Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության (2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետեւ` օրենք) 4-րդ հոդվածի 9-րդ մասում «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել 61 -րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ`
«61 . Այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ(կամ) միջազգային ծրագրեր իրականացնող օտարերկրյա այն ուսումնական հաստատությունները, որոնք կրթությունը կազմակերպում են օտար լեզուներով, կարող են գործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը` օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:
Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականցնող սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան:
Սույն մասում սահմանված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը Հայաստանի Հանրապետությունում 11-ն է, որից՝
ա) երկուսը ստեղծվում են որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ եւ գործում Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքներում՝ առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա (7-րդ դասարանից),
բ) ինը ստեղծվում են միջպետական եւ (կամ) միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա եւ իրականցնում միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։
Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: