Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9251-04.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27-ը հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` Oրենք) 10-րդ հոդվածի.

1. առաջին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս.».

2.առաջին մասը լրացնել նոր` «գ» կետով` հետեւյալ խմբագրությամբ.

«գ) հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 45 տարեկան են եւ ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի.

1. առաջին մասի «բ» կետի 1-ին նախադասությունում « «բ» կետում» բառերը փոխարինել « «բ» եւ «գ» կետերում» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենuաթոշակին ավելանում է ամuական դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, բայց հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման եւ uննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:»:

Հոդված 3. 26-րդ հոդվածի.

1. 1 ին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Կենսաթոշակը վճարվում է անձամբ կենսաթոշակառուին կամ կենսաթոշակառուի փոխարեն նրա կենսաթոշակը ստանալու`օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:»:

2. 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 56-րդ հոդվածով uահմանված կարգով:»:

3. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

4. 5-րդ մասում «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին» բառերով.

5. վերջին մասը «հարկադիր կատարման ծառայության» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ «, դատախազությունում ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից»:

Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածի`

1.  2-րդ մասից հանել «` կենuաթոշակի տաuնհինգապատիկի չափով» բառերը.

2. 3-րդ մասից հանել «բազային կենuաթոշակի յոթանաuունհինգապատիկի չափով`» բառերը.

3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Թաղման նպաստի չափը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ընդունելու վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես.

միասնական չեն լիազորագրի հիման վրա կենսաթոշակ վճարելու պայմաններն ու կարգը,

հստակեցված չեն կենսաթոշակը վճարելուն, կենսաթոշակը դադարեցնելուն եւ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելուն վերաբերող դրույթները,

հստակեցված չեն անգործունակ անձանց եւ մինչեւ 14 տարեկան երեխաներին կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու դրույթները,

օրենքով կարգավորված չեն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը եւ վճարելը, դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսկելը, կենսաթոշակ նշանակելու եւ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար դիմելը,

միասնական չէ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի չափի հաշվարկման կարգը, որի արդյունքում առկա է չհիմնավորված անհավասարություն թաղման ծախսերի համար տրվող նպաստի չափերի միջեւ:

Միաժամանակ, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող առանձին դեպքերի համար սահմանված` կենսաթոշակի իրավունք տվող տարիքին եւ զինվորական ծառայության նվազագույն ստաժին, կենսաթոշակի չափը հաշվարկելիս ստաժի հաշվարկմանը  վերաբերող դրույթները խնդիրներ են առաջացնում քաղաքացիների կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացման եւ օրենսդրության միասնական կիրառման առումով:

Զինծառայողները եւ նրանց հավասարեցված անձինք «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի անցնելուց հետո դատավոր նշանակվելու դեպքում կարող են ստանալ եւ աշխատավարձ, եւ աշխատավարձի չափով` կենսաթոշակ:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածները, առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օենքներում` լուծելով առկա խնդիրները:

2. Կարգավորման առարկան

Նախագծերն ընդունվելու դեպքում`

1. կհստակեցվեն ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի`իր երեխային կամ խնամարկյալին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու եւ նրա փոխարեն նրա կենսաթոշակն ստանալու դրույթները.

2. օրենքով կկարգավորվի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու հարցը.

3. կհստակեցվի կենսաթոշակառուի կողմից 12 ամիս անձամբ կենսաթոշակ չստանալու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու եւ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու ընթացակարգը.

4. կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի չափը սահմանելու լիազորություն կտրվի ՀՀ կառավարությանը` միասնականացնելով թաղման նպաստի չափը,

5. կմիասնականացվեն կենսաթոշակը լիազորագրով վճարելու դրույթները:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների արդյունքում նաեւ կհստակեցվի սահմանային առավելագույն տարիքի հասնելու կամ  հաստիքների կրճատման պատճառով ծառայությունից օրենքով ազատված անձանց կենսաթոշակի պայմանները (տարիքը, զինվորական ծառայության եւ աշխատանքային ստաժ), ինչպես նաեւ` կապահովվի օրենքի միասնական կիրառությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառության արդյունքում կհստակեցվեն կենսաթոշակային ապահովության իրականացումն ապահովող դրույթները` լուծումներ տալով առկա խնդիրներին