Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-904-11.05.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածում.

1. 2-րդ եւ 2.1-ին մասերը «շնորհում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում» բառերով.

2. 3-րդ մասում «քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության» բառերը փոխարինել «համայնքային ծառայության համապատասխան կամ» բառերով.

3. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից ցածր քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունենալու դեպքում` համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան: Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակման հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:» .

4. 7-րդ մասում «եւ «ժէ» կետերով» բառերը փոխարինել «,«ժէ» եւ «ժթ» կետերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի «ա» կետը «մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով.

2. 2-րդ մասի 2-րդ պարբերությունը «ներկայացվող» բառից հետո լրացնել «բարձրագույն կրթության եւ (կամ) աշխատանքային uտաժի եւ փորձի» բառերով.

3. 3-րդ մասը «վերապատրաստումից հետո» բառերից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտով պայմանավորված` 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրի փոփոխման դեպքի:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում «75» թիվը փոխարինել «85» թվով:

 Հոդված 4. Օրենքի 14.1. հոդվածում.

1. 2-րդ մասում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«3. Մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1. մասով.

«2.1. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակման դեպքում փորձաշրջան չի սահմանվում:»:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքային ծառայողների վերապատրաuտումն անցկացնում են սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները:»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում.

1. «ա» կետը «համայնքի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների)» բառերով.

2. մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ» կետով.

«գ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով  թեստավորում, ինչպես նաեւ թեստավորման հարցաշարերի շրջանակներում հարցազրույց անցնելուց հետո:»:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ը» կետով.

«ը) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ի» կետով.

«ի) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տրված համաձայնության ժամկետի ավարտից հետո պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին չհամապատասխանելը».

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում «համայնքի ղեկավարի որոշմամբ» բառերը փոխարինել «համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունված իրավական ակտով» բառերով:

Հոդված 11. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով լուծվում են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են համայնքային ծառայության համակարգի ներդրման ու կայացման արդյունավետության բարձրացմամբ, մասնավորապես` հստակեցվում են համայնքային ծառայության պաշտոնում նշանակման հետ միաժամանակ համապատասխան դասային աստիճանի շնորհման դեպքերը, աշխատանքային ստաժի եւ փորձի առումով լրացուցիչ հնարավորություն է նախատեսվում համայնքային ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնելու ցանկություն ունեցող անձանց համար, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի կայացումն ապահովելու նպատակով նախատեսվում է լիազորված մարմնում անձանց թեստավորման եւ հարցազրույցի միջոցով կադրերի ռեզերվ ընդգրկելու հնարավորությունը, ինչպես նաեւ կադրերի ռեզերվում գրանցված անձանց տրվում է հնարավորություն համայնքային ծառայության թափուր պաշտոններում արտամրցութային կարգով նշանակվելու համար եւ այլն:

Ստորեւ առավել մանրամասն ներկայացվում է օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը` ըստ նախագծի հոդվածների.

1. Օրենքի նախագծի 1-ին հոդված

1) Հոդվածի 1-ին մասի վերաբերյալ` համայնքային ծառայության դասային աստիճաններ շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց հստակ վերապահվում են նաեւ օրենքով նախատեսված դեպքերում (գործող օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մաս) դասային աստիճաններից զրկելու լիազորություններ:

2) Հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ` համայնքային ծառայության դասային աստիճան չունեցող, սակայն համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան կամ ավելի բարձր քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնում նշանակելու հետ միաժամանակ բոլոր դեպքերում պետք է շնորհվի նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան (տես գործող օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մաս), իսկ համայնքային ծառայության պաշտոնում նշանակման հետ միաժամանակ նախատեսված դասային աստիճան չպետք է շնորհվի միայն այն անձանց, ովքեր ունեն այդ պաշտոնին համապատասխան կամ ավելի բարձր համայնքային ծառայության դասային աստիճան:

3) Հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ` գործող օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասից պարզ չէ, թե քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակման հետ միաժամանակ ինչ դասային աստիճան պետք է շնորհվի, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանից: Նշված հարցին լուծում է տրվում գործող օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

4) Հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ` Գործող օրենքով նախատեսվում է, որ համայնքային ծառայողի նկատմամբ նկատողություն կամ խիստ նկատողություն տեսակի կարգապահական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով պաշտոնից ազատելու դեպքում նա պետք զրկվի իր ունեցած դասային աստիճանից: Նույն մոտեցումը նպատակահարմար է կիրառել համայնքային ծառայողին «զբաղեցրած պաշտոնից ազատում» տեսակի կարգապահական տույժը սահմանված կարգով կիրառելու հիմքով պաշտոնից ազատելու դեպքում:

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդված

1) Հոդվածի 1-ին մասի վերաբերյալ` մի շարք գյուղական համայնքներում խնդիրներ է առաջացրել համայնքային ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնելու համար, աշխատանքային ստաժի եւ փորձի առումով, մասնագիտական երեք տարվա աշխատանքային ստաժի հետ միաժամանակ գործող օրենքով նախատեսված գիտական աuտիճանի պահանջը: Օրենքի նախագծով առաջարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժի այլընտրանքային (առանց գիտական աստիճանի պահանջի) չափանիշի կիրառմամբ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու հնարավորություն, մասնավորապես` եթե տվյալ անձն ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ :

2) Հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ` 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրում օրենքով նախատեսված չափանիշները չընդգրկելու համաձայնությունը տրվում է յուրաքանչյուր հարցի առանձին ուսումնասիրության արդյունքում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանձին համայնքներում աշխատակազմերի քարտուղարների պաշտոնների անձնագրերում նպատակահարմար է չընդգրկել օրենքով նախատեսված միայն բարձրագույն կրթության կամ որոշ դեպքերում` միայն աշխատանքային ստաժի չափանիշները:

3) Հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրում օրենքով նախատեսված բարձրագույն կրթության եւ (կամ) աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները, օրենքով նախատեսված դեպքում, կարող են չընդգրկվել մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը, որից հետո օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով այդ պաշտոնի անձնագրում անհրաժեշտ են լինելու կատարել համապատասխան փոփոխություններ, անգամ այն դեպքում, երբ այդ պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողի համար պաշտոնի անձնագրի նոր պահանջներին բավարարելը հնարավոր չի լինի  ապահովել վերապատրաuտումից հետո: Ուստի, պաշտոնի անձնագրում փոփոխություններ կատարելու վերը նշված դեպքն առաջարկվում է օրենքում նախատեսել որպես բացառություն:

3. Օրենքի նախագծի 3-րդ հոդված.

Համայնքային ծառայության համակարգի ներդրման գործընթացի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաեւ համայնքային ծառայողների ատեստավորումների ժամանակ թեստավորման փուլի հաղթահարման 75 տոկոսանոց սահմանը բավականին ցածր է, ինչից ելնելով օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել, որ  երկրորդ` հարցազրույցի փուլին մաuնակցելու իրավունք ունեն թեuտավորման առաջադրանքների առնվազն 85 տոկոuին ճիշտ պատաuխանած անձինք:

4. Օրենքի նախագծի 4-րդ հոդված.

1) Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը կրում է տեխնիկական բնույթ, որը պայմանավորված է նախագծի նույն հոդվածի 2-րդ մասով.

2) Հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքով նախատեսել արտամրցութային կարգով համայնքային ծառայության պաշտոնում նշանակման նոր գործընթաց:

Նախագծով նախատեսվում է, որ մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ այդ պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը:

5. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձանց համար համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակելիս փորձաշրջան չի սահմանվում: Նշված առաջարկությունը բխում է նաեւ գործող օրենքի 8-րդ հոդվածի պահանջից, որի համաձայն համայնքային ծառայության պաշտոնում քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ է շնորհվում համապատասխան դասային աստիճան, այլ ոչ թե փորձաշրջանն անցնելու հետո, ինչպես նախատեսված է մյուս դեպքերի համար:

6. Օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը նպատակ է հետապնդում վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության գործընթացն ամբողջությամբ իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

7. Օրենքի նախագծի 7-րդ հոդված.

Գործող օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն համայնքային ծառայության կադրերի ռեզերվում կարող են ընդգրկվեն համայնքի ղեկավարի պաշտոն կամ տեղական ինքնակառավարման մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո: Հաշվի առնելով, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով հայեցողական են նաեւ Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի (տեղակալների) պաշտոնները, հետեւաբար առաջարկվում է նախատեսել նաեւ պաշտոնավարման ավարտից հետո նշված պաշտոնները զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվում ընդգրկման հնարավորությունը:

Գործող օրենքով համայնքային ծառայության կադրերի ռեզերվ ընդգրկվելու համար ներկայացված հիմքերը բավարար չեն կադրերի ռեզերվի կայացման համար, ինչից ելնելով առաջարկվում է օրենքով նախատեսել կադրերի ռեզերվում ընդգրվելու նոր հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում թեստավորում եւ հարցազրույց անցնելը: Թեստավորումը պետք է անցկացվի մրցույթների թեստավորման փուլի անցկացման համար սահմանված կարգով, իսկ հարցազրույցը կանցկացվի թեստավորման հարցաշարերի շրջանակներում:  Թեստավորման եւ հարցազրույցի անցկացման մեխանիզմները մանրամասն կնկարագրվեն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով:

8. Օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է համայնքային ծառայողների նկատմամբ կիրառել նաեւ անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը: Նշված լրացումը կատարելով օրենքի 24-րդ հոդվածի դրույթները համապատասխանեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի համապատասխան դրույթներին, միաժամանակ բացառվում է համայնքային ծառայողների կողմից անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները:

9. Օրենքի նախագծի 9-րդ հոդված.

Գործող օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների պաշտոնների անձնագրերը բարձրագույն կրթության եւ ստաժի օրենքով ներկայացված պահանջները լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են չընդգրկվել մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: Նշված ժամկետի ավարտից հետո աշխատակազմերի այն քարտուղարները, որոնք չեն համապատասխանի օրենքով ներկայացված պահանջներին ենթակա կլինեն զբաղեցրած պաշտոնից ազատման, ինչը եւ առաջարկվում է հստակ նկարագրել գործող օրենքի 33-րդ հոդվածում նշված համայնքային ծառայողին պաշտոնից ազատման հիմքերում:

10. Օրենքի նախագծի 10-րդ հոդված.

Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաեւ առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակելու եւ ազատելու լիազորությունները վերապահված են համայնքի ղեկավարին, իսկ մյուս պաշտոններում` աշխատակազմի քարտուղարին: Հետեւաբար, առաջարկվում է օրենքով նախատեսել, որ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնը համայնքային ծառայողի կողմից մինչեւ մեկ տարի ժամկետով զբաղեցնելու հնարավորությունը տրվի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: