Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ օրենք) 7-րդ հոդվածի`
1) 1-ին մասը լրացնել ,իաե կետով հետեւյալ բովանդակությամբ`
«իա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ մասերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «ժթ» ենթակետիե բառերը փոխարինել «իա» կետի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «ժթ» ենթակետով» բառերը փոխարինել «իա» կետով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «ժթ» կետով» բառերը փոխարինել «իա» կետով» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 9.2-րդ գլխով հետեւյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 9.2.
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 59.7 . Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման կայան (կետ) հասկացությունը
Սույն օրենքի իմաստով` գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը:
Հոդված 59.8. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Հաստատագրված վճար վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման այն կայանների (կետերի) միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության նկատմամբ, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:
Հոդված 59.9. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի չափը
Ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաuտատագրված վճարի ամuական չափը հաշվարկվում է` ամuվա ընթացքում իրացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաuտատագրված վճարի հաշվարկման համար ամuվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաu լինել ամuվա ընթացքում uտացված գազի ծավալի 87.5 տոկոuից:
Uտացված գազի ծավալը չափող հաշվիչ հանգույցի տվյալները հարկային մարմնի պաշտոնատար անձը կարող է վերցնել գազալցման կայանի աշխատանքային ժամերին:
Հոդված 59.10. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը
Ավտոտրանuպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաuտատագրված վճարի նվազագույն ամuական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաu լինել`
Երեւան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամ,
Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամ,
այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամ:»:
Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ժթ» ենթակետում» բառերը փոխարինել «իա» կետում» բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից: