Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97) շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավորման եւ ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղեկատվության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն ունեն հետեւյալ իմաuտները.
հեռուստառադիոհեռարձակում ` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների եւ (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյուններն հասանելի լինեն հասարակությանը.
հեռուստառադիոհաղորդում ` հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ եւ (կամ) հնչյուններ եւ (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տեւողության նյութ, որը բովանդակության եւ կազմակերպչական իմաստով ինքնուրույն եւ ավարտուն է, հանդիսանում է հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.
հեռուստառադիոծրագիր` հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի եւ այլ նյութերի ամբողջություն.
հեռուստառադիոհեռարձակման լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում (վերահեռարձակում).
հեռուստառադիոընկերություն` (հեռուստաընկերություն եւ (կամ) ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որը հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր եւ պատասխանատվություն է կրում սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի կատարման համար.
լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն հեռուստառադիոհեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստացած անձ.
հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոհաղորդումներ արտադրող ընկերությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով արտադրված կամ հայերեն թարգմանված հաղորդում.
սեփական հեռուստառադիոհաղորդում՝ հաղորդում, որը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքը պատկանում է տվյալ հեռուստառադիոընկերությանը.
բաժանորդային հեռարձակում` հեռարձակում, որը նախատեսված եւ հասանելի է հեռարձակողի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար.
վերահեռարձակում` այլ հեռուստառադիոընկերության հեռուստառադիոծրագրի միաժամանակյա կամ արդեն հեռարձակված եւ ամրագրված (ձայնագրված եւ (կամ) տեսագրված) հաղորդման հետագա հեռարձակում այլ լիցենզավորված անձի կողմից.
սփռման տարածք ` տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները, տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային եւ տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.
լրացուցիչ տեղեկատվություն ` հիմնական հաղորդմանը զուգակցող լուսագրային, գրաֆիկական, ձայնային այլ տեղեկատվություն.
պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.
սուրդոթարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ձեռք-լեզվով.
փոխկապակցված անձինք` ամուսին, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ.
մուլտիպլեքս` թվային տեղեկատվության միասնական հոսքում միաձուլված մի քանի հեռուստառադիոծրագրերի եւ լրացուցիչ տեղեկատվության ամբողջականություն, որը սփռվում է հեռարձակման թվային ցանցի մեկ կապուղիով.
մուլտիպլեքսոր` անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի (մուլտիպլեքսների) տարածման եւ (կամ) հեռարձակման ենթակառուցվածքի (ենթակառուցվածքների) տեխնիկական շահագործումը.
հեռարձակման թվային ցանց` մուլտիպլեքսների տարածման եւ (կամ) հեռարձակման ենթակառուցվածքի (սարքավորումների, հաղորդիչ կայանների եւ հեռարձակման ուղիների) ամբողջություն, որն ապահովում է թվային հեռարձակում Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հոդված 4. Հեռուստառադիոհաղորդումների ազատությունը
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունել հեռուստառադիոհաղորդումներ եւ լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում` արբանյակային, կաբելային (մալուխային) ցանցերով, անվճար կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:
3. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում եւ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն 1 հեռուստաալիքի եւ 1 ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար:
4. Եթերային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը, համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում, չպետք է սահմանափակի մարդկանց` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը:
Հոդված 5. Հեռուստառադիոհաղորդումների լեզուն
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:
2. Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսագրային եղանակով:
3. Այլ լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաեւ երգերն ու երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:
4. Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը եւ այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը: Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:
Հոդված 6. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է հեռուստառադիոծրագրերի հեռարձակում իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա:
ԳԼՈՒԽ 2.
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Հեռուստառադիոհաղորդումները եւ դրանց իրականացման կարգը
1. Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են հանրային հեռուստառադիոընկերությունը եւ միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները:
2. Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռուստառադիոընկերությունների պատրաստած տեղեկատվության տարածման դեպքում հղումն այդ լրատվամիջոցներին պարտադիր է:
3. Ոչ սեփական հեռուստառադիոհաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:
Հեռուստառադիոհաղորդման արտադրության եւ հեղինակի մասին տեղեկատվության (տիտրեր, ձայնային ներկայացում) ամբողջական հեռարձակումը պարտադիր է:
Հոդված 8. Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը
1. Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ընդհանուր եթերաժամի 65 տոկոսից պակաս լինել, ընդ որում, հայերեն սուրդոթարգմանությամբ հեռուստահաղորդումները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով եւ չեն կարող հայրենական արտադրության հեռուստահաղորդումների եթերաժամի 5 տոկոսից ավելի լինել, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Բացառություն են կազմում կարեւոր տեղեկատվական, կրթական, մշակութային, մարզական եւ այլ միջոցառումների ուղիղ հեռարձակումները:
2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, կաբելային հեռուստատեսության կամ արբանյակային հեռուստատեսության արբանյակային ընդունման (անհատական) դեպքերի վրա:
Հոդված 9. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների հեռարձակումը
1. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) կողմից վերահեռարձակողին տրված լիցենզիայի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հեռուստառադիո-ընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով:
Հոդված 10. Հեռուստահաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության ժամանակահատվածում
1. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`
1) հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.
2) հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` հրապարակավ հայտնել վճարովի հաղորդումների` իրենց եթերաժամի գինը եւ հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.
3) հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար եւ հավասար պայմանների պահպանումը.
4) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական հեռուստահաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ (հանրային հեռուստառադիոընկերության դեպքում` նաեւ օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` ,նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչությունե, իսկ ռադիոսփռման դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին:
2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձեւով նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն իրականացնել:
Հոդված 11. Հեռուստառադիոընկերությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ռազմական ամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար: Հատկացվող եթերաժամանակը եթերային յուրաքանչյուր ժամում չի կարող գերազանցել տաս րոպեն:
Հոդված 12. Ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն ստանալը
1. Հեռուստադիտողները եւ ռադիոունկնդիրներն ստանում են ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն` անվճար կամ վճարովի:
2. Հեռուստադիտողները եւ ռադիոունկնդիրները կարող են անարգել ընդունել բոլոր հեռուստառադիոհաղորդումները (ներառյալ` արբանյակային կապի միջոցով հեռարձակվող արտասահմանյան արտադրության հեռուստառադիոհաղորդումները)` առանց վերահեռարձակման իրավունքի:
Հոդված 13. Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների եւ տեսագրությունների, ինչպես նաեւ այլ նյութերի պահպանման կարգը
1. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:
2. Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի եւ ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների եւ հեռարձակողի անունը:
3. Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Ազգային հանձնաժողով: Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:
4. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Ազգային հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության եւ լիցենզիայի պայմաններին: Ազգային հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ` յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների կողմից ներկայացված հաշվառման մատյանների տվյալների հետ:
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաեւ էլեկտրոնային տարբերակով;
5. Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Ազգային հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ դիմում կամ բողոք, կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:
Հոդված 14. Հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում
1. Հովանավորությունը հեռուստառադիոընկերության գործունեությանը աջակցելու եւ հաղորդումների որակի բարձրացմանը օժանդակելու նպատակով նյութական, ֆինանսական եւ (կամ) օրենսդրությամբ չարգելված այլ մասնակցության ձեւ է, որը նպաստում է հովանավոր ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվան, ապրանքանիշի վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը:
2. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները:
3. Հովանավորված ծրագրերի բովանդակությունը եւ ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը եւ այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին եւ անկախությանը:
4. Արգելվում է հովանավորությունըը`
1) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների եւ կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.
2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների եւ քաղաքական հաղորդումների համար.
3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից.
5. Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
6. Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մասին, ներկայացվել խորհրդանիշեր, մակագրություններ, կարճ հայտարարություններ` միայն հաղորդման սկզբում եւ վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տեւողությամբ:
ԳԼՈՒԽ 3.
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. Հեռուստառադիոընկերությունների տեսակները
1. Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել Հանրային եւ մասնավոր հեռուստառադիոընկերություններ:
2. Հայաստանի Հանրապետությունում գործում է առնվազն մեկ Հանրային հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն եւ ռադիոընկերություն), որն ստեղծվում (հիմնադրվում) է սույն օրենքով:
3. Մասնավոր են համարվում այն հեռուստառադիոընկերությունները, որոնց հիմնադիրները ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են:
4. Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստառադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից եւ օրենքի առջեւ հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպական-իրավական տեսակից:
Հոդված 16. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները
1. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսից: Ավելի բարձր բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
3. Մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել`
1) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.
2) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները.
3) Ազգային հանձնաժողովի անդամները.
4) կուսակցությունները.
5) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող անձինք, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
6) 18 տարին չլրացած քաղաքացիները:
Հոդված 17. Հեռուստառադիոընկերությունները
1. Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը:
Պետական իշխանության մարմինները կարող են հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
2. Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուuտատեuության առկայությունը եւ գործունեությունը:
Հոդված 18. Հակամենաշնորհային երաշխիքը
1. Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստառադիոընկերության կամ մեկ հեռուստաընկերության եւ (կամ) մեկ ռադիոընկերության լիցենզիա:
2. Ֆիզիկական անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են հանդիսանալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող մեկ լիցենզավորված անձի հիմնադիր եւ (կամ) մասնակից:
Հոդված 19. Հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող գովազդը
Հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Հոդված 20. Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրները
1. Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:
Հանրային հեռուստառադիոընկերության եկամուտները կանոնակարգվում են նաեւ սույն օրենքի 33 հոդվածով:
2. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի առաջին մասում նշված եկամուտների աղբյուրների:
Հոդված 21. Ելքային տվյալները
1. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշները` ազդականչերը, ներդիրները, այլ ելքային տվյալներ, ինչպես նաեւ օրվա հաղորդումների ծրագիրը: Հեռուստաընկերությունները պարտավոր են իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ:
2. Հեռուստաընկերությունները պարտավոր են`
1 իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ.
2) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ:
Հոդված 22. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը
1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
1) իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու եւ տապալելու քարոզչության.
2) ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու.
3) օրենքով պահպանվող պետական կամ այլ գաղտնիքներ հրապարակելու.
4) պատերազմ քարոզելու.
5) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու.
6) պոռնկագրություն տարածելու.
7) բռնության եւ դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող հաղորդումներ հեռարձակելու.
8) զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով:
Բացառություն կարող են կազմել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումն ու ցուցադրումը:
2. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:
3. Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:
Հոդված 23. Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը եւ հեռահաղորդակցությունը
Հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին` հեռարձակման համար նախատեսված օրվանից հինգ աշխատանքային օր առաջ:
Հոդված 24. Մարդու իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ
Եթե հեռուստառադիոընկերությունն իր հաղորդումները հեռարձակում կամ օրենքով սահմանված կարգով վերահեռարձակում է անսահմանափակ թվով անձանց համար եւ անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից oգտվելու անհատույց եւ առանց տվյալ հեռուստառադիոընկերությանը տեղեկացնելու:
Այլ դեպքերում հեռուստառադիոընկերության մատուցելիք ծառայության գինը եւ պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
Հոդված 25. Բաժանորդային հեռարձակում
1. Բաժանորդային հեռարձակման նկատմամբ թեմատիկ, բովանդակային եւ լեզվական սահմանափակումներ չեն սահմանվում, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Լիցենզավորված հեռուստառադիոընկերություններն իրենց գործունեության ընթացքում բաժանորդային հեռարձակման անցնելու դեպքում պարտավոր են ստանալ Ազգային հանձնաժողովի թույլտվությունը:
ԳԼՈՒԽ 4.
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները
1. Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, ժամանցային եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն:
Հանրային հեռուստառադիոընկերությունը գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերի համապատասխան:
2. Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` Հանրային ռադիոընկերությունը: Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության ղեկավարման մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:
3. Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերությունները:
4. Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով եւ ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը:
5. Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`
1) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.
2) ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը` հնարավոր հաղորդաշարերի եւ հաղորդումների տեսակների տեսքով.
3) մշակել եւ իրականացնել ծրագրային քաղաքականություն`
ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,
բ. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.
գ. իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով.
դ. եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման համար: Այդ հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ` շաբաթական մինչեւ 2 ժամ, իսկ ռադիոյով` օրական մինչեւ 1 ժամ ժամաքանակը: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը եւ հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:
6. Հանրային հեռուստառադիոընկերությունում`
1) առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը.
2) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը եւ նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական հաղորդումների առկայությունն արգելվում է.
3) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տեւողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն.
7. Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ նրանք պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն 2 թողարկում? առավոտյան եւ երեկոյան:
8. Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը, որից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունում է «Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հոդված 27. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը
1. Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):
Խորհուրդը բաղկացած է հինգ անդամներից (առնվազն մեկը` կին անդամ), որոնց, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը?
2. Խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ եւ տեղակալ:
3. Խորհրդի նախագահը եւ անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով` Հանրային հեռուստառադիոընկերության միջոցների հաշվին:
4. Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչներ, հեղինակավոր եւ որակյալ մասնագետներ, ունենան բարձրագույն կրթություն եւ տիրապետեն հայոց լեզվին:
5. Խորհրդի անդամ չեն կարող լինել`
1) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.
2) օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք.
3) Հանրային եւ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.
4) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձինք.
5) անձինք, որոնք դատապարտվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Խորհուրդը գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա եւ ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:
6. Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.
«Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով:
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով` անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից»:
Հոդված 28. Խորհրդի գործունեության կարգը
1. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության եւ հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով:
Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
2. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`
1) իր նախաձեռնությամբ.
2) Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով:
3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դա վարում է Խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, եւ նիստին ներկա են Խորհրդի անդամների կեսից ավելին:
4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա` Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
5. Խորհրդի նիստերը դռնբաց են: Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:
Հոդված 29. Խորհրդի նախագահը եւ անդամները
1. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է Խորհրդի եւ նրա աշխատակազմի գործունեությունը.
2) գումարում է Խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները եւ նիստերի արձանագրությունները.
3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.
4) համակարգում եւ ապահովում է Հանրային հեռուստառադիոընկերության եւ Խորհրդի բնականոն աշխատանքը:
2. Խորհրդի նախագահը եւ անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում չեն կարող զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացի մանկավարժական, ստեղծագործական եւ գիտական գործունեությունից:
3. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`
1) հրաժարական է տվել.
2) ընտրվել կամ նշանակվել է որեւէ պաշտոնում.
3) առանց հարգելի պատճառի 3 ամսից ավելի չի մասնակցել Խորհրդի աշխատանքներին.
4) դատապարտվել է դատարանի դատավճռով.
5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
6) մահացել է.
7) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել է անգործունակ:
Նշված դեպքերում Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
4. Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:
Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք` սույն օրենքի պահանջների համաձայն:
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ:
Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ: Այդ մասին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:
Հոդված 30. Խորհրդի իրավասությունները
1. Խորհուրդը`
1) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը եւ հեռուստառադիոծրագրերի (հեռուստաալիքների) թիվը: Այդ թիվը չի կարող պակաս լինել չորսից (երկու հեռուստածրագիր եւ երկու ռադիոծրագիր), ընդ որում` սահմանված հեռուստածրագրերից (հեռուստաալիքներից) առնվազն մեկը պետք է ունենա ընդհանուր ուղղվածություն, մեկը` հոգեւոր-մշակութային:
2) մշակում եւ կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը.
3) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը եւ ուղղությունները.
4) հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության աշխատողների կարգավիճակը եւ պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձեւերը, պայմանները եւ վարձատրման կարգը.
5) սահմանում է այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատել այլ հեռուստառադիոընկերություններում եւ զանգվածային լրատվության միջոցներում.
6) սահմանում է Հանրային հեռուստաընկերության եւ (կամ) Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի կարգը.
7) նշանակում է մրցույթում հաղթած Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին, իսկ իրենց պարտականություններն անբավարար կատարելու դեպքում պաշտոնից ազատում է Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին.
8) Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ,
9) Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենների տեղակալներին.
10) առնվազն տարին մեկ անգամ լսում է Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների հաշվետվությունները:
2. Խորհրդի որոշումները կատարվում են Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների կողմից:
3. Խորհրդի գործունեությունը հրապարակային է: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների եւ ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին:
Խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով:
Հոդված 31. Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր ղեկավարության իրավասությունները
1. Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին նշանակում է մրցութային կարգով:
2. Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները եւ նրանց տեղակալները`
1) ղեկավարում են Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.
2) հաստատում է ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.
3) հաստատում են վարչական կառուցվածքը, արձակում են հրամաններ, կնքում են պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.
4) սահմանում են Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության աշխատակազմերի վարձատրման կարգը.
5) մասնակցում են Խորհրդիաշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
6) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ներկայացվում են Հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոընկերությունը:
Հոդված 32. Խորհրդի աշխատակազմը
Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը եւ աշխատակիցների թվաքանակը հաստատում է խորհուրդը` Խորհրդի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 33. Հանրային հեռուստառադիոընկերության պետական ֆինանսավորումը
1. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում Հանրային հեռուստառադիոընկերության համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:
2. Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը (բյուջեն)` առանձին տողով նշելով Խորհրդի, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
Հոդված 34. Խորհրդի տարեկան հաղորդումը
1. Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային եւ ֆինանսական), ինչպես նաեւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:
Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն:
2. Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրում է Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոընկերության ինտերնետային կայքերում::
ԳԼՈՒԽ 5.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 35. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը
1. Ազգային հանձնաժողովը կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, այդ թվում` Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը:
2. Ազգային հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիu կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, ձեռք բերել ծառայություններ, կրել պարտականություններ, դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող:
3. Ազգային հանձնաժողովն ունի Հայաuտանի Հանրապետության զինանշանով եւ իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ:
4. Ազգային հանձնաժողովը, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված իրավաuության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում, ներկայացնում է Հայաuտանի Հանրապետությունն այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում:
Ազգային հանձնաժողովը կարող է համագործակցել այլ պետությունների համապատաuխան կառույցների եւ միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:
5. Ազգային հանձնաժողովի նuտավայրը Հայաuտանի Հանրապետության Երեւան քաղաքն է:
Իր որոշմամբ Ազգային հանձնաժողովը կարող է արտագնա նիuտեր գումարել նաեւ Հայաuտանի Հանրապետության մյուu բնակավայրերում:
Հոդված 36. Ազգային հանձնաժողովի գործառույթները
1. Օրենքով սահմանված իր նպատակներին համապատասխան Ազգային հանձնաժողովը`
1) իրականացնում է հեռուստահեռարձակողների եթերային հեռարձակման լիցենզավորումը մրցույթի միջոցով եւ ապահովում մրցույթի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.
2) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորումը.
3) սահմանում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը.
4) հաստատում լիցենզիայի ձեւերը.
5) տալիս է լիցենզիաներ.
6) կազմում եւ հրապարակում է լիցենզավորված անձանց ցուցակը, հսկում է լիցենզիայում նշված պայմանների կատարումը.
7) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից բաժանորդային հեռարձակումը.
8) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների եւ ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը.
9) հսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաեւ տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին եւ տրված հավաստագրին.
10) սույն oրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները եւ(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է օրենքով սահմանված վարչական տույժեր.
11) վերահսկում է հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ եւ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով.
12) ստանում, գրանցում, ուսումնասիրում եւ հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.
13) իրականացնում է հեռուuտառադիոընկերությունների գործունեության մոնիտորինգ.
14) կարող է ներգրավվել հեռուuտատեuության եւ ռադիոյի բնագավառին առնչվող միջպետական պայմանագրերի ու oրենuդրական նախագծերի մշակմանը.
15) իր վերահuկողական գործառույթներն իրականացնելու նպատակով ուuումնաuիրություններ եւ uտուգումներ է իրականացնում հեռուuտառադիոընկերություններում «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով եւ դեպքերում.
16) իր աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ընդունում է իրավական ակտեր:
2. Ազգային հանձնաժողովն իրավաuու մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում եւ uտանում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
3. Ազգային հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիu կարող է հաuարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մաuնագետներ եւ փորձագետներ:
4. Ազգային հանձնաժողովն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 37. Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը եւ սկզբունքները
1. Ազգային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իր կողմից ընդունվող իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
2. Ազգային հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են ` օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը, ինքնուրույնությունը, կոլեգիալությունը եւ հրապարակայնությունը:
Հոդված 38. Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը
1. Ազգային հանձնաժողովը բաղկացած է ութ անդամից: Ազգային հանձնաժողովի անդամների կեսը մրցութային կարգով վեց տարի ժամկետով ընտրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը վեց տարի ժամկետով նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից:
2. Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատասխան` ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից:
3. Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կամ Հանրապետության Նախագահին:
4. Ազգային ժողովը Ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Հանրապետության Նախագահը, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթած թեկնածուին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ: Այդ մասին տեղեկությունը անհրաժեշտ հիմնավորմամբ հրապարակվում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
6. Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)` իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար:
7. Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ նախագահի տեղակալ:
8. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ:
Հոդված 39. Ազգային հանձնաժողովի անդամններին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը
1. Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության եւ իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն եւ տիրապետում է հայերենին:
2. Ազգային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`
1) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները եւ նրանց փոխկապակցված անձինք.
2) Հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները եւ նրանց փոխկապակցված անձինք.
3) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք, այդ թվում` նաեւ Հանրային եւ մասնավոր հեռուստառադիոընկերությունների աշխատողները.
4) այն անձը, որը դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները եւ պետական ծառայողները:
3. Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաեւ չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների:
4. Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը եւ անդամները չեն կարող միաժամանակ զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացառությամբ մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական գործունեության:
Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ անդամները չեն կարող լինել որեւէ հեռուստառադիոընկերության հիմնադիր եւ (կամ) լիցենզավորված անձ եւ (կամ) փայատեր (բաժնետեր, մասնակից) եւ (կամ) նրանց փոխկապակցված անձ:
5. Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.
«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով:
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով` անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից»:
6. Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով:
Ազգային հանձնաժողովի անդամի բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով, նախագահի տեղակալինը` տասնվեցապատիկի չափով, նախագահինը` տասնյոթապատիկի չափով:
Հոդված 40. Ազգային հանձնաժողովի նախագահը եւ նախագահի տեղակալը
1. Ազգային հանձնաժողովի նախագահը օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում`
1) ապահովում է Ազգային հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.
2) ներկայացնում է Ազգային հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) ձեւավորում է նիuտերի oրակարգը, հրավիրում եւ վարում է Ազգային հանձնաժողովի նիuտերը, ընդ որում` Ազգային հանձնաժողովի անդամը մաuնակցում է Ազգային հանձնաժողովի նիuտերի oրակարգի ձեւավորմանը oրակարգի վերաբերյալ Ազգային հանձնաժողովի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.
4) uտորագրում եւ հրապարակում է Ազգային հանձնաժողովի որոշումները, արձակում է հրամաններ.
5) վերահuկում է Ազգային հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.
6) Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մաuին հաղորդումը ներկայացնում է Ազային ժողով.
7) իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարում.
8) Ազային հանձնաժողովի հաuտատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրության նախագիծը, կառուցվածքը եւ հաuտիքացուցակը.
9) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է Ազգային հանձնաժողովի աշխատակիցներին.
10) իրականացնում է oրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) փոխարինում է Ազգային հանձնաժողովի նախագահին նրա բացակայության ընթացքում.
2) Ազգային հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է Ազգային հանձնաժողովի նիuտերը.
3) Ազգային հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգում է Ազգային հանձնաժողովի եւ նրա աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանումների աշխատանքները.
4) իրականացնում է Ազգային հանձնաժողովի նախագահի պատվիրակած այլ լիազորություններ:
Հոդված 41. Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը
1. Ազգային հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից: Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել հետեւյալ դեպքերում, երբ`
1) հրաժարական է տվել.
2) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնի.
3) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.
4) դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
5) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.
6) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
7) մահացել է:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:
Հոդված 42. Ազգային հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը
1. Ազգային հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Բյուջեում առանձին տողով նշվում է այդ մասին:
2. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում Ազգային հանձնաժողովի համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատվածից ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքով ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:
3. Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն) եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
Հոդված 43. Ազգային հանձնաժողովի հաղորդումը
1. Ազգային հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում:
2. Հաղորդումը ներառում է Ազգային հանձնաժողովի գործունեությանը եւ լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ (այդ թվում` հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների եւ դրանց հիմնավորման վերաբերյալ, բացահայտված խախտումների եւ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, վարչական տույժերից գանձված վճարների չափի եւ այլ լիազորությունների մասին):
Հաղորդումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում` տեղակալը: Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն:
4. Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրում է Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ազգային հանձնաժողովի ընդունած նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում:
Հոդված 44. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը
1. Ազգային հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում եւ գործունեությունը ղեկավարում է Ազգային հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը:
2. Ազգային հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիuտերի եւ աշխատանքային քննարկումների միջոցով:
3. Ազգային հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ: Ազգային հանձնաժողովի նիuտերը դռնբաց են: Դռնփակ նիuտեր անցկացվում են Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում:
Նիստին հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
4. Ազգային հանձնաժողովի արտահերթ նիuտերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն 4 անդամի պահանջով:
5. Ազգային հանձնաժողովն առնվազն զանգվածային լրատվության առնվազն մեկ միջոցով հրապարակում է նիuտերի անցկացման տեղը, ժամանակը եւ oրակարգը, հրավիրում է շահագրգիռ անձանց` մաuնակցելու նիuտերին:
6. Ազգային հանձնաժողովի նիuտին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մաuնակցել Ազգային հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը:
7. Ազգային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե այն վարում է Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, եւ նիստին ներկա են Ազգային հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Ազգային հանձնաժողովի նախագահի եւ նախագահի տեղակալի բացակայության, ինչպես նաեւ նրանց կողմից իրենց պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է Ազգային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
Ազգային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացի oրենքով նախատեuված դեպքերից, Ազգային հանձնաժողովի նիuտին ներկա անդամների ձայների մեծամաuնությամբ: Ձայների հավաuարության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Ազգային հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիuտի արձանագրությանը:
9. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչելու, տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաեւ հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
10. Ազգային հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրությունները ստորագրում է նիստը նախագահողը: Ազգային հանձնաժողովը վարում է իր որոշումների գրանցամատյանը:
Հոդված 45. Ազգային հանձնաժողովի աշխատակազմը
Ազգային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը եւ կանոնադրությունը հաստատում է Ազգային հանձնաժողովը` իր նախագահի ներկայացմամբ: Ազգային հանձնաժողովի աշխատակազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված անձինք:
ԳԼՈՒԽ 6.
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 46. Լիցենզավորում
1. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հայտարարվող հեռուստաընկերությունների մրցույթի արդյունքում: Մրցույթի անցկացման կարգը սահմանվում է Ազգային հանձնաժողովի կողմից:
3. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:
4. Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի:
Հոդված 47. Թվային հեռարձակման ցանց
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակումն իրականացվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով:
2. Թվային հեռարձակման ցանցը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Թվային հեռարձակման ցանցի ստեղծումը, պահպանումն ու շահագործումն իրականացնող կազմակերպության հիմնադրումը եւ նրա գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ` սկսած 2010 թվականի հուլիսի 20-ից, հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթ` հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սույն հոդվածում սահմանված թեմատիկ ուղղվածություն ունեցող եւ սույն հոդվածում նշված քանակությամբ հեռուստաընկերությունների համար:
2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարվող թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների առաջին մրցույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 62 հոդվածով:
4. Հանրապետական սփռումն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջությամբ, մայրաքաղաքային սփռումը` միայն Երեւան քաղաքի տարածքը:
5. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) օրենքի 30 հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու հեռուստածրագրեր (հեռուստաալիքներ), որոնցից մեկը` ընդհանուր ուղղվածության, մեկը` հոգեւոր-մշակութային.
2) հինգ մասնավոր հեռուստաընկերություններ` ընդհանուր ուղղվածության,
3) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` ընդհանուր ուղղվածության եւ տվյալ տարածքի (Հայաստանի Հանրապետության տվյալ մարզի կամ Երեւան քաղաքի) բնակչության հետաքրքրությունները բավարարող,
4) մեկ վերահեռարձակող հեռուստաընկերություն:
6. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.
1) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` ժամանցային ուղղվածության.
2) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երիտասարդական ուղղվածության.
3) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երաժշտական ուղղվածության.
4) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության.
5) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության:
6) չորս վերահեռարձակող հեռուստաընկերություններ:
Հոդված 48. Լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտը
1. Հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտի մեջ նշվում են`
1) հայտ ներկայացնողի անվանումը եւ գտնվելու վայրը.
2) հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը
3) սփռման տարածքը.
4) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ դրանց արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.
5) սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների ծավալը.
6) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
2. Հայտին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերի եւ իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, հեռուստաընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաեւ լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը:
Հոդված 49. Լիցենզավորված անձի ընտրությունը
1. Ազգային հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`
1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
3) հեռուստաընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը.
4) դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները.
5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:
2. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
1) գործող այն հեռուստաընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
2) գործող այն հեռուստաընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:
3. Ազգային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա: Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է Ազգային հանձնաժողովի կողմից սահմանված մրցույթի անցկացման կարգում:
Հոդված 50. Կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը
1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով Ազգային հանձնաժողովին ներկայացնում է դիմում, որում նշվում են`
1) դիմումատուի անվանումը եւ գտնվելու վայրը.
2) հեռուստառադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը.
3) սփռման տարածքը.
4) տեղեկություններ դիմումատուի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ դրանց արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.
5) վերահեռարձակվող հեռուստառադիոծրագրերի թիվը (եթե դիմումատուն նախատեսում է իրականացնել վերահեռարձակում).
6) իր կողմից շահագործվող կաբելային (մալուխային) ցանցով այլ հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու մասին տեղեկություններ.
7) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
2. Դիմումին կից ներկայացվում են դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին, տեղեկանք դիմումում նշված սփռման տարածքում բնակարանների թվի մասին:
3. Դիմումին կից ներկայացված փաuտաթղթերում uխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Ազգային հանձնաժողովը դրանք ստանալուց հետո տասնօրյա ժամկետում դիմողին պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին` դրանց շտկման նպատակով: Դիմողն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում Ազգային հանձնաժողովին ներկայացնել փաստաթղթերը` առանց սույն մասում նշված թերությունների:
4. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:
Հոդված 51. Դիմումի քննարկումը: Որոշման ընդունումը
1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալու համար Ազգային հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը եւ որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:
2. Լիցենզիա տալու մասին որոշմամբ Ազգային հանձնաժողովը սահմանում է նաեւ սույն օրենքի 47 հոդվածով նախատեսված այն հեռուստաընկերությունների հեռուստառադիոծրագրերը (բացառությամբ վերահեռարձակող հեռուստաընկերությունների), որոնք ենթակա են պարտադիր հեռարձակման հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից:
3. Լիցենզիա չի տրվում, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են, կամ չեն համապատասխանում սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին եւ սույն օրենքի 50 հոդվածի 3 մասին համապատասխան դիմողը չի վերացրել Ազգային հանձնաժողովի նշած թերությունները.
2) դիմողն օրենքի համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոծրագրերի հեռարձակմամբ.
3) բացակայում են հեռուստառադիոծրագրերի հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:
4. Լիցենզիա տալը մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին` որոշման ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Լիցենզավորման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 52. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի գործունեությունը
1. Օրենքով սահմանված կարգով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գործող ընկերությունների հեռուստառադիոծրագրերը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահեռարձակվել միայն Ազգային հանձնաժողովի թույլտվության հիման վրա:
Թույլտվությունը տրվում է կամ դիմումը մերժվում է վերահեռարձակում իրականացնելու համար Ազգային հանձնաժողովին դիմելուց հետո` 15-օրյա ժամկետում:
2. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձը սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ կարող է արտադրել եւ հեռարձակել Ազգային հանձնաժողովի թույլտվության հիման վրա:
3. Սեփական արտադրության յուրաքանչյուր նոր հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձը Ազգային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 48 հոդվածում սահմանված բովանդակությամբ դիմում եւ փաստաթղթեր:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դիմումի եւ փաստաթղթերի ներկայացումից հետո 20-օրյա ժամկետում դրանց քննարկման արդյունքում Ազգային հանձնաժողովը տալիս է թույլտվություն սեփական արտադրության հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար կամ կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում:
Հոդված 53. Լիցենզիայի բովանդակությունը
1. Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման եւ հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան պարունակում է հետեւյալ տեղեկությունները.
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) գործունեության տեսակը, որի համար տրվել է լիցենզիան.
5) իրավաբանական անձի անվանումը եւ գտնվելու վայրը.
6) սփռման տարածքը.
7) լիցենզիայի գործողության ժամկետը:
2. Լիցենզիայի պայմանները կցվում են լիցենզիային եւ հանդիսանում դրա անբաժանելի մասը:
Հոդված 54. Լիցենզիա տալը
1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաեւ դիմումի հիման վրա լիցենզիայի իրավունք ստացած հեռուստաընկերությունները լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչվելու եւ դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին Ազգային հանձնաժողովի որոշումները ստանալուց հետո 20-օրյա ժամկետում վճարում են հեռարձակում իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրք:
2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից հետո 10-օրյա ժամկետում Ազգային հանձնաժողովը նշված անձանց տալիս է լիցենզիաներ:
3. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը չվճարելը հիմք է մրցույթում հաղթող ճանաչելու եւ դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին որոշումներն Ազգային հանձնաժողովի կողմից չեղյալ ճանաչվելու համար:
4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով չեղյալ ճանաչվելու դեպքում Ազգային հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման եւ ուղղվածության հեռուստաընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ եւ իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:
Հոդված 55. Լիցենզիաների գործողության ժամկետները
Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիաները տրվում են տասը տարի ժամկետով:
ԳԼՈՒԽ 7.
ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 56. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման պայմանները
1. Կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման եւ սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի:
2. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների իրականացման որակի վրա, ինչպես նաեւ չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող եւ հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:
3. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներն իրականացվում են Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա:
4. Սույն օրենքի եւ հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում առանց լիցենզավորման հեռուստառադիոընկերությունների գործունեությունն Ազգային հանձնաժողովը դադարեցնում է:
Հոդված 57. Դիմում` առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ
1. Առանց լիցենզիայի հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է գրավոր դիմել Ազգային հանձնաժողով` հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից քառասուն օր առաջ:
2. Դիմումը պետք է պարունակի տեղեկություններ`
1) հեռուստահաղորդումներ իրականացնողի մասին.
2) սփռման տարածքի մասին.
3) հեռուստառադիոլսարանի առավելագույն թվի մասին.
4) հաղորդումների թեմատիկայի, մասնագիտացման եւ եթերաժամերի մասին:
ԳԼՈՒԽ 8.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 58. Պատասխանատվությունը հեռուստատեսության եւ ռադիոյի օրենսդրության պահանջները խախտելու համար
1. Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաեւ պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կրկնակի դեպքեր հայտնաբերելու եւ դրանց մասին Ազգային հանձնաժողովին գրավոր տեղեկացնելու դեպքում Ազգային հանձնաժողովը կիրառում է հետեւյալ վարչական տույժերը`
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) լիցենզիայի գործողության դադարեցում:
2. Ազգային հանձնաժողովն իրավասու է նաեւ դիմել դատարան` խախտում թույլ տված հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու պահանջով:
3. Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմել դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով, ընդ որում`նշված պահանջով հայցի ներկայացումը դատարան չի կասեցնում վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը:
4. Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստառադիոընկերության գործունեությունն անհիմն դադարեցնելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:
Հոդված 59. Գրավոր նախազգուշացում
Օրենքի 58 հոդվածի առաջին մասում սահմանված կարգով հայտնաբերված խախտումների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, Ազգային հանձնաժողովն իրավախախտումը հայտնաբերելու օրվանից եւ (կամ) պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հայտնաբերված իրավախախտումների կրկնակի դեպքերի մասին տեղեկացվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում գրավոր նախազգուշացնում է խախտում կատարած հեռուստառադիոընկերությանը` պահանջելով վերացնել խախտումը եւ սահմանելով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ:
Հոդված 60. Տուգանք
1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու oրվանից ոչ ուշ, քան երկու ամuվա ընթացքում, իuկ շարունակվող կամ տեւող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու oրվանից ոչ ուշ, քան երկու ամuվա ընթացքում:
2. Սույն օրենքի 59 հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք հանդիսացած նույն խախտումը սույն օրենքի 59 հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հեռուuտառադիոհեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերության կողմից համապատաuխան uփռման գոտիների համընկնման շրջաններում հեռուuտառադիոլuարանի` այլ հեռուuտառադիոծրագրեր ընդունելու իրավունքը uահմանափակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Oտար լեզուներով հեռուuտառադիոհաղորդումները, գեղարվեuտական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպեu նաեւ հայերեն հաղորդումների oտարալեզու դրվագները (հատվածները), բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի, առանց հայերեն համաժամանակյա թարգմանության (ձայնային կամ լուuագրային եղանակով) հեռարձակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
5. Հեռուuտառադիոընկերության անվանումը, ազդականչն ու այլ ելքային տվյալներ միայն oտար լեզուներով (առանց հայերեն տարբերակի) oգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Հեռուuտառադիոընկերության կողմից հայրենական արտադրության հաղորդումները ընդհանուր եթերաժամի 65 տոկոuից պակաu հեռարձակելը, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
7. Առանց Ազգային հանձնաժողովին տեղեկացնելու վերահեռարձակում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
8. Ընտրությունների եւ հանրաքվեների մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
9. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուuտատեuությամբ առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն» լուuագրի քաղաքական կամ այլ քարոզչական հաղորդումներ uփռելը, իuկ ռադիոuփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաu, քան 3 անգամ դրա մաuին չհիշեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
10. Հեռուuտառադիոընկերության կողմից իր հեռարձակած հաղորդումների տեuագրությունները եւ ձայնագրությունները` հեռարձակման oրվանից uկuած մեկ ամիu ժամանակով չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
11. Ռադիոհեռուuտատեuային հաղորդման ընթացքում ավելի քան քuան րոպեն մեկ հաճախականությամբ կամ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով տաuնչորս րոպեից ավելի տեւողությամբ գովազդ հեռարձակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
12. Հեռուuտառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոu) խմիչքների (բացառությամբ կոնյակի), ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպեu նաեւ մանկապատանեկան հեռուuտառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեuակների ուղղակի կամ անուղղակի oգտագործումը կամ ցուցադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեթհարյուրապատիկի չափով:
13. Պաշտոնական հաղորդագրությունների, լրատվական թողարկումների գովազդային ընդհատումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
14. Ռադիոընկերության կողմից եթերում oրական առնվազն երեք անգամ իր անվանումը չհայտարարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
15. Հեռուuտառադիոընկերության կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով:
16. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների եթեր հեռարձակումը ժամը 24.00-ից մինչեւ 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրu, բացառությամբ բաժանորդային հեռարձակման`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
17. Արբանյակային հեռարձակման մաuին սույն օրենքով սահմանված ժամկետում Ազգային հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
18. Լիցենզավորված հեռուuտառադիոընկերության կողմից առանց Ազգային հանձնաժողով? թույլտվության բաժանորդային հեռարձակում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
19. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի վարման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը `
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինհարյուրապատիկի չափով:
20. Յուրաքանչյուր առանձին գովազդային հատուկ հաղորդման տեւողությունը եթերային մեկ ժամվա ընթացքում հինգ րոպեն գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
21. Հեռուստառադիոընկերությունների կողմից այն ապրանքատեսակների եւ ծառայությունների գովազդի հեռարձակումը, որոնց գովազդն արգելված է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`
առաջացնում է տուգանքի նշանակում uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
22. Սույն օրենքի 3-21-րդ մասերում սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հոդված 61. Լիցենզիայի գործողության դադարեցում
1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
2. Ազգային հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում լիցենզիան, եթե`
1) լիցենզիա uտանալու համար ներկայացված փաuտաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.
2) լիցենզավորված անձը սույն օրենքի 60 հոդվածի 22-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 58 հոդվածի առաջին մասով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք հանդիսացող արարք.
3) լիցենզավորված անձը սույն օրենքի 60 հոդվածի 22-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 60 հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերի համաձայն մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 58 հոդվածի առաջին մասով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք հանդիսացող արարք.
4) հեռուստառադիոընկերության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, ինչի հետեւանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովվում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը.
5) տեղի է ունեցել լիցենզիայի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
6) լիցենզավորված անձն առանց որեւէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել հեռուստահաղորդումների հեռարձակում.
7) լիցենզավորված անձը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.
8) այդ մասին կա լիցենզավորված անձի դիմումը.
9) խախտվել են օրենքի 22-րդ հոդվածի պահանջները.
10) ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Հայաuտանի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվել.
11) խախտվել է սույն օրենքի 62 հոդվածի 5 մասի պահանջը:
3. Ազգային հանձնաժողովի որոշումը` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կարող է բողոքարկվել դատական կարգով: Լիցենզիան անհիմն ուժը կորցրած ճանաչելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:
4. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար լիցենզավորված անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել?
1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.
2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ տեղյակ է պահել Ազգային հանձնաժողովին եւ ստացել թույլտվություն.
3) վթարի կամ աղետների հետեւանքով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը` պահպանելով եւ ապահովելով լիցենզիայի պայմանները:
6. Սույն հոդվածով սահմանված հիմքերով եթերային հեռարձակում իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում Ազգային հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման եւ ուղղվածության հեռուստառադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ եւ իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, ընդ որում` որպես լիցենզավորված նոր հեռուստառադիոընկերության լիցենզիայի գործողության ժամկետ սահմանվում է այն ամսաթիվը, որը նշված էր ուժը կորցրած ճանաչված լիցենզիայում:
ԳԼՈՒԽ 9.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում:
2. Այն ռադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 20-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը:
3. 2010 թվականի հուլիսի 20-ին Ազգային հանձնաժողովը հայտարարում է տասնութ հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ եւ սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում լիցենզավորում:
4. Հեռուստահեռարձակողների լիցենզավորման սույն հոդվածի 3 մասում նշված ժամկետում հայտարարվող առաջին մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներից յուրաքանչյուրի հետ Ազգային հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո տասնօրյա ժամկետում լիցենզիայի գործողության առաջին երեք տարիների ընթացքում հեռարձակում իրականացելու համար համաձայնեցնում է հեռուuտահաղորդումների հեռարձակման հաճախականությունը:
5. Հեռուuտահաղորդումների հեռարձակման հաճախականությունների համաձայնեցումից հետո վեցամսյա ժամկետում լիցենզավորված հեռուստահեռարձակողները պարտավոր են իրականացնել հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հեռարձակման ցանցերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից իրականացված հեռուստատեսության հեռարձակման ցանցերի տեխնիկական փորձաքննության հիման վրա:
6. Լիցենզիա ստացած հեռուստահեռարձակողի կողմից սույն հոդվածի 5 մասում սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:
7. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին տրված լիցենզիաների գործողության ժամկետի սկիզբն է 2011 թվականի հունվարի 20-ը:
8. 2010 թվականի հուլիսի 20-ից մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման:
9. 2013 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, եւ այդ պահից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:
10. 2013 թվականի հուլիսի 20-ից ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով օրենքով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները: Մինչեւ թվային ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի անցկացումը եւ համապատասխան լիցենզիաների տրամադրումը գործող ռադիոընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան:
11. 2015 թվականի հունվարի 1-ից իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար օրենքով կարող են սահմանվել մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները, որն իրականացվում է Ազգային հանձնաժողովի կողմից:
12. Սույն օրենքի 27 հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից որեւէ մեկի պաշտոնավարման ժամկետը լրանալու պահից:
13. Սույն օրենքի 51 հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 20-ից:»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքը (28 դեկտեմբերի 2001 թվականի, ՀO-293):