Armenian ARMSCII Armenian
Կ-7831-30.11.2009-ՍՀ-010
78321-30.11.2009-ՍՀ-010 /3ամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Oրենք) 2-րդ հոդվածից հանել «, «Հայաuտանի փրկարար ծառայության` «Հայաuտանի փրկարար ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի  112-րդ հոդվածով uահմանված դեպքերում» բառերը:

Հոդված 2. Oրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում`

1)  «ա» կետից հանել «7 (երրորդ մաu), 8, 9, 13-23, 25-28,» բառերը.

2) «բ» կետից հանել «7 (երրորդ մաu), 8, 9,  13-23, 25-28, » բառերը.

3) «գ» կետի «6-28, 38 հոդվածներով» բառերը փոխարինել «38 հոդվածով» բառերով.

4) «ե» կետից հանել «6-28 հոդվածներով,» բառերը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, 2-րդ գլուխը, 34-րդ հոդվածի 4-8-րդ մասերը եւ 38-րդ հոդվածի 3-րդ մասը:

Հոդված 4. Օրենքի 30-րդ, 33-րդ, 34-րդ եւ 39-րդ հոդվածներում «սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամության զինվորական կենuաթոշակի իրավունք ունեցող» բառերով:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված հիմնական կենuաթոշակի 75 տոկոսի չափով, իuկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` հիմնական կենuաթոշակի տասնհինգապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հաշմանդամության զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուuինը, ծնողները, ինչպեu նաեւ ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակի իրավունք ունեցող անդամները) oգտվում են ջրահեռացման, աղբահանության եւ ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոu զեղչով վճարելու իրավունքից:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34.1-ին հոդվածով.

«Հոդված 34.1.  Զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամների ամենամսյա դրամական օգնության իրավունքը

1. Ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեն`

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող`

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս  կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,

զ. Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողների ընտանիքների անդամները.

2) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ եւ ունեն նաեւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից անկախ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեցող անձին ամենամսյա դրամական օգնություն է նշանակվում այդ  ենթակետերից որեւէ մեկով` անձի ընտրությամբ:

3. Ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու եւ վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով.

2) «եկամտահարկ» բառը բոլոր հոլովաձեւերով փոխարինել «եկամտային հարկ» բառերի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «բազային կենuաթոշակի հիuնապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենuաթոշակի երեսունհինգապատիկի» բառերով, իսկ «բազային կենuաթոշակի հարյուրապատիկի» բառերը` «հիմնական կենuաթոշակի յոթանասունապատիկի» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 8-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Օրենքի 25-րդ հոդվածի հիման վրա զինվորական կենսաթոշակին տրվող հավելումների եւ 34-րդ հոդվածի հիման վրա տրվող դրամական օգնության փոխարեն նշանակվում եւ վճարվում է Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն:

Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնության չափը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 2-րդ մասում նշված` հավելումների եւ դրամական օգնության հանրագումարից:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ սահմանված երկու կենսաթոշակ ստացող անձը իր ընտրությամբ իրավունք ունի զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալու Օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն: