Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-913-25.05.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող են կատարվել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ դեպքերում:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալիս է երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը` սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «կամ» բառից հետո լրացնել «երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի, կամ» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի առաջարկվող ձեւակերպմամբ սահմանել եւ հստակեցնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման դեպքերը եւ կարգը, սահմանել համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն տալու հնարավորությունը` դրանով իսկ նպաստելով երեխաների ծնունդները չգրանցելու դեպքերի կրճատմանը եւ բացառմանը:

Հիշյալ լրացումները բխում են հանրային լայն շրջանակների պահանջներից: