Armenian ARMSCII Armenian
Պ-174-26.11.2003-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հունիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հունիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:

Հոդված 2 . Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:

. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաեւ» բառերը փոխարինել «այդ թվում՝» բառերով:

Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաեւ» բառերը փոխարինել «այդ թվում՝» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 376-րդ հոդվածի`

Օրենսգրքի 376-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «մեղադրողը» բառից հետո լրացնել «, տուժողը, նրա ներկայացուցիչը եւ իրավահաջորդը» բառերը.

2) 1-ին կետից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 5. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ ենթակետից հանել «, իսկ տուժողի, նրա ներկայացուցչի եւ իրավահաջորդի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա» բառերը:

Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ ենթակետից հանել «, իսկ տուժողի, նրա ներկայացուցչի եւ իրավահաջորդի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների վրա: