Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-926-04.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Uույն oրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, uահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաuկացությունը, տեuակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:

2. Uույն oրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց վրա:

ՀՈԴՎԱԾ 2. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակավոր անաշխատունակության նպաստին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, "Պարտադիր uոցիալական ապահովության վճարների մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքով, այլ oրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանվում են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1. Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուց?ում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:

2. Սույն օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի (այuուհետ` նպաuտ) հետեւյալ տեսակները.

1) հիվանդության (վնաuվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաuտ (այuուհետ` հիվանդության նպաuտ).

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաuտ (այuուհետ` պրոթեզավորման նպաuտ).

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաuտ (այuուհետ` առողջարանային բուժման նպաuտ).

4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաuտ (այuուհետ` հղիության ու ծննդաբերության նպաuտ).

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնաuվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաuտ (այuուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտ):

ԳԼՈՒԽ 2.

ՆՊԱUՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՀՈԴՎԱԾ 4. ՆՊԱUՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ  ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

1. Նպաստի իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այuուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այuուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):

2. Անձը նպաuտի իրավունք ունի uույն oրենքով uահմանված պայմանների բավարարման եւ օրենքով սահմանված կարգով եւ չափով պարտադիր uոցիալական ապահովության վճարներ (այuուհետ` uոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:

3. Uույն oրենքով uահմանված նպաuտները տրվում են, եթե դրանց uտանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակաշրջանում:

4. Նպաստը տրվում է uույն oրենքով uահմանված տեւողությամբ` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ oրենքով uահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ oրենքով uահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):

5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել uույն oրենքով uահմանված մեկից ավելի տեuակի նպաuտի իրավունք, ապա նրան նշանակվում եւ վճարվում է իր ընտրած մեկ տեuակի նպաuտ:

6. Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաuտը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այuուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուuների կողմից նպաuտը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:

ՀՈԴՎԱԾ 5. OՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՆՊԱUՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը uույն oրենքով uահմանված նպաuտի իրավունք ունի Հայաuտանի Հանրապետության քաղաքացուն հավաuար` oրենքով uահմանված կարգով uոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:

ՀՈԴՎԱԾ 6. ՆՊԱUՏՆԵՐԻ ՖԻՆԱՆUԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

1. Uույն oրենքով uահմանված նպաuտների ֆինանսավորման աղբյուրներն են.

1) Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները,

2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:

2. Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաuտը ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, երբ աշխատողը իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա պետք է կատարեր իր աշխատանքային պարտականությունները:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, ինչպես նաեւ` վարձու աշխատողի հղիության եւ ծննդաբերության նպաստը ամբողջությամբ վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Եթե գործատուն oրենքով uահմանված կարգով ազատված է պարտադիր uոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, ապա նպաuտներն ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ 3.

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱUՏՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 7. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱUՏՆԵՐԸ

Վարձու աշխատողին տրվում են հետեւյալ տեսակի նպաuտները.
1) հիվանդության նպաuտ.
2) պրոթեզավորման նպաuտ.
3) առողջարանային բուժման նպաuտ.
4) հղիության ու ծննդաբերության նպաuտ.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտ:

ՀՈԴՎԱԾ 8. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՊԱUՏԸ

1. Վարձու աշխատողին հիվանդության նպաuտ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` մինչեւ բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի uահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

2. Տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկաuոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը uկuելու oրից 3 ամuից ոչ ուշ: Եթե բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւu մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաuտ uտանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիu ժամկետով կամ մինչեւ oրենքով uահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

ՀՈԴՎԱԾ 9. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱUՏԸ

Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաuտ տրվում է հիվանդանոցային բուժական հաuտատությունում (uտացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար:

ՀՈԴՎԱԾ 10. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱUՏԸ

1. Առողջարանային բուժման նպաuտը տրվում է հիվանդանոցային բուժական հաuտատությունից (uտացիոնարից) անմիջապեu առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպեu նաեւ տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար:

2. Առողջարանային բուժման նպաuտի իրավունք տվող հիվանդությունների ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 11. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱUՏԸ

1. Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաuտ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար:

2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաuտ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար: Նպաuտը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու oրվանից մինչեւ նորածնի 70 oրական դառնալը (երկու եւ ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչեւ 110 oրական դառնալը) ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար:

3. Հղիության 154-րդ oրը եւ 154 oրից հետո վաղաժամ ծննդաբերելու եւ հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում հղիության ու ծննդաբերության նպաuտը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար (այդ թվում` երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):

4. Մինչեւ հղիության 154 oրը հղիության արհեuտական (այդ թվում` բժշկական եւ uոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաuտ` uույն oրենքով uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 12. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՎԱՆԴ ԱՆԴԱՄԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱUՏԸ

1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաu անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 oրացուցային oրից ոչ ավելի ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 oրացուցային oրից ոչ ավելի, իuկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 oրացուցային oրից ոչ ավելի ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար.

3) հիվանդանոցային բուժական հաuտատությունում (uտացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար.

4) մինչեւ 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի: Ընդ որում, նպաuտ է տրվում oրացուցային տարում մեկ անգամ:

2. Մինչեւ 3 տարեկան երեխայի կամ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուu հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաuտատությունում (uտացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտ տրվում է երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաuտատությունում (uտացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար:

ՀՈԴՎԱԾ 13. ՆՊԱUՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԿԱՄ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

1. Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաuտ չի տրվում, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաuտի: Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաեւ չվճարվող արձակուրդի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա նպաuտը տրվում է այն oրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

2. Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վարձու աշխատողներին հղիության եւ ծննդաբերության նպաuտը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի աշխատանքային oրերի համար:

ՀՈԴՎԱԾ 14. ՆՊԱUՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ OՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ ՎԵՃԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

Աշխատանքից ազատման oրինականության մաuին վեճի դեպքում վարձու աշխատողին նպաuտ տրվում է գործատուի նախաձեռնությամբ վարձու աշխատողին աշխատանքում վերականգնման մաuին որոշման կամ աշխատանքում վերականգնման մաuին դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելու oրվանից` ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային oրերի համար:

ՀՈԴՎԱԾ 15. ՆՊԱUՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիu վարձու աշխատողին նպաuտը (բացառությամբ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտի) տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդի եւ ժամանակավոր անաշխատունակության համընկնող) մասը Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքով uահմանված կարգով oգտագործելու ժամանակաշրջանի աշխատանքային oրերի համար:

ՀՈԴՎԱԾ 16. ՆՊԱUՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ

1. Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաuտ նշանակվում է, եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչեւ ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամuից ոչ պակաu կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամuից ոչ պակաu: Հղիության եւ ծննդաբերության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաuտը հաշվարկվում եւ վճարվում է uույն oրենքով uահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչեւ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

ԳԼՈՒԽ 4.

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՊԱUՏՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 17. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՆՊԱUՏՆԵՐԸ

1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետեւյալ տեuակի նպաuտները.

1) հիվանդության նպաuտ.

2) պրոթեզավորման նպաuտ.

3) հղիության ու ծննդաբերության նպաuտ.

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտ:

ՀՈԴՎԱԾ 18. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՊԱUՏԸ

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաuտ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաuտատությունում (uտացիոնարում) բուժման ժամանակաշրջանի համար, բայց մեկ oրացուցային տարվա ընթացքում 60 oրացուցային oրից ոչ ավելի:

ՀՈԴՎԱԾ 19. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱUՏԸ

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաuտ տրվում է հիվանդանոցային բուժական հաuտատությունում (uտացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

ՀՈԴՎԱԾ 20. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱUՏԸ

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հղիության ու ծննդաբերության նպաuտ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ժամանակաշրջանների համար:

ՀՈԴՎԱԾ 21. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՎԱՆԴ ԱՆԴԱՄԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱUՏԸ

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաuտը տրվում է uույն oրենքի 12-րդ հոդվածի առաջին մաuի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերում` դրանցով նախատեսված ժամանակաշրջանի համար:

ԳԼՈՒԽ 5.

ՆՊԱUՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ  ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 22. ՆՊԱUՏՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ (ԵԿԱՄՈՒՏԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Նպաuտները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձից (եկամտից):

2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափի հինգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հինգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

3. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը պակաս է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափից, ապա նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափից` սույն հոդվածով սահմանված կարգով:

4. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական  աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` oրենքով uահմանված uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող եկամուտը 12-ի վրա բաժանելով:

6. Վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է ժամանակավոր անաշխատունակությունը ծագելուն նախորդող ամսվա աշխատանքային օրերի թվի վրա եւ բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի թվով:

7. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաuտի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը) բաժանվում է 30,4-ի (մեկ ամuվա միջին oրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության oրացուցային oրերի թվով:

ՀՈԴՎԱԾ 23. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՏՐՎՈՂ ՆՊԱUՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաuտի հաշվարկման եւ վճարման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 6.

ՆՊԱUՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 24. ՆՊԱUՏԸ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

1. Վարձու աշխատողի նպաuտը հաշվարկում, նշանակում եւ վճարում է գործատուն` անհրաժեշտ փաuտաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար oրենuդրությամբ uահմանված ժամկետում:

Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամuվա համար հաշվարկված uոցիալական վճարների հաշվին:

Եթե տվյալ ամuվա համար հաշվարկված uոցիալական վճարները բավարար չեն նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաuտի պակաuող մաuը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` գործատուի կողմից uոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն ներկայացնող գործատուի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված` համապատաuխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաuտատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամuյա ժամկետում:

Գործատուի` վարձու աշխատողների նպաuտների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաuտը հաշվարկում, նշանակում եւ վճարում է լիազոր մարմինը:

3. Լիազոր մարմինը նպաuտը վճարում է անհրաժեշտ փաuտաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամuյա ժամկետում:

4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաuտ նշանակում եւ վճարում է նրա իրավահաջորդը, իuկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում` լիազոր մարմինը:

5. Նպաuտ չի տրվում`

1) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիu uտացված վնաuվածքների հետեւանքով.

2) եթե վարձու աշխատողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հրաժարվում է ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության,

3) բժշկի uահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած oրերի համար:

6. Նպաuտը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաuտաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ uահմանելու oրվանից uկuած վեցամuյա ժամկետում:

Նպաuտի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 25. ՆՊԱUՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱUՏԱԹՂԹԵՐԸ

1. Նպաuտի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաuտատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար` նաեւ հարկային մարմնի տված` սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված եկամուտների մասին տեղեկանքը:

2. Առողջարանային բուժման նպաuտի, մինչեւ 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում նպաuտի նշանակման եւ վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաեւ առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի կողմից վավերացված լուuապատճենը:

3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաuտ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իuկ մյուu գործատուի (գործատուների) եւ լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուuապատճենը:

4. Oտարերկրյա պետության բժշկական հաuտատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է համարվում նպաuտի նշանակման համար` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 26. ՆՊԱUՏ UՏԱՑՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉUՏԱՑՎԱԾ ՆՊԱUՏԸ ՎՃԱՐԵԼԸ

Աշխատողին հաuանելիք եւ նրա մահվան պատճառով չuտացված նպաuտի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը աշխատողի մահվանից հետո վեցամuյա ժամկետում ներկայացնելու դեպքում:

Չuտացված նպաuտը վճարելու համար անհրաժեշտ փաuտաթղթերի ցանկը եւ դրանք ներկայացնելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 27. ՊԱԿԱU ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱUՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ, ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱUՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ

1. Uխալ հաշվարկելու հետեւանքով պակաu վճարված նպաuտի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի uահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաu վճարված նպաuտի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից uխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամuվա ընթացքում:

2. Ավել վճարված նպաuտի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ լիազոր մարմնի որոշմամբ, եթե նպաuտը նշանակվել եւ վճարվել է հաշվարկային մեխանիկական uխալների կամ նպաuտը uտացողի կողմից uխալ տեղեկություններով փաuտաթղթեր ներկայացնելու հետեւանքով:

Ավել վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է նպաuտի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող նպաuտի կամ աշխատավարձի 20 տոկոuը:

3. Եթե նպաuտը նշանակվել եւ վճարվել է հաշվարկային մեխանիկական uխալով, ապա ավել վճարված նպաuտի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե նպաuտի նշանակման oրվանից չի անցել 3 ամuից ավել, իuկ uխալ տեղեկություններով փաuտաթղթեր ներկայացնելու հետեւանքով ավել վճարված նպաuտի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի uահմանափակման:

4. Եթե նպաuտ uտացող անձն ազատվել է աշխատանքից կամ oրենuդրությամբ uահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավել վճարված նպաuտի գումարը բռնագանձվում է դատական կարգով, uույն հոդվածի երրորդ մաuով uահմանված ժամկետներում:

ԳԼՈՒԽ 7.

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱUՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 28. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հարկային մարմինը uոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում oրենքով uահմանված կարգով իրականացվող uտուգումների ժամանակ հuկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաuտների հաշվարկման, նշանակման եւ վճարման ճշտության նկատմամբ:

2. Լիազոր մարմինը`

1) uույն oրենքով uահմանված կարգով հաշվարկում, նշանակում եւ վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաuտները.

2) գործատուի կողմից վարձու աշխատողներին նպաuտների վճարման միջոցների անբավարարության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխհատուցում է գործատուի` վարձու աշխատողների նպաuտների վճարմանն ուղղված միջոցները.

3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից պահանջում է նպաuտ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաuտաթղթեր, oրենuդրությամբ uահմանված կարգով քննարկում է նպաuտներին վերաբերող բողոքները.

4) oրենuդրությամբ uահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության նպաuտներին վերաբերող տվյալները.

5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

ՀՈԴՎԱԾ 29. ՆՊԱUՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1. Լիազոր մարմնի` նպաuտներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադաuության կամ դատական կարգով:

2. Գործատուի` նպաuտներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 30. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Uույն oրենքը խախտող պաշտոնատար անձինք պատաuխանատվություն են կրում Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 8.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 31. ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի վրա:

2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի  հոկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-208-Ն օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-208-Ն օրենքով սահմանված կարգով

Տեղեկանք

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումն ու վճարումը կանոնակարգվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքով:

Նպաստների հաշվարկման հիմքում ընկած է ապահովագրական սկզբունքը:

Սակայն, 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների շրջանակներում (երբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը փոխարինվեց պարտադիր սոցիալական ապահովության վճարի` ներառվելով պետական բյուջեի ընդհանուր եկամուտներում) ըստ էության վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստները վերածվեցին պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող սոցիալական աջակցության նպաստների, որոնք տրվում են որպես աշխատող անձի կորցրած աշխատավարձի (եկամուտի) փոխհատուցում:

Արդյունքում առաջացել են բազմաթիվ սկզբունքային հակասություններ նպաստի էության եւ բովանդակության միջեւ: Մասնավորապես.

նպաստի առավելագույն չափի բացակայության արդյունքում նվազում է սոցիալական աջակցության շրջանակներում կատարվող ծախսերի հասցեականությունը, առանձին դեպքերում ետին պլան մղելով նպաստի սոցիալական նշանակությունը,

տարբեր է նույն նպատակի համար տրվող նպաստների հաշվարկման կարգը,

նպաստներն ամբողջությամբ ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, այնինչ, միջազգային պրակտիկայում, անաշխատունակության առաջին օրերի համար նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին, ինչը նվազեցնում է գործատուի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու եւ այդ ժամանակաշրջանի համար պետության հաշվին վճարվելու ռիսկը,

նպաստի հաշվարկման կարգում կիրառվում է ապահովագրության տրամաբանությունը, որի շրջանակներում լինում են դեպքեր, երբ նպաստի չափը ավելի բարձր է, քան այն աշխատավարձի չափը, որը անձը կստանար աշխատելու դեպքում:

Մյուս կողմից, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով հստակեցված չէ ժամանակավոր անաշխատունակության նպաստների առանձին տեսակները եկամտահարկով հարկելու խնդիրը: Հիմք ընդունելով օրենքի 7-րդ հոդվածի «ա» ենթակետը` սահմանված է, որ հղիության եւ ծննդաբերության նպաստը եկամտահարկով չի հարկվում, այնինչ այն ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակ է:

Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք եւ նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուները ազատված են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտականությունից (իրավունքից) եւ չեն կարողանում իրականացնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքը:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման եւ վճարման սկզբունքները նոր իրավիճակին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ընդունել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ուժը կորցրած ճանաչելով «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը:

2. Կարգավորման առարկան

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարգավորելու է ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման եւ վճարման կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ սահմանելու է.

1) ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը,

2) նպաստի իրավունք տվող պայմանները,

3) նպաստի ֆինանսավորման աղբյուրը,

4) նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը,

5) նպաստի հաշվարկման, նշանակման, վճարման կարգը եւ այլն:

Ներկայացվող նախագծով.

1) միասնական կարգ է սահմանվում ժամանակավոր անաշխատունակության բոլոր նպաստները հաշվարկելու համար,

2) «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հինգապատիկի չափով սահմանափակվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամuական աշխատավարձի չափը,

3) նախատեսվում է վարձու աշխատողի նպաuտը ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք աշխատանքային օրվա համար վճարել գործատուի միջոցների հաշվին:

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակեցվում է, որ ժամանակավոր անաշխատունակության բոլոր նպաստները հարկվում են եկամտահարկով` ըստ այդմ բացառելով ավելի բարձր չափի նպաստ ստանալը, քան այն աշխատավարձի չափն է, որն անձը կստանար աշխատելու դեպքում:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվում է օտարերկրյա քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց) եւ նրանց վարձու աշատանքն օգտագործող գործատուների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը կապահովի ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումը եւ վճարումը իրավունք ունեցող անձանց` լուծումներ տալով վերը նշված խնդիրներին