Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 105-րդ հոդվածի 2-րդ մաս «հարցով» բառից լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքից:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով.
«9. Եթե վարչապետը կամ Կառավարության անդամը առաջարկում է պատգամավորի կողմից հնչեցված բանավոր հարցին գրավոր պատասխանել, ապա պահպանվում է պատգամավորի` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ բանավոր հարցով դիմելու իրավունքը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԺ պատգամավորի կողմից կառավարությանը բանավոր հարցով դիմելու դեպքում Կառավարության առաջարկով այդ հարցին գրավոր պատասխանելու եւ Օրենքի 105 հոդվածով սահմանված մեկ բանավոր հարցով Կառավարությանը դիմելու իրավունքի պահպանման կարգի հստակեցմամբ: