Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8952-07.05.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (ԳԽ 06.12.1985) (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 1892   հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1) երկրորդ պարբերությունում «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով» բառերով,

2) չորրորդ պարբերությունում «հարյուրքսանապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ  «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարհարյուրհիսնապատիկից  մինչեւ չորսհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի  1893 հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1) երկրորդ պարբերությունում «հիսնաապատիկից մինչեւ ութսունապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից  երեքհարյուրհիսնաապատիկի չափով» բառերով,

2) չորրորդ պարբերությունում «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ  «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափոփ» բառերը փոխարինել «երեքհհարհարյուրհիսնապատիկից  մինչեւ չորսհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 3. Օրենսգրքի  1894 հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1) երկրորդ պարբերությունում «հիսնաապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից  երկուհարյուրհիսնարապատիկի չափով» բառերով,

2) չորրորդ պարբերությունում «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ  «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափոփ» բառերը փոխարինել «երեքհհարհարյուրապատիկից  մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափով» բառերով։

Հոդված 4. Օրենսգրքի 1895 հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

1) առաջին պարբերությունում «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնաապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից  երկուհարյուրհիսնարապատիկի չափով» բառերով,

2) երկրորդ պարբերությունում «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկից  մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։
 

ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ազգապահպանության գլխավոր երաշխիքներից մեկը  մեր մայրենի լեզուն է՝ հայերենը, որի պահպանությունը եւ պաշտպանությունը օրենսդրական կարեւորագույն խնդիր է։ 1993թ. ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, 2002թ. ՀՀ կառավարության հաստատված «Հայաստանի Հանրապետությունում լեզվական քաղաքականության պետական ծրագիրը» եւ մի շարք իրավական ակտեր ուղղված են հայերենի կանոնակարգմանը, պետական լեզվական քաղաքականության արդյունավետ կիրառմանը։

Այնուամենայնիվ, հասարական կյանքի տարբեր ոլորտներում, զանգվածային լրատվամիջոցներում, գովազդում, պաշտոնական խոսքում քիչ չեն դեպքերը, երբ աղավաղվում, խաթարվում  է գրական հայերենը։ Ոճական, ուղղախոսական, քերականական սխալները դարձել են համատարած երեւույթ, իսկ ժարգոնը եւ փողոցի լեզուն հեռուստագովազդի եւ հեռուստաեթերի անբաժան մասն են։

Մայրաքաղաքի եւ հանրապետության համայնքներում, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համատարած խախտումով (ՀՀ-ում գովազդի լեզուն հայերենն է), ճնշող մեծամասնություն են կազմում օտարալեզու հրապարակային գրվածքները, վահանակները, ցուցանակները, հայտարարությունները։ Ոտնահարվում են նաեւ  հայերենով տեղեկատվություն ստանալու  սպառողների իրավունքները։ Հայերենի պաշտպանվածության ներկա իրավիճակը  օրենսդրական բարեփոխման խնդիր է առաջացնում։

Լեզվի տեսչության վերջին տարիների ստուգումները փաստում են, որ իրավախախտումների թիվն աճելու միտում ունի. անգամ կրկնակի ստուգումների ընթացքում վարչական իրավախախտումները  չեն վերացվում` «Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի տարաբնույթ մեկնաբանությունների պատճառով:

2010 թվականի սկզբում  մշտադիտարկումների արդյունքում միայն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում արձանագրվել է հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների եւ գովազդային ցուցանակների լեզվական ձեւավորման շուրջ  500 խախտում, որոնց վերացման համար առկա օրենսդրական դաշտի պայմաններում կպահանջվի առնվազն 10 տարի:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում գովազդի նկատմամբ ընդհանուր պահանջների ընդլայնումով (Հոդված 5) ու հստակ պարտականությունների սահմանումով վստահ ենք, որ օրենսդրական դաշտում դրական քայլ կապահովենք լեզվական հարաբերությունների կարգավորման եւ հայերենի պաշտպանության ուղղությամբ։

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքում առաջարկվող   փոփոխությունները   գործող տույժերից ավելի բարձր տույժեր են սահմանում լեզվի բնագավառում օրենսդրության խախտման համար, ինչը կարծում ենք կնպաստի քաղաքացիների եւ պաշտոնական անձանց պատասխանատվության բարձրացմանը։

Օրենդրական նախաձեռնության փաթեթի մաս է կազմում նաեւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախաձեռնությունը, որը եւս ուղղված է գրական հայերենի պաշտպանվածության ամրապնդմանը։

Օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս նկատի ենք ունեցել ԱՊՀ մի շարք երկրների իրավական փորձը։