Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Պետական գրանցման մերժման հիմք է հանդիսանում նաեւ նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպության նշանակալից մասնակցություն ունեցող (հիմնադրվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի, բաժնային ֆոնդի առնվազն 10 տոկոսի սեփականատեր համարվող) հիմնադրի, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված լինելը` պատժի կատարման ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
Սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին տրամադրում է Հայաuտանի Հանրապետության ոստիկանությունը: Տեղեկությունների կազմը եւ տրամադրման կարգը սահմանվում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ Հայաuտանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:»:
Հոդված 3. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: