Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պետական գրանցման մերժման հիմք է նաեւ նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված լինելը` պատժի կատարման ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժով դատապարտված անձանց վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին տրամադրում է Հայաuտանի Հանրապետության ոստիկանությունը: Տեղեկությունների կազմը եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ Հայաuտանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:»:
Հոդված 3. Անցումային դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: