Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-908-14.05.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի  (այսուհետ օրենք) 7-րդ հոդվածի`

1) 1-ին մասը լրացնել ,իաե  կետով հետեւյալ բովանդակությամբ`

«իա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:».

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ մասերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «ժթ» ենթակետիե բառերը փոխարինել «իա» կետի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «ժթ» ենթակետով» բառերը փոխարինել «իա» կետով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «ժթ» կետով» բառերը փոխարինել «իա» կետով» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 9.2-րդ գլխով հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 9.2.

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 59.7. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը

Սույն օրենքի իմաստով` գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:

Հոդված 59.8. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

1. Հաստատագրված վճար վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանների (կետերի) միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության նկատմամբ, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:

Հոդված 59.9. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը

Ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաuտատագրված վճարի ամuական չափը հաշվարկվում է` ամuվա ընթացքում իրացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաuտատագրված վճարի հաշվարկման համար ամuվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաu լինել ամuվա ընթացքում uտացված գազի ծավալի 87.5 տոկոuից:

Uտացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը կարող է վերցնել գազալցման կայանի աշխատանքային ժամերին:

Հոդված 59.10. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը

Ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաuտատագրված վճարի նվազագույն ամuական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաu լինել`

Երեւան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամ,

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամ,
այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամ:»:

Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ժթ» ենթակետում» բառերը փոխարինել «իա» կետում» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

Հիմնավորում

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) . Նախագծի նպատակը ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը հարկման ընդհանուր համակարգից կրկին հարկման հաստատագրված վճարների համակարգ տեղափոխելն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները . Սույն թվականի մայիսի 1-ից ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխվել է հարկման ընդհանուր համակարգ: Գործունեության այս տեսակը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելը կատարվել է դեռեւս 2008 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունված «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով (որով 2010 թվականի մայիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել օրենքի համապատասխան դրույթը): Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխումը կապված էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1101-Ն որոշման ընդունման հետ: Վերջինս նախատեսում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայաններում բաշխիչ աշտարակների կիրառում, որոնց միջոցով հնարավոր է չափման միջազգային պրակտիկայում կիրառվող ֆիզիկական միավորներով (խորանարդ մետր կամ կիլոգրամ) արձանագրել իրացվող գազի իրական ծավալները: Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1101-Ն որոշմամբ սահմանված` գազալիցքավորման կայաններում բաշխիչ աշտարակների կիրառումը պարտադիր էր համարվել 2009 թվականի ապրիլի 15-ից, եւ այդ պահից կստեղծվեր գազի իրացման իրական ծավալների արձանագրման հնարավորություն: Այդ պայմաններում անտրամաբանական կլիներ գործունեության այս տեսակի համար պահպանել հարկման հաստատագրված վճարների համակարգը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջների կիրառումը ոչ միայն կապահովեր արդարացի հարկման համակարգի կիրառում, այլեւ կպաշտպաներ սպառողների շահերը եւ կապահովեր լիցքավորվող գազի ծավալին եւ որակին համապատասխան սպառողների կողմից հատուցման վճարում: Հետագայում, սակայն, որոշմամբ ԱԳԼՃԿ-ներ շահագործող անձանց համար շահագործման պահանջները, դրանց թվում` բաշխիչ աշտարակների միջոցով ավտոմեքենաների գազալիցքավորում իրականացնելու պահանջի պարտադիր լինելու ժամկետը հետաձգվեց  մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 746-Ն որոշմամբ): Բաշխիչ աշտարակների պարտադիր կիրառման ժամկետի հետաձգումը, սակայն, չուղեկցվեց հաստատագրված վճարով հարկման համակարգից հարկման ընդհանուր համակարգին անցնելու ժամկետի հետաձգմամբ: Հետեւաբար, բաշխիչ աշտարակների բացակայության պայմաններում ստեղծվել են գործունեության այս ոլորտից պետական բյուջեի եկամուտների կորուստներ ունենալու իրական նախադրյալներ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները . Նախագծով առաջարկվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը հարկման ընդհանուր համակարգից կրկին տեղափոխել հարկման հաստատագրված վճարների համակարգ:

Միաժամանակ, նախատեսվում է, որ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանները (կետերը), որտեղ առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան լիցքավորման բաշխիչ աշտարակներ, կարող են գործել հարկման ընդհանուր համակարգում:

2. Կարգավորման առարկան . Նախագծի կարգավորման առարկան ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հարկման համակարգն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը . Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կկանխարգելվեն ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության ոլորտից պետական բյուջե հավաքագրվող եկամուտների կորուստները: