Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին»

Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի հուլիuի 24-ի ՀO-200 oրենքը  լրացնել հետեւյալ  բովանդակությամբ նոր` 13.1. հոդվածներով.

բ) «ՀՈԴՎԱԾ 13.1. Ուսուցչի  օր` նշվում է հոկտեմբերի 5-ին»:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers' Day), որպես ուսուցչի եւ ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն,  հիմնադրվել  է 1994թ.` ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից եւ նշվում է ամեն տարի հոկտեմբերի 5-ին: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ. այդ օրը Փարիզում  ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ Աշխատանքի  միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված  է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում եւ 100-ից ավելի պետություններ նշում են Ուսուցչի օրը, մասնավորապես` Ռուսաստանում, Մոլդովայում, Էստոնիայում եւ այլ պետություններում այն նշվում է հենց հոկտեմբերի 5-ին: Իհարկե, երբեմն ազգային առանձնահատկությունները եւ տոները հաշվի առնելով, տարբեր երկրներում Ուսուցչի օրը նշվում է այլ օրերի, օրինակ. Ալբանիայում` մարտի 7-ին, Արգենտինայում` սեպտեմբերի 11-ին, Չինաստանում` սեպտեմբերի 15-ին, Ավստրիալիայում եւ Ուզբեկստանում` հոկտեմբերի 1-ին, Բրազիլիայում` հոկտեմբերի 15-ին եւ այլն: Ուսուցչի օրը Բելոռուսում, Ղրղըստանում, Լատվիայում, Ուկրաինայում եւ այլ երկրներում անփոփոխ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»: Սակայն, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ուստի նպատակահարմար է այդ հարցը կարգավորել օրենքով  եւ Ուսուցչի օրը նշել հոկտեմբերի 5-ին, քանի որ ձեւավորված  ավանդույթի կամ օրենսդրական պրակտիկայի համաձայն «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված մի շարք օրեր, մասնավորապես` «Մայրենի լեզվի oր», որը նշվում է փետրվարի 21-ին եւ «Կանանց տոնը», որը նշվում է մարտի 8-ին, համընկնում են  ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային  օրերին:

Վերոգրյալներից ելնելով կարելի է ասել, որ համապատասխան լրացումով Օրենքի ընդունումը համահունչ կլինի  «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին, համաձայն որի` այլ տոների եւ օրերի հետ Հայաuտանի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ  միջազգայնորեն ճանաչված oրեր` ինչպիսին Ուսուցչի համաշխարհային օրն է: