ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապե-տության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ», «ժդ», «ժե» կետերը, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի եւ 17-րդ հոդվածի 5-րդ մասի «օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների» բառերը փոխարինել «օգնականների, ռեֆերենտների եւ համայնքների ղեկավարների տեղակալի օգնականի պաշտոնների» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: