Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀO-42 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) հղիության ամբողջ ընթացքում, ծննդաբերության ժամանակ եւ հետծննդյան շրջանում uտանալ հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան խնամքի հետ կապված բժշկական oգնություն եւ uպաuարկում` իր հայեցողությամբ ընտրելով բժշկական հաստատությունը եւ բժշկին: Պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ազգությամբ հայերին սույն կետով նախատեսված բժշկական oգնությունը եւ uպաuարկումը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում են անվճար, որի իրականացման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության
Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում 1990 թ.-ին ծնվել է շուրջ 80 հազար երեխա, 2005-2006 թվականներին` շուրջ 37,5 հազար երեխա, 2007թ.-ին` 40 հազար, իսկ 2009թ.-ին այդ ցուցանիշն աճել է շուրջ 45 հազարի: Կարելի է ենթադրել, որ 2009 թ.-ին ծնունդների թվի աճի համար խթան է հանդիսացել նաեւ 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող անվճար ծննդօգնությունը:
Պետք է նկատել, սակայն, որ նշված արտոնությունից օգտվելու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիները, հետեւաբար ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ծննդօգնության տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում վճարովի է: Ի դեպ, տարեկան Հայաստանի Հանրապետությունում ծննդաբերում են հարեւան պետությունների քաղաքացիներ հանդիսացող շուրջ 300 հայուհիներ` հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից եւ Ջավախքից:
Կարծում ենք, ժամանակն է հասել օրենսդրորեն ամրագրել Հայաստանի Հանրապետությունում հայ կնոջ անվճար ծննդօգնություն ստանալու իրավունքը, ինչը կարող է նպաստել նաեւ Հայաստանի Հանրապետություն ներգաղթի աճին: