Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8761-20.04.2010,01.06.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության (2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետեւ` օրենք) 4-րդ հոդվածի 9՟րդ մասում «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել  «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը  լրացնել  61 -րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ`

«61 . Այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ(կամ) միջազգային ծրագրեր իրականացնող օտարերկրյա այն ուսումնական հաստատությունները, որոնք կրթությունը կազմակերպում են օտար լեզուներով, կարող են գործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով եւ իրականացնել սույն հոդվածի 8-րդ մասով  սահմանված  միջնակարգ կրթության երկրորդ եւ երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր:

Ուսումնական հաստատությանը` օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:

Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականցնող սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխանե

Սույն մասում սահմանված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը Հայաստանի Հանրապետությունում 15-ն է, որից 8-ը` Երեւան քաղաքում, իսկ նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 5-ն է»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: