Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-922-02.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-206-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի`

1. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 3-րդ կետում «ձեռնարկատիրական» բառից հետո լրացնել «եւ նոտարի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «տեսակով» բառից հետո լրացնել «կամ հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր» բառերով.

2. 2-րդ մասում «տեսակով» բառից հետո լրացնել «կամ չեն հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 7. Գործազուրկները

Գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի`

1. 4-րդ մասի 1-ին կետից հանել «սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որեւէ տեսակով» բառերը.

2. 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2) դարձել է կենսաթոշակառու.».

3. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1. կետով.

«5.1) oրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.».

4. 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5-րդ մասով.

«5. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում եւ դադարեցվում է զբաղվածության պետական ծառայության որոշմամբ:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի  3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«3. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը ներառում է աշխատաշուկայի վերլուծությունը, կանխատեսումը, ծրագրով նախատեսված միջոցառումները, իրականացման ժամանակացույցը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրները եւ ակնկալվող արդյունքները:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 13.  Բնակչության զբաղվածության կարգավորման  ամենամյա պետական ծրագրերը

Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական   ծրագրերն են`

1)  գործազրկության նպաստի  վճարումը.

2)  գործազուրկների մասնագիտական ուսուցումը.

3) հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.

4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.

5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով եւ մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.

6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների նյութական ծախսերի հատուցումը.

7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.

8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.

9) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.

10) աշխատանքի տոնավաճառի  կազմակերպումը.

11) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող  գործազուրկների եւ հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.

12) հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.

13) աշխատաշուկայի հետազոտման եւ կանխատեսման աշխատանքների   կազմակերպումը.

14) թաղման նպաստի վճարումը:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «առողջապահական» բառը փոխարինել «համաճարակային իրավիճակի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի`

1. 1-ին կետում «կատարել վերլուծական հետազոտություններ,» բառերը փոխարինել «ստացված տեղեկատվության հիման վրա» բառերով.

2. 2-րդ կետում «աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման արդյունքների» բառերը փոխարինել «աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսման արդյունքների վերլուծության» բառերով.

3. 9-րդ կետում «կարգավիճակը,» բառից հետո լրացնել «վերականգնել եւ վերահաշվարկել» բառերով.

4. 10-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«10) ներկայացնել առաջարկություններ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ եւ ապահովել դրանց իրականացումը.».

5. 13-րդ կետում «սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «հաշմանդամների» բառով.

6. 14-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

14) կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը` Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով.

7. 18-րդ կետում «երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության եւ մասնակի» բառերով.

8. 18-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 18.1, 18.2 եւ 18.3 կետերով.

«18.1) կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

18.2) կազմակերպել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային  փորձ չունեցող գործազուրկների եւ հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

18.3) աջակցել հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցմանը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.»:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «արհեստակցական միությունների, գործատուների միությունների» բառերը փոխարինել «արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների հանրապետական միության» բառերով.

2. 3-րդ մասում «արհեստակցական միությունների» բառերը փոխարինել «արհեստակցական կազմակերպությունների համապատասխան տարածքային միության» բառերով, իսկ «գործատուների միությունների» բառերը` «գործատուների համապատասխան տարածքային միության»  բառերով.

3. 5-րդ մասում «հանրապետական ծրագրի» բառերը փոխարինել «ամենամյա պետական ծրագրի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի «ժամկետային» բառը փոխարինել «որոշակի ժամկետով»  բառերով:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի`

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1 կետով.

«2.1) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.».

2. 2-րդ մասում «իսկ երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության եւ մասնակի» բառերով, իսկ «վերամասնագիտացման» բառից հետո լրացնել «, իսկ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձինք` մասնագիտական ուսուցման» բառերով.

3. 4-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 2-րդ կետում «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով.

2. 3-րդ կետում «մեկ տարի» բառերը փոխարինել «վեց ամիս» բառերով.

3. 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.».

4. 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչեւ հինգ տարի.».

5. 1-ին մասի 6-րդ կետում «երեք տարուց ավել» բառերը փոխարինել  «առնվազն երեք տարի անընդմեջ» բառերով.

6. 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց զբաղվածությունն ապահովելու համար զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագիր:».

7. 3-րդ մասում  «ծրագրերն իրականացվում են» բառերը փոխարինել «ծրագիրն իրականացվում է» բառերով:

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում» բառերը փոխարինել «հոդվածում» բառով:

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի`

1. 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 3-րդ կետում «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «եւ նոտարները» բառերով:

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Սույն օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող» բառերը:

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի`

1. 1-ին մասից հանել «չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անձանց) եւ» բառերը.

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«4. Գործազրկության նպաստի վճարման ժամկետները  երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա ապահովագրական ստաժի համար` մեկ ամսով:».

3.  6-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«6. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում  զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ձեռք բերելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տեւողությունը հաշվարկվում է զբաղվածության պետական ծառայության կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված ապահովագրական ստաժի չափին համապատասխան` սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգով:»:

Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին  մասը շարադրել հետեւյալ  նոր խմբագրությամբ.

«1. Զբաղվածության պետական ծառայության կողմից մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկված գործազուրկ անձանց եւ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց, մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման ծրագրերում ընդգրկված հաշմանդամներին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ:»:

Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 4.1 մասով վերականգնված գործազրկության նպաստի գումարը սահմանված կարգով ենթակա է միանվագ վճարման:»:

Հոդված 20. Օրենքի 38-րդ հոդվածի`

1. վերնագրում «վերականգնումը» բառից հետո լրացնել «,վերահաշվարկումը»  բառով.

2. 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1 մասով.

«3.1. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում, զբաղվածության պետական ծառայության որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգով:».

3. 4-րդ մասում «8-րդ հոդվածով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով.

4. 4-րդ մասի 2-րդ կետից հանել «,եթե չներկայանալը կապված չէ գործազուրկի հիվանդության հետ» բառերը.

5. 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1 մասով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով դադարեցված գործազրկության նպաստը ենթակա է վերականգնման 6 ամսվա ընթացքում` հիվանդանոցից տրված ստացիոնար բուժման մեջ գտնվելու կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկանքի առկայության դեպքում: Նշված տեղեկանքը կարող են ներկայացնել նաեւ սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձինք, եթե գործազուրկը այդ ընթացքում մահացել է:».

6. 5-րդ մասից հանել «սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որեւէ տեսակով» բառերը, իսկ «կրթաթոշակը» բառից հետո «,ինչպես նաեւ» բառերը փոխարինել «ենթակա են վերադարձման զբաղված դառնալու պահից սկսած, իսկ» բառերով:

Հոդված 21. Օրենքի 39-րդ հոդվածի «հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:

Հոդված 22. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5-րդ մասով.

«5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ, 18.2-րդ, 18.3-րդ կետերը եւ 29-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:»:

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը պայմանավորված է օրենքի կիրարկումից հետո ծագած մի շարք խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջները, զբաղվածություն համարվող գործունեության տեսակներից հանվել է գործատուի աշխատանքային գործունեությունը:

Օրենքի նախագծով փորձ է արվել կարգավորել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց զբաղվածության հարցը: Նրանց հնարավորություն է տրվել ընդգրկվել զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող  մասնագիտական ուսուցման ծրագրում եւ ուսուցման ողջ ընթացքում ստանալ կրթաթոշակ: Հստակեցվել է գործազուրկի հասկացությունը. գործազուրկի հասկացության սահմանման ժամանակ հաշվի է առնվել կենսաթոշակառու չհանդիսանալու հանգամանքը:

Հստակեցվել է բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագրի կառուցվածքը եւ ծրագրում ընդգրկվող  միջոցառումների ցանկը:

Առաջին անգամ նախատեսվում է աշխատանքի տոնավաճառների կազմակերպման գործընթացների օրենսդրական կարգավորում, որի նպատակը աշխատող-գործատու կապն առավել տեսանելի եւ արդյունավետ դարձնելն է` աշխատանքի առաջարկի եւ պահանջարկի համադրման համատեքստում:

Բարելավվել են աշխատաշուկայում անմրցունակ համարվող խմբերում ընդգրկվելու պայմանները:

Հստակեցվել է մեկից ավելի անգամ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց գործազրկության նպաստ ստանալու հարցը: Նախատեսվում է, որ եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում  զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ձեռք բերելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տեւողությունը հաշվարկվում է զբաղվածության պետական ծառայության կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված ապահովագրական ստաժի չափին համապատասխան: Սա աշխատանքի արժեւորման եւ խթանման դեր կարող է ունենալ:

Հիմք ընդունելով գործազուրկի սահմանադրական իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 37), օրենքի նախագծում նախատեսվել է գործազրկության նպաստի վերահաշվարկի հնարավորություն` նպաստի ստացման նոր հիմքերի ի հայտ գալու հետ կապված:

Ներկայացվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն հստակեցնել օրենքի որոշ դրույթներ, կարգավորել օրենքի կիրակումից հետո բացահայտված որոշ անհամապատասխանություններ եւ խթանել զբաղվածության ոլորտում ակտիվ եւ արդյունավետ քաղաքականության իրականացմանը:

Օրենքի նախագծով առաջարկվող զբաղվածության կարգավորման նոր ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2011 թվականից