Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-933-14.06.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1997 թվականի  ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի վերջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները եւ հաշվառված անհատ ձեռնարկատերերը գրանցում (հաշվառում) ստանալու պահից համարվում են հաշվառված հարկային տեսչությունում, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները uահմանված կարգով գրանցում uտանալու oրվանից մեկամuյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնել հարկային տեuչությունում եւ uտանալ հարկ վճարողների հաշվառման համարներ` Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերությունում «չգրանցված» բառից հետո լրացնել «(չհաշվառված)» բառը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: