Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-7835-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30-ը դեկտեմբերի 2008 թվականի, ՀՕ-247-Ն, այսուհետ` Oրենք) 2-րդ եւ 3-րդ հոդվածներում, 6-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 7-րդ հոդվածի 3-րդ մասում «եկամտահարկ» բառը իր հոլովաձեւերով փոխարինել «եկամտային հարկ» բառերի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Oրենքի 7-րդ հոդվածի`

1) վերնագրից հանել «ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ» բառերը,

2)  երրորդ մասում «Եկամտահարկի մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով,

3)  չորրորդ մասը ուժը կորցրած ճանաչել,

4)  հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է աշխատանքային uտաժ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: