Հոդված 1. Օրենսգրքի 59 հոդվածի 1-ին կետի 12)-րդ ենթակետից հանել «սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:
Հոդված 2 . Օրենսգրքի 77 հոդվածի 1-ին կետի 15)-րդ ենթակետից հանել «սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 79 հոդվածի 1-ին կետի 12)-րդ ենթակետում «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաեւ» բառերը փոխարինել «այդ թվում՝ » բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 376 հոդվածի 1-ին կետում`
ա) «մեղադրողը» բառից հետո լրացնել «, տուժողը եւ նրա ներկայացուցիչը» բառով.
բ) հանել վերջին նախադասությունը:
Հոդված 5. Օրենսգրքի 404 հոդվածի 2)-րդ ենթակետից հանել «իսկ տուժողի եւ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա» բառերը :
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: