Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9331-14.06.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` օրենք)  9-րդ հոդվածի «ե» կետից հանել «պետական» բառը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ապահովադիրները պետական գրանցում ստանալու պահից համարվում են հաշվառված լիազորված մարմնում, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված ապահովադիրները գրանցում ստանալու օրվանից մեկամuյա ժամկետում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հարկ վճարողի հաշվառման համարները ՀՀ պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրման արդյունքում մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի նախագծի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 3.4 կետի 3.4.2 ենթակետի:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս հարկ վճարողը պետական ռեգիստրում գրանցվելուց հետո պարտավոր է «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մեկ ամսյա ժամկետում հաշվառման կանգնել հարկային տեսչությունում եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ստանալ հարկ վճարողի հաշվառման համար: Դրա արդյունքում հարկ վճարողը գրանցման եւ հաշվառման կանգնելու համար տարբեր մարմինների ներկայացնում էր գրեթե նույն փաստաթղթերը:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Ներկայացվող փաթեթով առաջարկվում է`

- կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների տրամադրումն իրականացնել ՀՀ պետական ռեգիստրի միջոցով, գրանցման (հաշվառմանը) զուգընթաց,

- ՀՀ պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացող կազմակերպություններին եւ հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը վերջինիս տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայի հետ առ-գիծ (օն-լայն) ռեժիմով օգտվելու թույլտվություն:

2. Կարգավորման առարկան.

 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրագործում, ՀՎՀՀ-ի տրամադրումը ՄՊԿ-ի միջոցով իրականացում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է հարկ վճարողի գրանցումը, ՀՎՀՀ-ի տրամադրումը իրականացնել մեկ մարմնի միջոցով, բացառել հարկ վճարողների կողմից նույն փաստաթղթերը տարբեր մարմիններին ներկայացնելու պահանջը, բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար: