Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ -186 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական ռեգիստրում`
ա) | գրանցման ենթակա առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման համար |
բազային տուրքի 17-ապատիկի չափով |
բ) | առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար |
բազային տուրքի 12-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«ա) | Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար | 5» |
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել 18-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» եւ «գ» ենթակետերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետեւ` Նախագիծ) նպատակ ունի միավորել առեւտրային կազմակերպությունների գրանցման եւ ֆիրմային անվանումների փորձաքննության համար գանձվող պետական տուրքերը` նվազեցնելով առեւտրային կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ քայլերի քանակը եւ ժամկետը:
Առաջարկվող փոփոխությունը հանդիսանում է առեւտրային կազմակերպությունների գրանցման «մեկ պատուհանի կանգառ» (one stop shop) սկզբունքի ներդրման համար անհարժեշտ քայլերից մեկը: Այս մոտեցումն ամրագրված է նաեւ ՀՀ Կառավարության 2010թ-ի թիվ 97-Ն որոշման հավելվածով հաստատված «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրով»: Մասնավորապես` Ծրագրի 3-րդ բաժնի 3.8.1 կետի «առաջարկվող միջոցառումը» սյունակում ամրագրված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի մշակումե միջոցառումը, որի նպատակն է «Ընկերությունների գրանցման եւ ֆիրմային անվանումների փորձաքննության համար մեկ պետական տուրքի գանձումը»:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում ֆիրմային անվանումների փորձաքննությունից բացի մյուս գործողությունների մասով գործարքներ չեն իրականացվել կամ իրականացվել են բավականին քիչ քանակությամբ:
Առաջարկվող փոփոխությունը ՀՀ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցման չի հանգեցնում հետեւյալ պատճառներով`
1. 2009թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է ֆիրմային անվանումների գրանցման հնարավորությոն կան անհնարինության մասին եզրակացությունների տրամադրում, այլ ոչ թե ֆիրմային անվանումների գրանցման վերաբերյալ որոշումների կայացում ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից: Այդ պատճառով, սկսած 01.01.2009թ., նման որոշումներ չեն կայացվել, հետեւապես դրանք չեն բողոքարկվել եւ դրանց բողոքարկման հետ կապված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դրա հետ կապված պետական տուրքեր չեն գանձվել (մինչ այդ եւս նման բողոքներ չեն եղել եւ չեն քննարկվել):
2. Նկատի ունենալով, որ 2009թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքով ֆիրմային անվանումների առանձին գրանցում, ինչպես նաեւ գրանցման վկայագրի հանձնում չի նախատեսված, սկսած 01.01.2009թ. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված գործողություն չի կատարվել եւ համապատասխան պետական տուրք չի գանձվել (մինչ այդ եւս վկայականի կրկնակ չի տրվել):
3. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի 2-րդ պարբերությանը համապատասխան գանձված պետական տուրքերը կազմում են տարեկան մոտ 10000 դրամ, քանի որ նման անվանափոխության դիմումներ տարեկան ներկայացվում են 10-ից ոչ ավելի: