
ըստ
ԱՏԳԱԱ-ի
Ապրանքախմբի անվանումը
Ապրանքախմբի
համառոտ
անվանումը
1602-1605
ապրանքային դիրքերին դասվող պահածոյացված կենդանական արտադրանք (միս, ձուկ, խավիար եւ խեցգետնակերպեր)
կենդանական
պահածո
2009
մրգահյութեր եւ բանջարեղենի հյութեր, չխմորված եւ սպիրտ չավելացված
մրգահյութ
2201
ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված, առանց շաքար կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելումով
ջուր
2202
ջրեր` ներառյալ հանքային եւ գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելումով եւ այլ ոչ ալկոհոլային խմիչքներ
ջուր
2203
գարեջուր
գարեջուր
2208
ապրանքային դիրքին դասվող` մինչեւ 9 % սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլներ
կոկտեյլ
0901
փաթեթավորված սուրճի բոլոր տեսակներ
սուրճ
0902
փաթեթավորված թեյի բոլոր տեսակներ
թեյ
ձայնագրված` տեսաձայնային մագնիսական կրիչներ, այդ թվում` ծրագրային ապահովում պարունակող
սկավառակ

2. Դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող թատերական, մարզական (սպորտային) եւ (կամ) զվարճանքի (այդ թվում` երաժշտական) միջոցառումների տոմսերի վրա (համառոտ անվանումը` տոմս), բացառությամբ` սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 93 . Դրոշմապիտակների ձեռք բերման կարգը

1. Դրոշմապիտակները ձեռք են բերվում դրանց արժեքը պետական բյուջե վճարելու պայմաններում:

2. Դրոշմապիտակները տրամադրվում են հարկային մարմնի կողմից` դրոշմապիտակի ձեռք բերման հայտերի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

3. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար անձինք հարկային մարմին են ներկայացնում.

1) դրոշմապիտակների ձեռքբերման հայտ,

2) դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հաuտատող փաuտաթղթի պատճենը,

3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների oգտագործման մաuին:

4. Սույն հոդվածով նախատեսված հայտի եւ հաշվետվության ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են 10-օրյա ժամկետում:

Հոդված 94 . Դրոշմապիտակներով դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները

1. Դրոշմապիտակի դարձերեսը պետք է ծածկված լինի փակցնելուց հետո այն անվնաս պոկելու հնարավորությունը բացառող սոսնձով:

2. Դրոշմապիտակները փակցվում են տարայի (տուփի, փաթեթավորման) կամ տոմսի այնպիսի հատվածում, որի նյութը ապահովում է դրոշմապիտակի հուսալի փակցնումը: Կափարիչով (խցանով) տարայի դեպքում դրոշմապիտակը փակցվում է կափարիչի (խցանի) վրա:

3. Նախորդ նմուշի դրոշմապիտակը կիրառությունից հանելու կապակցությամբ վերադրոշմավորման անհրաժեշտության դեպքում նոր նմուշի դրոշմանիշը փակցվում է տարայի (տուփի, փաթեթավորման) կամ կափարիչի (խցանի) այն հատվածում, որտեղ դրոշմապիտակ փակցված չէ:

Հոդված 95 . Դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների եւ արժեքի (գնի) սահմանումը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելը եւ կիրառությունից հանելը

1. Դրոշմապիտակների նմուշները եւ տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը (գինը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով դրանց արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Դրոշմապիտակների արժեքը (գինը) յուրաքանչյուր տարվա համար սահմանվում է առնվազն դրա սկզբից մեկ ամիս առաջ: Մինչեւ սույն մասով սահմանված ժամկետը արժեք (գին) չսահմանվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակների նախորդ տարվա արժեքը:

3. Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում եւ կիրառությունից հանվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների օտարումը թույլատրելի լինելու ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից ապրանքների` նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակով վերադրոշմավորված) լինելու դեպքում:

Հոդված 96 . Ձեռք բերված եւ չօգտագործված (այդ թվում` վնասված) դրոշմապիտակների վերադարձը

1. Օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը եւ դրոշմավորելու վրա կատարված ծախսերը համարվում են շահութահարկի (եկամտահարկի) գծով կատարված կանխավճարներ:

2. Ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային մարմնին` համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու ամսվանը հաջորդող եռամսյա ժամկետում:

3. Տվյալ նմուշի չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են կիրառությունից հանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող եռամսյա ժամկետում:

4. Փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում վերադարձվում են հարկային մարմնին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

5. Չօգտագործված կամ վնաuված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու կամ uույն հոդվածի 6-րդ մաuում uահմանած դեպքերում տարածքային հարկային տեuչությունների կամ տարածաշրջանային մաքսատների կողմից հետ չընդունվելու դեպքերում հաշվարկվում են հարկային պարտավորություններ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները տարածքային հարկային տեuչությունների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետեւյալ պայմանները`

1) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի եւ անհարթությունների.

2) պետք է պարզ երեւա դրոշմապիտակի uերիան եւ դրա կենտրոնական մաuը.

3) դրոշմապիտակները պատռվածքի դեպքում պատռված մաuերը պետք է միացված լինեն.

4) վերադարձվող յուրաքանչյուր դրոշմապիտակների մակերեuը (այդ թվում` հավաքված առանձին մաuերից) պետք է կազմի իր uկզբնական չափի առնվազն 60 տոկոuը:

7. Արգելվում է դրոշմապիտակների oտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ 'Ժամանակավոր արտահանում' մաքuային ռեժիմով արտահանված դրոշմապիտակները oտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

8. Դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա` ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կարող է կատարվել նախքան այդ ապրանքները Հայաuտանի Հանրապետության մաքuային տարածք ներմուծելը, մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում (համապատասխան թույլտվության դեպքում` մաքսատան, կամ մաքսակետի տարածքում կամ մաքսային պահեստում): Ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կարող է իրականացվել նաեւ ներմուծողի ընտրած տարածքում` բայց ոչ ուշ մինչեւ դրանց օտարումը: Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորումը իրականացվում է արտադրողի ընտրած տարածքում:

9. Դրոշմապիտակները կարող են տրամադրվել միայն Հայաuտանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սույն օրենքի 91 -96 -րդ հոդվածներով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները:

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների` դրոշմապիտակներով դրոշմավորման կարգի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:»:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն օրենքի 91 -96 -րդ հոդվածների դրույթները չեն տարածվում մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը ներմուծված կամ արտադրված` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների նկատմամբ:»:

Հիմնավորում

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացման նպատակը որոշ ապրանքների` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման օրենսդրական հիմքերի ձեւավորումն է:

Նախագծերի փաթեթով ներկայացված այլ օրենքների նախագծերի ներկայացման նպատակը չօգտագործված դրոշմանիշերը օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չվերադարձնելու դեպքում հարկ վճարողների մոտ առաջացող հարկային պարտավորությունների, ինչպես նաեւ որոշ ապրանքների` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման (վերադրոշմավորման)` օրենքով սահմանված կարգի պահանջների խախտման դեպքում համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառության հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման համակարգ, որը տարածվում է միայն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների վրա (բացառությամբ գարեջրի): Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի ընդլայնման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրոշմապիտակները համարվում են արդյունավետ գործիքներ` ապրանքաշրջանառության ծավալների նկատմամբ ընթացիկ հարկային հսկողություն իրականացնելու առումով:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման պահանջ սահմանել կենդանական պահածոների որոշ տեսակների, մրգահյութերի, բնական կամ արհեստական հանքային ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, կոկտեյլների, փաթեթավորված սուրճի եւ թեյի, տեսաձայնային սկավառակների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող թատերական, մարզական եւ զվարճանքի միջոցառումների տոմսերի համար:

Նախագծերով կարգավորվում են նաեւ դրոշմապիտակների ձեռք բերման հետ կապված հարցերը, դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները, դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների եւ արժեքի (գնի) սահմանման հարցերը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու եւ կիրառությունից հանելու ընթացակարգերը եւ այլն:

2. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան որոշ ապրանքների` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման (վերադրոշմավորման) հետ կապված հարաբերություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կներդրվի որոշ ապրանքների իրացման իրական ծավալների հաշվառման համակարգ, ինչը կնպաստի արդյունավետ հարկային վարչարարության իրականացմանը: