ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈւՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական ռեգիստրում`
ա) գրանցման ենթակա առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման համար բազային տուրքի 17-ապատիկի չափով
բ) առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար բազային տուրքի 12-ապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«ա) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար 5»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել 18-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» եւ «գ» ենթակետերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: