Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ոչ առեւտրային իրավաբանական անձ է, որի կազմակերպական իրավական ձեւի, կարգավիճակի եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: