Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-018-08.07.2003-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 1989-2003ԹԹ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73 եւ ԱԺ Կանոնակարգի 22 եւ 52 հոդվածներով

Ազգային ժողովը որոշում է

1. Ստեղծել աղետի գոտու վերականգնման 1989-2003թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ (այսուհետ՝ հանձնաժողով) աղետի գոտու վերականգնման աշխատանքներն ուսումնասիրելու եւ Ազգային ժողովին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար

2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները

- աղետի գոտու ընդհանուր վիճակի ուսումնասիրությունը

-1989-2003թթ. աղետի գոտում ներդրված ֆինանսական եւ այլ միջոցների օգտագործման, իրականացված վերականգնողական աշխատանքների, անցկացված շինարարական մրցույթների, բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունը։

- իր գործունեության արդյունքում աղետի գոտու վերականգնման մասին օրենսդրական եւ այլ բնույթի առաջարկություններ ԱԺ ներկայացնելը;

3. Հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություններ՝ այդ թվում պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ միասին այդ ուսումնասիրությունների վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ;

4. ԱԺ վերահսկիչ պալատն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը;

5. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներնն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների;

6. Հանձնաժողովը ստեղծել հետեւյալ կազմով` մեկական պատգամավոր խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից։

7. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ;

8. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները՝ Ազգային ժողովի նիստում;

Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ;

9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ;

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։

11. ԱԺ աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը։

12. Ազգային ժողովի կանոնակարգի 22 հոդվածի համաձայն Հանձնաժողովն ունի 1 գործավար եւ 3 փորձագետ։

13. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչեւ 2004թ. մարտի 1-ը։ Մինչեւ այդ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով։