ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական oրենuգրքի 311.1-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Սույն գլխում հանրային ծառայողներ են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձինք: