Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-915-01.06.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ -186 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական ռեգիստրում`
 
ա) գրանցման ենթակա առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման համար բազային տուրքի
17-ապատիկի չափով
բ) առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար բազային տուրքի
12-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի  6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
 
«ա) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել 18-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» եւ «գ» ենթակետերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: