Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9262-04.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26?ը դեկտեմբեր 1997 թվականի, ՀՕ-179, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի.

1. 3-րդ մասը «իրավաբանական անձինք» բառերից հետո լրացնել «(այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը)» բառերով, իսկ «քաղաքացիների» բառից հետո լրացնել «, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով,

2. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայաuտանի Հանրապետությունում ձեռնարկատիրական եւ այլ գործունեություն իրականացնող oտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպեu նաեւ նրանց վարձու աշխատանքն oգտագործող գործատուները uոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` uույն oրենքով uահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գործատուները յուրաքանչյուր ամիu հաշվարկում են uոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով եւ չափերով հաշվարկում ու վճարում են վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը եւ ժամանակավոր անաշխատունակության նպաuտները (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված` ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք օրվա համար գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարների), մնացած գումարները փոխանցելով պետական բյուջե մինչեւ հաջորդ ամuվա 20-ը (ներառյալ): Յուրաքանչյուր ամuում փաuտացի վճարված նպաuտների գումարների չափով պակաuեցումը (բայց ոչ ավելի, քան տվյալ ամuվա համար հաշվարկված uոցիալական վճարների գումարը) գործատուն կատարում է  հաջորդ ամuվա 20-ին:

Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամuում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված uոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչեւ հաջորդ ամuվա 20-ը (ներառյալ): »:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Տեղեկանք

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումն ու վճարումը կանոնակարգվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքով:

Նպաստների հաշվարկման հիմքում ընկած է ապահովագրական սկզբունքը:

Սակայն, 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների շրջանակներում (երբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը փոխարինվեց պարտադիր սոցիալական ապահովության վճարի` ներառվելով պետական բյուջեի ընդհանուր եկամուտներում) ըստ էության վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստները վերածվեցին պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող սոցիալական աջակցության նպաստների, որոնք տրվում են որպես աշխատող անձի կորցրած աշխատավարձի (եկամուտի) փոխհատուցում:

Արդյունքում առաջացել են բազմաթիվ սկզբունքային հակասություններ նպաստի էության եւ բովանդակության միջեւ: Մասնավորապես.

նպաստի առավելագույն չափի բացակայության արդյունքում նվազում է սոցիալական աջակցության շրջանակներում կատարվող ծախսերի հասցեականությունը, առանձին դեպքերում ետին պլան մղելով նպաստի սոցիալական նշանակությունը,

տարբեր է նույն նպատակի համար տրվող նպաստների հաշվարկման կարգը,

նպաստներն ամբողջությամբ ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, այնինչ, միջազգային պրակտիկայում, անաշխատունակության առաջին օրերի համար նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին, ինչը նվազեցնում է գործատուի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու եւ այդ ժամանակաշրջանի համար պետության հաշվին վճարվելու ռիսկը,

նպաստի հաշվարկման կարգում կիրառվում է ապահովագրության տրամաբանությունը, որի շրջանակներում լինում են դեպքեր, երբ նպաստի չափը ավելի բարձր է, քան այն աշխատավարձի չափը, որը անձը կստանար աշխատելու դեպքում:

Մյուս կողմից, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով հստակեցված չէ ժամանակավոր անաշխատունակության նպաստների առանձին տեսակները եկամտահարկով հարկելու խնդիրը: Հիմք ընդունելով օրենքի 7-րդ հոդվածի «ա» ենթակետը` սահմանված է, որ հղիության եւ ծննդաբերության նպաստը եկամտահարկով չի հարկվում, այնինչ այն ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակ է:

Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք եւ նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուները ազատված են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտականությունից (իրավունքից) եւ չեն կարողանում իրականացնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքը:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման եւ վճարման սկզբունքները նոր իրավիճակին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ընդունել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ուժը կորցրած ճանաչելով «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը:

2. Կարգավորման առարկան

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարգավորելու է ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման եւ վճարման կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ սահմանելու է.

1) ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը,

2) նպաստի իրավունք տվող պայմանները,

3) նպաստի ֆինանսավորման աղբյուրը,

4) նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը,

5) նպաստի հաշվարկման, նշանակման, վճարման կարգը եւ այլն:

Ներկայացվող նախագծով.

1) միասնական կարգ է սահմանվում ժամանակավոր անաշխատունակության բոլոր նպաստները հաշվարկելու համար,

2) «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հինգապատիկի չափով սահմանափակվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամuական աշխատավարձի չափը,

3) նախատեսվում է վարձու աշխատողի նպաuտը ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք աշխատանքային օրվա համար վճարել գործատուի միջոցների հաշվին:

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակեցվում է, որ ժամանակավոր անաշխատունակության բոլոր նպաստները հարկվում են եկամտահարկով` ըստ այդմ բացառելով ավելի բարձր չափի նպաստ ստանալը, քան այն աշխատավարձի չափն է, որն անձը կստանար աշխատելու դեպքում:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվում է օտարերկրյա քաղաքացիների (քաղաքացիություն չունեցող անձանց) եւ նրանց վարձու աշատանքն օգտագործող գործատուների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը կապահովի ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումը եւ վճարումը իրավունք ունեցող անձանց` լուծումներ տալով վերը նշված խնդիրներին