Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 15-րդ հոդվածի վերջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները եւ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները գրանցում (հաշվառում) ստանալու պահից համարվում են հաշվառված հարկային տեսչությունում:»:
Հոդված 2. Օրենքի 15.1-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «եւ անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն հոդվածով սահմանված եղանակով եւ ժամկետներում հաշվարկը, հայտարարագիրը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմին չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով եւ սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն:»:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերությունը «չգրանցված» բառից հետո լրացնել «(չհաշվառված)» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: