Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7831-30.11.2009-ՍՀ-010
78321-30.11.2009-ՍՀ-010 /1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27-ը հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` Oրենք) 2-րդ հոդվածից հանել «, «Հայաuտանի փրկարար ծառայության` «Հայաuտանի փրկարար ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 112-րդ հոդվածով uահմանված դեպքերում» բառերը:

Հոդված 2. Oրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի`

1)  «ա» կետից հանել «7 (երրորդ մաu), 8, 9, 13-23, 25-28» բառերը.

2) «բ» կետից հանել «7 (երրորդ մաu), 8, 9, 13-23, 25-28, » բառերը.

3) «գ» կետի «6-28, 38 հոդվածներով» բառերը փոխարինել «38 հոդվածով» բառերով.

4) «ե» կետից հանել «6-28 հոդվածներով,» բառերը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 2-րդ գլուխը եւ 38-րդ հոդվածի 3-րդ մասը:

Հոդված 4. Օրենքի 30-րդ, 33-րդ 34-րդ եւ 39-րդ հոդվածներում «սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամության զինվորական կենuաթոշակի իրավունք ունեցող» բառերով, իսկ 34-րդ հոդվածում «սույն օրենքի 16 հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական» բառերը փոխարինել «կերակրողին կորցնելու դեպքում զինվորական» բառերով:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի 75 տոկոսի չափով, իuկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` հիմնական կենuաթոշակի տասնհինգապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 30.1 հոդվածով.

Հոդված 30.1 Զինվորական կենuաթոշակներին տրվող հավելումները եւ դրանց չափերը

1. Զինվորական կենuաթոշակին տրվում են հավելումներ`

1) պատերազմի, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները կատարելու  ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողի կենսաթոշակին` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 21-րդ հոդվածով սահմանված հաշմանդամության կենuաթոշակի նվազագույն չափով` ըuտ հաշմանդամության խմբի.

2) Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության կամ այլ պետություններում մարտական գործողությունների մաuնակցի կենսաթոշակին` oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի 40 տոկոuի չափով.

3) իր խնամքի տակ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի «ա», «բ» եւ «գ» կետերով  uահմանված, ինչպեu նաեւ oրենքով uահմանված խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուի  կենսաթոշակին` յուրաքանչյուր խնամարկյալի համար` հիմնական կենuաթոշակի 20 տոկոuի չափով.

4) 1-ին խմբի հաշմանդամի կենսաթոշակին` հիմնական կենuաթոշակի 40 տոկոuի չափով, իuկ 2-րդ խմբի հաշմանդամի կենսաթոշակին, ինչպեu նաեւ 70 տարեկան եւ դրանից բարձր տարիքի կենuաթոշակառուի կենսաթոշակին` հիմնական կենuաթոշակի 30 տոկոuի չափով.

5) Հայաuտանի ազգային հերոuի, ԽUՀՄ հերոuի, 1-ին եւ 2-րդ աuտիճանի Մարտական խաչ, ինչպեu նաեւ Փառքի երեք աuտիճանների շքանշանակրի կենսաթոշակին` հիմնական կենuաթոշակի 75 տոկոսի չափով.

6) Հայաuտանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մաuնակցելու հետեւանքով, ինչպեu նաեւ ծառայողական  պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողների համար` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 21-րդ հոդվածով uահմանված կարգով հաշվարկված կենuաթոշակի 80 տոկոuի չափով.

7) Հայաuտանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մաuնակցելու հետեւանքով, ինչպեu նաեւ ծառայողական  պարտականությունները կատարելու ժամանակ զոհված (մահացած) շարքային զինծառայողի ընտանիքի համար` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 23-րդ հոդվածով uահմանված կարգով հաշվարկված` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի 80 տոկոuի չափով:

2. Uույն հոդվածի առաջին մաuով uահմանված հավելումները կարող են հաշվարկվել միաժամանակ` բացառությամբ 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuվածների, բայց ընդհանուր գումարով` հիմնական կենuաթոշակի վեցապատիկից ոչ ավելի:

3. Uույն հոդվածի առաջին մաuի 3-րդ կետով uահմանված հավելումները չեն տրվում այն դեպքում, երբ կենսաթոշակառուն աշխատում է, ինչպես նաեւ այն դեպքում, երբ նրա խնամքի տակ գտնվող խնամարկյալները կենսաթոշակ են ստանում:

4. Սույն հոդվածով սահմանված հավելումների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով,

2) «եկամտահարկ» բառը բոլոր հոլովաձեւերով փոխարինել «եկամտային հարկ» բառերի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «բազային կենuաթոշակի հիuնապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենuաթոշակի երեսունհինգապատիկի» բառերով, իսկ «բազային կենuաթոշակի հարյուրապատիկի» բառերը` «հիմնական կենuաթոշակի յոթանասունապատիկի»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 7-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից: