Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «ե» կետը «հիդրոէլեկտրակայանների» բառից հետո լրացնել «(փոքր հիդրոէլեկտրակայաններ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) «գ» կետը «պետական ծրագրերում» բառերից հետո լրացնել «, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաեւ 50 եւ ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում եւ ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատասխանող եւ կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների եւ տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը «էներգաարդյունավետության» բառից հետո լրացնել «եւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման եւ շրջակա միջավայրի վրա ներգործության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների պիտակավորումը
Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը, էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «Նորմատիվ պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» բառերը փոխարինել «Ստանդարտացման մասին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Էներգատեղակայանքների, շենքերի եւ կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է եւ իրականացվում է դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին:
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպություններից:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված համապատասխանության հավաստման հայտատուները:»:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: