ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի «ե» կետից հանել «պետական» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ապահովադիրները պետական գրանցում ստանալու պահից համարվում են հաշվառված լիազորված մարմնում, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված ապահովադիրները գրանցում ստանալու օրվանից մեկամuյա ժամկետում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: