ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից զատ եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջեւ ուղղակի կապը, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով վճար կատարողին ազդել կուտակային կենսաթոշակների չափի վրա` սույն օրենքով սահմանված կարգով ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին եւ այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի եւ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի (այսուհետ` կուտակային բաղադրիչի) կառուցվածքը, կուտակային բաղադրիչի կառավարման գործընթացը եւ դրա կառավարմանը ներգրավված պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստրը վարողի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդի պահառուի, հաշվի օպերատորների գործառույթները, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին պարտադիր եւ կամավորության սկզբունքով միանալու իրավունք ունեցող ֆիզիկական անձանց շրջանակը, կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, կենսաթոշակային կուտակային հաշիվների վարումը եւ կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը, կուտակային կենսաթոշակների տեսակները եւ դրանց վճարումը, մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորման կառուցակարգերը, պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար, ինչպես նաեւ կարգավորում է կուտակային կենսաթոշակների հետ կապված այլ հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները
Uույն oրենքի իմաuտով օգտագործված հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը`
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարման իրավունք ունեցող իրավաբանական անձ,
Անձնավորված հաշվառում ՝ ըստ «Եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
Կենսաթոշակային (կուտակային) հաշիվ ՝ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված անհատական կենսաթոշակային հաշիվ, որին մուտքագրվում են մասնակցի կուտակային վճարները եւ դրանց ներդրումից ստացված եկամուտները,
Անհատ ձեռնարկատեր ՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
Անուիտետ ` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո անձին ցմահ տրամադրվող ամսական վճար, որը վճարվում է ապահովագրական ընկերության կողմից՝ կուտակված կենսաթոշակային ակտիվները ապահովագրական ընկերությանը պայմանագրի հիման վրա միանվագ փոխանցելու դիմաց: Այս վճարները կարող են լինել ժամանակի ընթացքում հավասար կամ աճող,
Ապահովագրական ընկերություն ՝ ըստ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
Ինքնազբաղված անձ ՝ օրենքով չարգելված որեւէ գործունեությունից պարբերական եկամուտ ստացող ֆիզիկական անձ, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արտոնագրային վճար վճարող, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող եւ ծառայություններ մատուցող,
Կամուրջ հաշիվ ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության Ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնում բացված հատուկ գանձապետական հաշիվ, որին մուտքագրվում են կուտակային վճարները` հետագայում մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու նպատակով,
Պարտադիր կուտակային կենսաթոշակ՝ մասնակցի եւ/կամ պետության կողմից կատարված կուտակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին վճարվող կենսաթոշակ, որը տրամադրվում է մասնակցին սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն,
Բազային եկամուտ ` աշխատավարձ ու դրան հավասարեցված միջոցներ, աշխատանքի կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց քաղաքացիաիրավական պայմանագրերից եւ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկվող եկամուտ,
Կուտակային վճար ՝ մասնակցի եւ/կամ պետության կողմից սույն օրենքով սահմանված դրույքաչափերով կատարվող վճար, որը կուտակվում եւ արտացոլվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում,
Կամավոր կուտակային կենսաթոշակ ՝ գործատուների (անհատական եւ կոլեկտիվ պայմանագրերի շրջանակներում) եւ ֆիզիկական անձանց կամավոր կուտակային վճարների հիման վրա կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայով վճարվող լրացուցիչ կենսաթոշակ,
Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա ՝ կամավոր կուտակային կենսաթոշակ տրամադրելու նպատակով ներդրումային ֆոնդի, ապահովագրական ընկերության կամ բանկի կողմից սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանված պայմանների եւ ընթացակարգերի ամբողջություն, որը ներառում է համապատասխանաբար կենսաթոշակային, ապահովագրական կամ ավանդային վճարումների կատարման կարգը, ժամկետը, ինչպես նաեւ կամավոր (լրացուցիչ) կենսաթոշակների հաշվարկման ու վճարման պայմանները, ժամկետը եւ կարգը,
«Սահմանված կենսաթոշակային վճար» սխեմա ` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար կատարված կուտակային վճարները հաշվարկվում են իրենց բազային եկամտի որոշակի տոկոսի չափով կամ որեւէ այլ կանոնավոր հիմքով եւ հաշվեգրվում են կենսաթոշակային հաշիվների վրա, իսկ կենսաթոշակի չափը կախված է կուտակային վճարներից եւ այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից,
«Սահմանված կենսաթոշակներ» սխեմա ` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը խոստանում է մասնակցին հստակ չափով կենսաթոշակ, կուտակային վճարները կախված են ապահովագրական ընկերության հետ պայմանագրից եւ կարող են լինել ոչ կանոնավոր, իսկ կենսաթոշակի չափը կախված չէ կուտակային վճարներից եւ այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից,
Կենսաթոշակային տարիք ՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիք,
Կենսաթոշակային գաղտնիք ՝ մասնակցի կատարած կուտակային վճարի, կենսաթոշակային հաշվի, ինչպես նաեւ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ այլ տեղեկությունները, որը մասնակիցը մտադիր է եղել գաղտնի պահել եւ գործատուն, պետական լիազոր մարմինները, մասնակիցների ռեեստրը վարողը եւ կենտրոնական բանկը տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել այդ մասին,
Կուտակային (կենսաթոշակային) ակտիվներ ՝ մասնակիցների կենսաթոշակային հաշիվներում առկա ֆինանսական միջոցների ամբողջություն, որը ձեւավորվում է կուտակային վճարներից եւ դրանց կառավարումից ստացված եկամուտներից,
Մասնակից ՝ աշխատանքային պայմանագրով վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր, նոտար, ինքնազբաղված անձ, ով սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր կամ կամավոր կերպով միացել է կուտակային բաղադրիչին եւ կատարում է կուտակային վճարներ,
Մասնակիցների ռեեստր ` մասնակիցների եւ նրանց կուտակային կենսաթոշակային ակտիվների վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է պետության սեփականությունը:
Մասնակիցների ռեեստրը վարող ՝ սահմանափակ պատասխանատվությամբ եւ/կամ բաժնետիրական ընկերություն, որը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա վարում է մասնակիցների ռեեստրը, ինչպես նաեւ իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ,
Հաշվի օպերատոր ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կազմակերպություն, որը միջնորդ է մասնակիցների եւ մասնակիցների ռեեստրը վարողի միջեւ եւ հանդիսանում է սույն օրենքով սահմանված մասնակիցների կողմից իրենց կենսաթոշակային հաշիվների հետ գործողություններ իրականացնող,
Նոտար ՝ ըստ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
Կենսաթոշակային ֆոնդ ՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
Երաշխիքային ֆոնդ ` սույն օրենքի համաձայն ստեղծված պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարած պարտադիր կուտակային վճարների ` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ, որի տնօրինման եւ կառավարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
Ծրագրային վճար ՝ կենսաթոշակային տարիքը լրանալու պահին կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ակտիվների հաշվին ամսական կտրվածքով՝ սահմանված կարգով մասնակցին տրամադրվող գումար,
Փոխկապակցված անձինք ՝ ըuտ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի,
Պահառու ՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն իրականացնող անձ,
Սոցիալական քարտ ՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քարտ:
Հոդված 3. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կարգավորող օրենսդրությունը
Հայաuտանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ oրենքներով եւ իրավական ակտերով: Այլ օրենքների դրույթները տարածվում են սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
Հոդված 4. Կուտակային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրները
Կուտակային կենսաթոշակները ֆինանսավորվում են մասնակիցների կուտակային վճարների, պետության կողմից սույն օրենքի համաձայն կատարված վճարների եւ/կամ դրանց ներդրումից uտացված եկամուտների հաշվին:
Գլուխ 2.
Մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչում: Պարտադիր կուտակային վճարների հավաքագրման եւ կենսաթոշակային հաշիվներին մուտքագրման գործընթացը
Հոդված 5. Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցները
1. Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված`
ա) վարձու աշխատողները,
բ) նոտարները,
գ) անհատ ձեռնարկատերերը:
2. Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են նաեւ 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:
Հոդված 6. Պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցները
1. Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր կարգով կարող են մասնակցել՝
1) մինչեւ 1974 թվականը ծնված՝
ա) վարձու աշխատողները,
բ) նոտարները,
գ) անհատ ձեռնարկատերերը,
2) ինքնազբաղված անձինք՝ անկախ տարիքից,
3) մինչեւ 1974 թվականը ծնված օտարերկրացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց՝ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է: Նրանք այլեւս իրավունք չունեն փոխել պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու մասին իրենց որոշումը եւ վերադառնալ նախկին համակարգ՝ անկախ աշխատանքի փոփոխությունից կամ աշխատանքից ազատվելուց:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշում ընդունելու դեպքում պարտավոր են մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայք էջի կամ հաշվի օպերատորի միջոցով կամ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ տարբերակով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացել կենսաթոշակային հաշիվ` դիմում ներկայացնելու միջոցով: Դիմումի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Այն կազմակերպությունում, որի միջոցով սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք բացել են կենսաթոշակային հաշիվ, մասնակցին պարտավոր են տրամադրել հավաստում կենսաթոշակային հաշիվ բացած լինելու վերաբերյալ: Կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձը վերը նշված հավաստումը պարտավոր է տրամադրել իր գործատուին (հարկային գործակալին), որը դրա հիման վրա կիրականացնի սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողությունները: Գործատուն (հարկային գործակալը) կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելուն հաջորդող ամսվա բազային եկամտից հաշվարկում եւ վճարում է կուտակային վճար:
Գործատուի փոփոխման դեպքում նոր գործատուին պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին չհայտնելու դեպքում, անձի պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակից լինելու փաստը հայտնի դառնալուց հետո, հետագա բազային եկամտից գործատուն ամբողջությամբ փոխանցում է անձի` նախորդ ժամանակահատվածում վճարման ենթակա, բայց չվճարված պարտադիր կուտակային վճարները:
Սույն հոդված 1-ին մասի 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերում նշված անձինք, որոնք կամավոր միացել են պարտադիր կուտակային բաղադրիչին, ինքնուրույնաբար կատարում են պարտադիր կուտակային վճարներ:
Հոդված 7. Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված մասնակիցների համար կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով, հետեւյալ կերպ՝
1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, ում բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է իր կենսաթոշակային հաշվին կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի կենսաթոշակային հաշվին վճարվում է պետական բյուջեից,
2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, ով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, ում բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500000 դրամը, պետական բյուջեից մասնակցի կենսաթոշակային հաշվին կատարվող ամսական վճարը կազմում է 25000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարվում է մասնակցի կողմից,
3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, ում բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6000000 դրամը, պարտավոր է իր կենսաթոշակային հաշվին տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի կենսաթոշակային հաշվին վճարվում է պետական բյուջեից,
4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, ում բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6000000 դրամը, պետական բյուջեից մասնակցի կենսաթոշակային հաշվին կատարվող տարեկան վճարը կազմում է 300000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարվում է մասնակցի կողմից:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը կուտակային վճարներ է կատարում բազային եկամտի 5%-ի չափով: Նրա կենսաթոշակային հաշվին պետական բյուջեից հավելյալ վճար չի կատարվում:
Եթե 1974 թվականից հետո ծնված եւ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած ինքնազբաղված անձինք մինչեւ իրենց 40 տարեկանը լրանալն անցնում են աշխատանքի որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, ապա նրանց վարձու աշխատանքից կամ որպես նոտար կամ անհատ ձեռնարկատեր աշխատելուց ստացված բազային եկամտի հանդեպ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասը, իսկ ինքնազբաղվածությունից առաջացած եկամտի հանդեպ կիրառվում է սույն մասի 1-ին պարբերությունը: Եթե վարձու աշխատողը, նոտարը կամ անհատ ձեռնարկատերը դառնում է ինքնազբաղված անձ եւ հանդիսանում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, ապա նրա վրա սույն հոդվածի 1-ին մասի փոխարեն սկսվում է տարածվել սույն մասի առաջին պարբերությունը:
3. Կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին: Պարտադիր կուտակային վճարները պետք է կատարվեն քանի դեռ մասնակիցների ռեեստրը վարողը չի ստացել համապատասխան դիմում այն դադարեցնելու մասին: Մասնակիցների ռեեստրը վարողը անձի պարտադիր կուտակային վճարները դադարեցնելու մասին տեղեկացնում է պարտադիր կուտակային վճարները հավաքագրող եւ անձնավորված հաշվառում իրականացնող լիազորված մարմնին (այսուհետ` հարկային մարմին):
Հոդված 8. Պարտադիր կուտակային վճարներ կատարելը
1. Իրենց աշխատողների համար կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:
Գործատուները հարկային գործակալ են համարվում նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի եւ 3-րդ կետի համաձայն պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած անձանց համար, ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների եւ ծառայություններ մատուցողների համար:
2. Գործատուները պարտավոր են ճշտել արդյոք աշխատողները համարվում են պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք եւ այդ անձանց բազային եկամտից հաշվարկել, պահել եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում կատարել կուտակային վճար՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափով:
Գործատուները պարտավոր են նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի, 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների բազային եկամտից հաշվարկել, պահել եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում յուրաքանչյուր ամիս կատարել կուտակային վճար՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափով:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձի պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու մասին որոշման կայացված լինելու փաստը գործատուի եւ հարկային մարմնի միջեւ ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում անձնավորված էլեկտրոնային հաշվետվություն, որը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները՝
ա) մասնակցի, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների եւ ծառայություններ մատուցողների, անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,
բ) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ) մասնակցի բազային եկամտի չափը,
դ) մասնակցի կուտակային վճարի չափը,
ե) գործատուի ՀՎՀՀ/ հարկ վճարողի հաշվառման համարը:
4. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղվածները, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների եւ ծառայություններ մատուցողների, պարտավոր են ինքնուրույն հաշվարկել եւ կատարել պարտադիր կուտակային վճարներ տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները (ծառայություններ մատուցողները), օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ, որոնք միացած են կամ պարտավոր էին միանալ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին եւ որոնց գործատուները օրենքով կամ միջազգային պայմանագրերով ազատված են հարկային գործակալ լինելու պարտավորությունից, պարտավոր են յուրաքանչյուր ամիս ինքնուրույնաբար հաշվարկել եւ վճարել պարտադիր կուտակային վճարները` սույն օրենքով գործատուների համար սահմանված կանոններով:
5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում նշված անձինք եւ ինքնազբաղվածները, բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների եւ ծառայություններ մատուցողների, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային հաշվետվություն, որը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները՝
ա) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ինքնազբաղված անձի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,
բ) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ինքնազբաղված անձի բազային եկամտի չափը,
դ) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ, ինքնազբաղված անձի պարտադիր կուտակային վճարի չափը,
ե) նոտարի, անհատ ձեռնարկատրիրոջ եւ ինքնազբաղված անձի (ունենալու դեպքում) ՀՎՀՀ /հարկ վճարողի հաշվառման համարը:
6. Սույն հոդվածի համաձայն հարկային գործակալի պարտականությունները կատարողները պարտավոր են պարտադիր կուտակային վճարը եւ եկամտային հարկը վճարել միաժամանակ:
7. Հարկային մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանվում է հաշվետվության ձեւը, որում կարող են նախատեսվել նաեւ այլ տեղեկություններ, որոնք պետք է ներառվեն հաշվետվությունում:
Հոդված 9. Մասնակիցների ռեեստրը վարողին անձնավորված տեղեկատվությունը եւ պարտադիր կուտակային վճարները փոխանցելը
1. Հարկային մարմինը պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու սահմանված ժամկետից կամ փաստացի ստանալու օրվանից հետո 10 օրյա ժամկետում մշակում է դրանք: Այն անձանց համար, որոնց վերաբերյալ տեղեկություններում չկան սխալներ եւ կամուրջ հաշվին մուտքագրվել են հաշվետվության մեջ նշված կուտակային վճարները, հարկային մարմինը վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան՝ կամուրջ հաշվին մուտքագրված գումարներից եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հանձնարարականի հետ միաժամանակ (նույն օրը) հարկային մարմինը պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողին:
3. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող տեղեկատվությունը պարունակում է մասնակիցների մասին հետեւյալ տեղեկությունները՝
ա) մասնակցի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,
բ) մասնակցի սոցիալական քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ) կուտակային վճարի չափը,
դ) պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը,
ե) գործատուի, ինչպես նաեւ նոտարի եւ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ/ հարկ վճարողի հաշվառման համարը,
զ) Հայստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ տեղեկություններ:
4. Կուտակային վճարները եւ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին ավել փոխանցված կուտակային վճարները չեն վերադարձվում մասնակիցներին, այլ հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս եւ վճարելիս, բացառությամբ` հարցը ըստ էության լուծող դատական ակտի հիման վրա եւ ստուգման ակտի արդյունքում կատարված ճշտումների հիման վրա:
Հոդված 10. Կենսաթոշակային հաշվի բացումը
1. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված անձանց համար առաջին կուտակային վճար ստանալու դեպքում բացում է մասնակցի կենսաթոշակային հաշիվ: Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված մասնակիցները պարտավոր են սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացնել կենսաթոշակային հաշիվ բացելու դիմում, որի հիման վրա մասնակիցների ռեեստրը վարողը մասնակիցների համար բացում է կենսաթոշակային հաշիվ:
2. Մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր տեղեկացնում է մասնակցին իր համար կենսաթոշակային հաշիվ բացելու մասին, ինչպես նաեւ այն փաստի մասին, որ, եթե մասնակցի կողմից 30 օրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողին սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված գործընթացով չներկայացվի դիմում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդ ընտրելու վերաբերյալ, ապա այն կկատարվի ծրագրային մոդուլի միջոցով` պատահականության սկզբունքով:
3. Կենսաթոշակային հաշիվը մասնակիցների ռեեստրը վարողը վարում է մինչեւ սույն օրենքով սահմանված թոշակի անցնելը, ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը:
4. Մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը փոխանցվում է մասնակիցների ռեեստր վարող այլ անձին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձեւը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հաշվի օպերատորը մասնակիցների դիմումի հիման վրա միջնորդություն է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին.
1) կենսաթոշակային հաշիվ բացելու մասին,
2) մասնակցի անձնական տվյալներում փոփոխություն կատարելու մասին,
3) մասնակցի կողմից ընտրված ֆոնդի կառավարչի եւ/կամ ֆոնդի ընտրության եւ/կամ փոփոխության մասին,
4) մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մասին:
6. Հաշվի օպերատորը պետք է ապահովի իր գործառույթների կատարման ընթացքում մասնակիցների, նրանց կատարած ընտրության եւ այլնի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը:
Հաշվի օպերատոր չի կարող լինել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ/կամ պահառուին փոխկապակցված անձ: Հաշվի օպերատորին եւ նրա աշխատակիցներին արգելվում է դիմող անձանց մատուցել խորհրդատվական ծառայություններ, գովազդել որեւէ կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ կամ որեւէ այլ կերպ ուղղորդել իրենց դիմող անձանց ընտրել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ կամ կենսաթոշակային ֆոնդ:
Հոդված 11. Պարտադիր կուտակային վճարները կենսաթոշակային ֆոնդի փայերի վերածելը
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի լիազորված մարմինը հարկային մարմնի հանձնարարականում նշված չափով պարտադիր կուտակային վճարները եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան գումարները փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողի կենտրոնական բանկում բացված հաշվին:
Հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի լիազորված մարմնից ստացված ընդհանուր գումարը բաշխել՝ ըստ մասնակիցների կենսաթոշակային հաշիվների:
2. Հարկային մարմնի տրամադրած տեղեկատվությունը նույնականացվում (համադրվում) է կենսաթոշակային հաշվի տվյալների հետ, այնուհետեւ կատարվում է գումարների բաշխում ըստ մասնակիցների:
3. Մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին մուտք եղած գումարների հիման վրա թողարկվում են կոնկրետ կենսաթոշակային ֆոնդի փայեր (այսուհետ` փայ): Յուրաքանչյուր նոր գումարի մուտքի դեպքում թողարկվում են նոր փայեր, որոնք ավելացվում են մասնակցի կենսաթոշակային հաշվին:
Հիմք ընդունելով արդեն իսկ թողարկված փայերը, թե դրանցից ինչ գումարի չափով են թողարկվել յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի համար, մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին փոխանցում է համապատասխան գումար եւ դրան կից տեղեկատվություն թե որքան գումար է ավելացել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից առաջարկվող կոնկրետ կենսաթոշակային ֆոնդում:
4. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին տրամադրում է տեղեկատվություն մասնակիցների կուտակային վճարների ընդհանուր գումարի մասին: Տեղեկատվությունը տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին՝ առանց որեւէ նույնականացվող տեղեկության, այսինքն՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները չեն տիրապետում որեւէ տեղեկատվության, որը նրանց հնարավորություն կտա նույնականացնել կոնկրետ մարդուն: Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին կարող է տրամադրել առավելագույնը սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվությունը:
5. Փայի սկզբնական անվանական արժեքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 12. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը
1. Մասնակիցների ռեեստրը վարողը, տարին մեկ անգամ, անվճար, ոչ ուշ քան մինչեւ ապրիլի 15-ը, տեղեկատվություն է տրամադրում մասնակցին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մաuին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը ներկայացվում է գրավոր, եթե մասնակիցը տեղեկատվություն ստանալու իր համար այլ նախընտրելի ճանապարհ չի ընտրել: Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողը ուղարկում է մասնակցի համար վերջին վճարումը կատարած հարկային գործակալի հասցեով, եթե մասնակիցը այլ նախընտրելի հասցե չի նշել: Մասնակիցը կարող է իր ցանկությամբ դադարեցնել տեղեկատվության ստացումը:
3. Տեղեկատվությունը ներկայացնելու ձեւը, բովանդակությունը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Մասնակիցների ռեեստրը վարողը լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրում վճարի դիմաց, որի չափը չի կարող գերազանցել դրա համար կատարված ծախսերը գումարած ռեեստրը վարողի ողջամիտ շահույթը:
5. Մասնակիցների ռեեստր վարողը օրական թարմացված տեղեկատվություն է տեղադրում իր ինտերնետային կայքում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանած բովանդակությամբ եւ կարգով: Մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվությանը մասնակցի հասանելիությունը իր վերաբերյալ տեղեկատվությանը անվճար է:
Հոդված 13.Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների կարգավիճակը եւ դրա սահմանափակումները
1. Փայերի վերածված պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները, որոնք մուտքագրված են մասնակցի կենսաթոշակային հաշվին, համարվում են մասնակցի անձնական սեփականությունը:
Ամուսինների կենսաթոշակային ակտիվները համարվում են նրանցից յուրաքանչյուրի անձնական սեփականությունը:
2. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների նկատմամբ մասնակցի տնօրինման իրավունքը սահմանափակվում է մինչեւ մասնակցի՝
1) կենսաթոշակային տարիքը լրանալը,
2) մահը,
3) անձին օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելը,
4) առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելը,
5) մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը:
3. Կուտակային կենսաթոշակային ակտիվների նկատմամբ մասնակցի սեփականության իրավունքը մասնակցի կողմից չի կարող՝
1) գրավադրվել,
2) ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
3) նվիրաբերվել կամ օտարվել որեւէ այլ եղանակով,
4) օգտագործվել այնպիսի եղանակով, որը կարող է հանգեցնել կուտակային կենսաթոշակային ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի դադարմանը:
4. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), եւ եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:
5. Մասնակցի պարտավորությունների համար պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչեւ նրա կենսաթոշակային տարիքը լրանալը:
Գլուխ 3.
Պարտադիր կուտակային բաղադրիչի կառավարումը
Հոդված 14. Հարկային մարմնի իրավասությունները
1. Հարկային մարմինը՝
1) oրենuդրությամբ uահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան,
2) յուրաքանչյուր ամիս գործատուներից ընդունում է պարտադիր կուտակային վճարների մասին անհատական հաշվետվությունները եւ օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը,
3) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի համար սահմանված ժամկետում նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ընդունում է պարտադիր կուտակային վճարների մասին հաշվետվությունները եւ օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը,
4) յուրաքանչյուր ամիս համադրում է գործատուներից ստացված անձնավորված տեղեկատվությունը՝ անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ,
5) համադրում է նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ստացված անձնավորված տեղեկատվությունը՝ անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ,
6) իրականացնում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի եւ ինքնազբաղված անձանց կողմից կատարվող պարտադիր կուտակային վճարների հավաքագրումը եւ հաշվետվություն է ներկայացնում հավաքագրումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի լիազոր մարմին,
7) կատարված կուտակային վճարների եւ գործատուներից, անհատ ձեռնարկատերերից, նոտարներից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջեւ սխալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է նրանց այդ մասին: Նրանք պարտավոր են շտկել սխալները եւ ներկայացնել ճշգրտված հաշվետվություն,
8) ուսումնասիրում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի եւ ինքնազբաղված անձանց կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ բողոքները եւ սխալները եւ անհրաժեշտության դեպքում պահանջում է ներկայացնել ճշգրտված հաշվարկներ,
9) համապատասխան հանձնարարականներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնի կամուրջ հաշվին մուտքագրված գումարները մասնակիցների ռեեստրը վարողի՝ կենտրոնական բանկում գտնվող հաշվին փոխանցելու համար,
10) կատարված պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին,
11) պատասխանում է մասնակիցների գրավոր դիմումներին` կապված պարտադիր կուտակային վճարների եւ հաշվետվությունների հետ,
12) իր իրավասությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ իրավական ակտեր եւ իրականացնում ստուգումներ,
13) հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության Ֆինանսական ոլորտի լիազորված մարմին պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման բազայի եւ դրա վարման վերաբերյալ՝ նման պահանջի առկայության դեպքում,
14) իրականացնում է սույն օրենքից եւ այլ օրենքներից բխող այլ լիազորություններ:
2. Հարկային մարմինը պարտավոր է սույն օրենքով հարկային գործակալի պարտականություն կրող անձանց տրամադրել անձնավորված հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային եւ/կամ թղթային ձեւեր, որը համատեղելի կլինի հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ:
Հոդված 15. Կենտրոնական բանկի լիազորությունները
Կենտրոնական բանկը՝
1) սահմանում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների գործունեության՝ շուկայական, գործառնական, իրացվելիության եւ այլ ռիսկերի հետ կապված կանխարգելիչ պահանջները,
2) հաստատում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կենսաթոշակային ֆոնդի նկարագրությունը եւ յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործարար ծրագիրը, ինչպես նաեւ ֆոնդի կանոնները,
3) սահմանում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից մասնակիցներին եւ հանրությանը ներկայացվող հաշվետվությունների ձեւերը,
4) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից ստացված հաշվետվական տեղեկատվության հիման վրա մշակում եւ հրապարակում է պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ հանրային իրազեկման տեղեկատվական նյութեր,
5) սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում համաձայնություն է տալիս կամ մերժում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից իրականացվող գովազդների եւ գովազդային այլ հրապարակումների բովանդակությանը,
6) վերահսկում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, պահառուների, մասնակիցների ռեեստրը վարողի եւ հաշվի օպերատորի գործունեության համապատասխանությունը սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,
7) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից, պահառուից եւ մասնակիցների ռեեստր վարողից ընդունում է սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունները եւ վերլուծում դրանք,
8) իր լիազորությունների շրջանակներում ստուգումներ է իրականացնում մասնակիցների ռեեստրը վարողի, հաշվի օպերատորների, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների եւ պահառուների մոտ,
9) սահմանում է մասնակիցների ռեեստրի, այդ թվում` մասնակիցների կենսաթոշակային հաշիվների վարման, սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի համաձայն կենսաթոշակային ակտիվները փայերի վերածման, ինչպես նաեւ կենսաթոշակային ակտիվների պահառության ընդհանուր կանոնները,
10) սահմանում է հաշվի օպերատորի գործունեության կարգը,
11) սահմանում է մասնակցի կողմից մասնակիցների ռեեստր վարողին ներկայացվող դիմումների, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցների ներկայացվող տեղեկատվության տրամադրման կարգը:
12) իրականացնում է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից բխող այլ գործառույթներ:
Հոդված 16. Մասնակիցների ռեեստրը վարողի գործառույթները
Մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա ՝
1) իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով մասնակիցների ռեեստրը վարողին վերապահված գործառույթները,
2) սույն օրենքով սահմանված կարգով բացում է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները,
3) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անձանց համար կենսաթոշակային հաշիվներ բացելու դեպքում տեղեկացնում է այդ մասին հարկային մարմնին.
4) մասնակցի ցանկության դեպքում տեխնիկական միջոցներով ապահովում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության, ինչպես նաեւ նրա հաշվի քաղվածքում առկա տեղեկատվության գաղտնիությունը: Սույն կետում նշված գաղտնիության ապահովման կարգը սահմանում է մասնակիցների ռեեստրը վարողը` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ:
5) վարում է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները եւ սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի համաձայն կենսաթոշակային ակտիվները վերածում է փայերի,
6) պարտադիր կուտակային ակտիվները փոխանցում է կառավարչին՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին,
7) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում մասնակիցներին` կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ,
8) կենսաթոշակային ակտիվները փոխանցում է մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչից մյուսին՝ մասնակցի կողմից համապատասխան դիմում ստանալուց հետո 30 օրվա ընթացքում,
9) կենսաթոշակային հաշիվներից ակտիվները փոխանցում է ապահովագրական ընկերություններին՝ սույն օրենքի համաձայն անուիտետի պայմանագիր կնքելու համար,
10) սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է միանվագ եւ ծրագրային վճարներ,
11) փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվի կուտակային ակտիվները՝ հիմք ընդունելով սույն օրենքի համաձայն կատարված ժառանգների կամահայտությունը,
12) իրականացնում է կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը, մարումը եւ փոխանակումը,
13) կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, բովանդակությամբ եւ պարբերականությամբ հաշվետվություններ է ներկայացնում կենտրոնական բանկին,
14) իրականացնում է սույն օրենքից եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ու մասնակիցների ռեեստրը վարողի միջեւ կնքված պայմանագրից բխող այլ գործառույթներ:
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության կառավարության Ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի գործառույթները
Հայաստանի Հանրապետության կառավարության Ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը՝
1) հարկային մարմնին տեղեկացնում է կուտակային վճարների կատարման մասին եւ համապատասխան հանձնարարական ստանալու դեպքում գանձապետական համակարգի միջոցով ապահովում է պարտադիր կուտակային վճարների փոխանցումը մասնակիցների ռեեստրը վարողին,
2) իրականացնում է կանխատեսումներ յուրաքանչյուր ֆիսկալ տարում պետական բյուջեից սույն օրենքի համաձայն մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին կատարվող ներդրումների չափի վերաբերյալ, որոնք հաշվի են առնվում յուրաքանչյուր տարի պետական բյուջեի նախագիծը կազմելիս,
3) մշակում եւ ապահովում է կուտակային կենսաթոշակային համակարգի միասնական քաղաքականությունը,
4) սույն օրենքի 44-րդ եւ 72-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն` ներդրումների ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Գլուխ 4.
Կենսաթոշակային գաղտնիք
Հոդված 18. Կենսաթոշակային գաղտնիքի պահպանումը
1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը եւ կենտրոնական բանկը պարտավոր են երաշխավորել իրենց կողմից կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը:
2. Գործատուները, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը եւ կենտրոնական բանկը պարտավոր են տեխնիկական այնպիuի միջոցներ ձեռնարկել եւ կազմակերպչական այնպիuի կանոններ uահմանել, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:
3. Գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հաշվի օպերատորի, հարկային մարմնի եւ կենտրոնական բանկի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիuացող անձանց արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վuտահված կամ հայտնի դարձած կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպեu նաեւ իր անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով դրանք oգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիuի oգտագործման հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետեւանքով այն հնարավոր դարձնելը:
4. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կարող են դատարանում հրապարակել կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները մասնակցի վերաբերյալ` մասնակցի իրավունքներն ու oրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում եւ uահմաններում, եթե վեճը ծագել է մասնակցի եւ մասնակիցների ռեեստրը վարողի կամ հաշվի օպերատորի կամ հարկային մարմնի կամ գործատուի միջեւ:
5. Գործատուները, մասնակիցների ռեեստրը վարողը եւ հարկային մարմինը պարտավոր են մասնակիցների շահերի պաշտպանության նպատակով մեկը մյուսին տեղեկատվություն տրամադրել մասնակիցների կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ, բացառությամբ մասնակցի կողմից ընտրած կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի, կենսաթոշակային ֆոնդի եւ մասնակցի կենսաթոշակային ակտիվների վերաբերյալ տեղեկատվության:
6. Մասնակիցների ռեեստր վարողը կամ հարկային մարմինը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչին կարող են տրամադրել առավելագույնը հետեւյալ տեղեկատվությունը.
1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ընտրած մասնակիցների քանակը,
2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ընտրած մասնակիցների տարիքային կազմը նվազագույնը 5 տարվա տարիքային կտրվածքով,
3) տվյալ ամսվա ընթացքում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից դուրս եկած մասնակիցների տարիքային կազմը` նվազագույնը 5 տարվա տարիքային կտրվածքով,
4) ամսական կտրվածքով տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին միացած մասնակիցների քանակը,
5) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների բազային եկամտի բաշխվածությունը` նվազագույնը հարյուր հազար դրամի բաշխվածությամբ, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդը տվյալ ամսում ընտրած մասնակիցների բազային եկամտի բաշխվածությունը` նվազագույնը հարյուր հազար դրամի բաշխվածությամբ,
6) տվյալ տարում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներից կենսաթոշակային տարիքը լրացող մասնակիցների թիվը:
Մասնակիցների ռեեստր վարողը եւ հարկային մարմինը պարտավոր են ապահովել իրենց մոտ առկա կամ հաշվարկման համար հիմք հանդիսացող այլ տեղեկատվության հասանելիության բացառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար, որը կարող է օժանդակել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ի հայտ բերելու կոնկրետ մասնակցին, կոնկրետ գործատուին կամ կոնկրետ բնագավառ, որտեղ աշխատում է մասնակիցը:
Հոդված 19. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին uույն oրենքին համապատաuխան տրամադրում են միայն Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան կայացված դատարանի որոշման հիման վրա:
2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումն uտանալուց հետո` երկու աշխատանքային oրվա ընթացքում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները:
3. Արգելվում է մասնակիցներին տեղեկացնել նրանց մաuին կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաuտի մաuին:
Հոդված 20. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը դատարանին
1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը քաղաքացիական եւ քրեական գործերի կողմ հանդիuացող մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները uույն oրենքին համապատաuխան տրամադրում են դատարանին միայն վերջինիս Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության oրենuգրքով նախատեuված կարգով ընդունված որոշման հիման վրա:
2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումը uտանալու պահից` երկու աշխատանքային oրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները եւ փաuտաթղթերը:
Հոդված 21. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը մասնակցի ժառանգներին
1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները uույն oրենքին համապատաuխան տրամադրում են տվյալ մասնակցի ժառանգներին, եթե վերջիններu ժառանգության իրավունքները հիմնավորող փաuտաթղթեր են ներկայացրել:
2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են ժառանգության իրավունքները հիմնավորող փաuտաթղթերն uտանալու օրվանից տաuը աշխատանքային oրվա ընթացքում նրանց հաղորդել մասնակցի վերաբերյալ իրենց մոտ եղած տեղեկությունները եւ տրամադրել իրենց մոտ առկա փաuտաթղթերը:
3. Գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի կողմից uույն հոդվածին համապատաuխան տեղեկությունները հաղորդելու եւ փաuտաթղթերը ներկայացնելու մերժումը կամ uահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է բողոքարկվել դատարան: Մերժման կամ uույն oրենքով uահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու եւ փաuտաթղթերը չներկայացնելու հետեւանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնաuը ենթակա է հատուցման oրենքով uահմանված կարգով, եթե մերժումը եղել է անհիմն, կամ ժամկետները խախտվել են գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի մեղքով:
Գլուխ 5.
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ
Հոդված 22. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործառույթները
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը սույն օրենքի համաձայն մասնակիցներին մատուցում է կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարման ծառայություններ:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարում իրականացնող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները իրավունք չունեն զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարման եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ստանդարտ ֆոնդերի կառավարման:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է միեւնույն պայմաններով կենսաթոշակային ֆոնդի կառավարման ծառայություններ մատուցել յուրաքանչյուր մասնակցի, ով սույն օրենքով սահմանված կարգով ընտրել է տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին (հրապարակային պայմանագիր):
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է կենսաթոշակային ֆոնդի կառավարման ծառայությունները մատուցել պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ եւ ուշադրությամբ՝ գործելով բարեխղճորեն՝ ելնելով բացառապես մասնակիցների շահերից (ֆիդուցիար պարտականություն):
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է տարանջատել իր եւ մասնակիցների կողմից կառավարման հանձնված կենսաթոշակային ակտիվները եւ դրանց վերաբերյալ վարել առանձին հաշվառում:
5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարմանը հանձնված կենսաթոշակային ակտիվները չեն համարվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը եւ դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:
6. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ տվյալ ֆոնդի կանոններով սահմանված կարգով օրական կտրվածքով որոշում է իր կառավարման ներքո գտնվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի եւ ֆոնդի փայերի զուտ ակտիվների արժեքը:
Հոդված 23.Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կազմակերպաիրավական ձեւերը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են uտեղծվել «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազկակերպաիրավական տեսակներով:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ կիրառվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենքների եւ այլ իրավական ակտերի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
Հոդված 24. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պետական գրանցումը եւ լիցենզավորումը
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների պետական գրանցումն ու լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 25. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչների նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ գործում են սույն օրենքով եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներդրումային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ սահմանված պահանջներն ու սահմանափակումները:
Հոդված 26. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆիրմային անվանումը, մասնակցության սահմանափակումները, կառավարման մարմինները եւ ղեկավարները, նրանց մասնագիտական համապատասխանությունը եւ որակավորումը
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆիրմային անվանման, նրա կապիտալում մասնակցության սահմանափակումները, նրա կառավարման մարմինները եւ ղեկավարները, ղեկավարների մասնագիտական համապատասխանության եւ որակավորման հարցերը կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 27. Ֆինանսական գործունեության արտաքին աուդիտը: Տարեկան աուդիտի եզրակացությունը
1. Կենսաթոշակային ֆոնդի եւ նրա կառավարչի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը իրականացվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է հրապարակել, ինչպես նաեւ իր ինտերնետային կայքում տեղադրել ընկերության ֆինանuական հաշվետվությունները եւ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:
Հոդված 28. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ վերահսկողությունը: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը
1. Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կենտրոնական բանկը:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են տրամադրել սույն օրենքով եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններն ու տեղեկությունները: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են ներկայացնել նաեւ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հաշվետվություններ:
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու տեղեկությունները պետք է լինեն հավաստի եւ ամբողջական:
Հոդված 29. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի մասին տեղեկատվությունը եւ դրա հրապարակումը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ տեղեկությունները պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրի համար:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են մշտապեu ունենալ գործող ինտերնետային կայք եւ ինտերնետային կայքում հրապարակել իրենց վերաբերյալ առնվազն հետեւյալ տեղեկությունները`
1) ֆինանuական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան եւ վերջին եռամuյակային) եւ տարեկան հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացությունը: Ընդ որում, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են uույն կետում նշված ֆինանuական հաշվետվությունները հրապարակել նաեւ մամուլում,
2) կենսաթոշակային ֆոնդերի/կենսաթոշակային ակտիվների կազմը եւ կառուցվածքը,
3) եկամտաբերության վերաբերյալ տեղեկատվություն,
4) շահութաբաժիններ վճարելու մաuին որոշումների մասին տեղեկատվություն, ինչպեu նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի շահութաբաժնային քաղաքականությունը uահմանող ակտերի պատճենները` դրանց առկայության դեպքում,
5) Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող մաuնակիցների մաuին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը), կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նրանց ունեցած մաuնակցության չափը,
6) խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը եւ անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան ամuաթիվը, կենuագրությունը):
Սույն մաuի 1-6-րդ կետերում նշված տեղեկություններից բացի, կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից իրենց ինտերնետային կայքում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված հաճախականությամբ եւ կարգով հրապարակել նաեւ այլ տեղեկություններ, բացառությամբ օրենքով սահմանված առեւտրային, կենսաթոշակային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների:
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց ինտերնետային կայքում կամ հաuարակության համար հաuանելի այլ ձեւով հրապարակել oրական կտրվածքով թարմացված տեղեկություններ` իրենց կողմից առաջարկվող կենսաթոշակային ֆոնդերի մասին:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են ֆինանuական տարվա ավարտից հետո` մինչեւ մայիսի 1-ը, մամուլում հրապարակել աուդիտորական եզրակացությունը եւ տարեկան ֆինանuական հաշվետվությունը:
5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն իրավունք չունեն իրենց գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ իրենց անունից արված որեւէ հայտարարության մեջ oգտագործելու ապակողմնորոշող այնպիuի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆինանuական վիճակի, ֆինանuական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
6. Կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը եւ եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները սահմանում է կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության Ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:
7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից uույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն հավաստի եւ ամբողջական:
Հոդված 30. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կանոնադրական կապիտալը եւ դրան ներկայացվող պահանջները
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նվազագույն կանոնադրական կապիտալը սահմանվում է կենտրոնական բանկի կողմից, սակայն այն չի կարող լինել հինգհարյուր միլիոն դրամից պակաս պարտադիր կենսաթոշակային ֆոնդեր կառավարողների համար եւ երկուհարյուր միլիոն դրամից պակաս` կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար:
Հոդված 31. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գովազդը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իր գործունեության վերաբերյալ գովազդ համարվող ցանկացած տեղեկատվության բովանդակությունը գովազդի ձեւով հրապարակման օրվանից ոչ ուշ քան 10 օր առաջ համաձայնեցնել կենտրոնական բանկի հետ:
2. Կենտրոնական բանկը չի տալիս համաձայնություն հրապարակել գովազդային տեղեկատվությունը, եթե այն ՝
1) հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,
2) հակասում է սույն օրենքին եւ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին,
3) պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ:
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին արգելվում է`
1) հրապարակվող տեղեկատվությամբ երաշխավորել կուտակային կենսաթոշակային ակտիվների կանխատեսված կամ ակնկալվող աճ, ինչպես նաեւ վճարման ենթակա կուտակային կենսաթոշակների կանխատեսված գումարների չափերը,
2) չհիմնավորված կամ ապակողմնորոշիչ խոստումների միջոցով ազդել անձի վրա` նրան դրդելով ընտրել տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին,
3) օգտագործել գովազդային նյութեր անբարեխիղճ մրցակցության համար` նշելով կենսաթոշակային ֆոնդի կառավարման նույնանման գործունեություն իրականացնող այլ սուբյեկտների ցանկացած թերություններ` անկախ այն հանգամանքից, թե այդ տեղեկություններն իրականում հավաստի են, թե ոչ:
Հոդված 32. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեության դադարումը եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի մաuնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լուծարման մաuին (ինքնալուծարում), ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջնորդագրի հիման վրա կարող է ուժը կորցրած ճանաչվել նրա` պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը:
2. Ինքնալուծարման կամ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով եւ պայմաններով պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախնական համաձայնությունն ստացած կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը միջոցներ է ձեռնարկում իր կողմից կառավարվող բոլոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (կառավարիչների) փոխանցելու ուղղությամբ: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրը կնքվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում են պահանջներ սույն մասով նախատեսված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման համար, որոնք պետք է հաշվի առնեն հայտը ներկայացնողի կողմից սահմանված կառավարման վճարները, նրա ֆինանսական վիճակը, հեղինակությունը, փորձը եւ այլ հանգամանքներ:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լիցենզիան կամ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը` որպես պատժամիջոց ուժը կորցրած ճանաչվելու դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարատականությունները կատարում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը (լուծարային հանձնաժողովը):
5. Սույն հոդվածով սահմանված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ինքնալուծարման կամ կենսաթոշակային պարտադիր կամ կուտակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու մասին որոշում ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում կենտրոնական բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել մասնակիցների ռեեստրը վարողին:
6. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10 օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ընտրած մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեության դադարման, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նոր ընտրություն կատարելու նրանց իրավունքի մասին:
7. Սույն հոդվածով սահմանված կարգով պարտադիր կենսաթոշակային ֆոնդն այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցվելու պահից 60 օրվա ընթացքում փոխանցված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներն իրավունք ունեն սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով անվճար փոխել այդ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ նրա կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդը:
Գլուխ 6.
Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը
Հոդված 33. Կենսաթոշակային ֆոնդի պահառուն
1. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը իրականացվում է սույն օրենքով եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Պահառուն պարտավոր է ակտիվների պահառության ծառայությունները մատուցել պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ եւ ուշադրությամբ՝ գործելով բարեխղճորեն՝ ելնելով բացառապես մասնակիցների շահերից (ֆիդուցիար պարտականություն):
3. Պահառուն պարտավոր է տարանջատել իր եւ այլ անձանց ակտիվներից պարտադիր կուտակային ակտիվները եւ դրանց վերաբերյալ վարել առանձնացված հաշվառում:
4. Պահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկը, որն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առնվազն 2 տարի մատուցում է արժեթղթերի պահառության ծառայություն:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին արգելվում է պահառության պայմանագիր կնքել իր հետ փոխկապակցված պահառուի հետ:
5. Այն դեպքում, երբ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կուտակային ակտիվներ ունի նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա պահառուն պարտավոր է կնքել համապատասխան պայմանագիր օտարերկրյա պահառուի հետ` այդ պահառության գործառույթներն նրա միջոցով իրականացնելու համար: Արտասահմանյան պահառուն պետք է լինի տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրումային ֆոնդերի պահառության իրավունք ունեցող կազմակերպություն:
6. Պահառուն իրավունք ունի միաժամանակ իրականացնել երկու եւ ավելի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը: Այդ դեպքում պահառուն պարտավոր է տարանջատել եւ վարել առանձացված հաշվառում ինչպես իր սեփական, այնպես էլ յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների, դրանց հետ իրականացվող գործառնությունների եւ գրառումների վերաբերյալ:
7. Կենսաթոշակային ակտիվները չեն համարվում պահառուի սեփականությունը եւ դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել պահառուի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:
Հոդված 34. Պահառուի գործառույթները
Բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներից, պահառուն պարտավոր է կենտրոնական բանկին ծանուցել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից սույն օրենքի, կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի եւ ֆոնդի կանոնների ու պահանջների խախտման կամ նման խախտման մեջ հիմնավոր կասկածներ ունենալու մասին: Սույն մասում նշված խախտումը բացահայտելու կամ խախտման մեջ կասկածելու դեպքում Պահառուն պարտավոր է 1 օրվա ընթացքում դրա մասին ծանուցել կենտրոնական բանկին:
Հոդված 35. Պահառուի պատասխանատվությունը
1. Պահառուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի միջեւ կնքված պայմանագիրը չի կարող սահմանափակել սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված պահառուի պատասխանատվությունը:
3. Պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետեւանքով մասնակիցներին պատճառված վնասի համար: Այդ վնասները չեն կարող հատուցվել պահառության հանձնված պարտադիր կուտակային ակտիվների հաշվին:
4. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պահառուի պարտականությունների մի մասը այլ պահառուի կողմից իրականացվելու դեպքում, պահառուն այլ պահառուի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար:
Հոդված 36. Պահառուի գործունեության դադարումը
1. Պահառուն կարող է իր հայեցողությամբ դադարեցնել տվյալ ֆոնդի պահառության պայմանագիրը (պայմանագրի կամավոր դադարում):
2. Իր հայեցողությամբ պայմանագիրը դադարեցնելու մտադրության դեպքում պահառուն պարտավոր է ենթադրյալ դադարեցման օրվանից առնվազն 90 օր առաջ այդ մասին տեղեկացնել կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին:
3. Պահառուի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաեւ պահառուի սնանկ ճանաչվելու դեպքերում (գործունեության հարկադիր դադարում) կենտրոնական բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին՝ որոշման ընդունման օրվանից 3 օրյա ժամկետում:
4. Տեղեկատվությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է կազմել պահառության ծառայություններն այլ պահառուի փոխանցելու ծրագիր:
5. Տեղեկությունը ստանալուց հետո 60 օրյա ժամկետում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է պահառության պայմանագիր կնքել այլ պահառուի հետ:
6. Պահառության պայմանագիրը դադարելուց հետո պահառուն պարտավոր է ակտիվները եւ դրանց վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել նոր պահառուին: Պահառուն շարունակում է պատասխանատվություն կրել մինչեւ ակտիվները եւ փաստաթղթերը լրիվ փոխանցելը:
Գլուխ 7.
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը
Հոդված 37. Մասնակիցների կողմից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրելու պարտականությունը
1. Կուտակային բաղադրիչի մասնակիցները պարտավոր են ընտրել մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ եւ մեկ կենսաթոշակային ֆոնդ:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների եւ նրանց կենսաթոշակային ֆոնդերի մասին ամբողջական տեղեկատվությունը պետք է առկա լինի մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայք էջում, հաշվի օպերատորի մոտ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վայրերում:
Հոդված 38. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը
1. Մասնակիցը պարտավոր է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել դիմում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրության մասին: Դիմումը ներկայացվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցներով` էլեկտրոնային տեսքով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝
1) մասնակցի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը, ծննդյան ամսաթիվը,
2) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ. փոստի հասցե եւ այլն)
4) մասնակցի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն եւ այլն) ստանալու նախընտրելի միջոցը,
5) ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը եւ կենսաթոշակային ֆոնդը,
6) հավաստում՝ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների եւ ֆոնդի կանոնների հետ համաձայն լինելու մասին,
7) հավաստում, որ տեղյակ է կուտակային վճարներ կատարելու իր պարտականության մասին,
8) դիմումի ներկայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը,
9) մասնակցի (մասնակցի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ, այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումի ձեւը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 39. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը
1. Կենսաթոշակային հաշվի բացումից հետո 30 օրյա ժամկետում մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրության իր պարտականությունը չկատարելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը ծրագրային մոդուլի միջոցով:
Ծրագրային մոդուլը պատահականության սկզբունքով այլ մասնակիցների կողմից կատարված ընտրությանը համամասնորեն` հիմք ընդունելով նախորդ օրվա տվյալները, բաշխում է ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջեւ:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն չկատարած անձանց գումարները տեղադրվում են պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջին ռիսկայնության (պահպանողական(կոնսերվատիվ)) կենսաթոշակային ֆոնդերում:
2. Մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է անհապաղ գրավոր տեղեկացնել մասնակցին նրա անունից ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի մասին, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ կենսաթոշակային ֆոնդը փոխելու նրա իրավունքի մասին:
3. Մասնակիցները պարտավոր են տեղեկացնել մասնակցիների ռեեստրը վարողին կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրության մասին դիմումում նշված անձնական տվյալների փոփոխության մասին` ներկայացնելով կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձեւի համապատասխան դիմում:
Հոդված 40. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին փոխելու մասնակցի իրավունքը
1. Մասնակիցն իրավունք ունի 12 ամիսը մեկ անգամ անվճար փոխել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ կենսաթոշակային ֆոնդը: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ կենսաթոշակային ֆոնդը 12 ամսվա ընթացքում մեկ անգամից ավել փոփոխության դեպքում յուրաքանչյուր դեպքում գանձվում է վճար սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, բացառությամբ սույն մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերի:
Կենսաթոշակային ֆոնդի փոփոխման համար որեւէ վճար չի գանձվում, եթե մասնակիցը փոխում է իր կենսաթոշակային ֆոնդը նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի այլ կենսաթոշակային ֆոնդի հետ: Կենսաթոշակային ֆոնդի փոփոխման համար որեւէ վճար չի գանձվում նաեւ օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոփոխության դեպքում:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի փոփոխման համար որեւէ վճար չի գանձվում, եթե մասնակիցը իր հետագա վճարումները կառավարելու համար ընտրում է նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, իսկ նախկինում վճարված գումարները թողնում է նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման ներքո: Այս դեպքում մասնակիցը լրացնում եւ մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում ընտրության դիմում, որը պետք է պարունակի սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները:
2. Նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ/կամ նախկին կենսաթոշակային ֆոնդը նորով փոխելու նպատակով մասնակիցը պարտավոր է փոփոխման դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին: Դիմումը պետք է պարունակի սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաեւ նախկին եւ նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների անվանումները եւ կենսաթոշակային ֆոնդերը:
3. Մասնակիցների ռեեստրը վարողը մերժում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ կենսաթոշակային ֆոնդը փոխելու մասին դիմումը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ եւ կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին դիմումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին:
4. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 5 օրյա ժամկետում տեղեկացնել դիմում ներկայացրած մասնակցին դիմումը մերժելու մասին՝ մատնանշելով մերժելու պատճառները:
5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն պետք է գումար վճարվի կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ կենսաթոշակային ֆոնդը փոխելու համար, ապա մասնակիցների ռեեստրը վարողը, իմանալով մասնակցի փոփոխություն կատարելու ցանկության մասին, պետք է տեղեկացնի մասնակցին այդ մասին՝ նշելով վճարման ենթակա գումարի չափը:
6. Հետագա վճարումները նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ/կամ նոր կենսաթոշակային ֆոնդ ուղղելու մասնակցի ընտրության դեպքում դիմումը մասնակիցների միասնական ռեեստր ներկայացնելու պահից սկսած մասնակցի վճարումները ուղղվում են նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ/կամ նոր կենսաթոշակային ֆոնդ:
Նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ/կամ նախկին կենսաթոշակային ֆոնդի ակտիվները նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ/կամ նոր կենսաթոշակային ֆոնդ տեղափոխելու ընտրություն կատարելու դեպքում մասնակցի վճարումները ուղղվում են նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ/կամ նոր կենսաթոշակային ֆոնդ դիմումը մասնակիցների միասնական ռեեստր ներկայացնելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ/կամ կենսաթոշակային ֆոնդը փոխելու դեպքում փայի արժեքը հաշվարկվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ սահմանված գնով:
7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ կենսաթոշակային ֆոնդը փոխելու մասին դիմումի ձեւը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
8. Սույն հոդվածում նշված ժամկետների հաշվարկը կասեցվում է, եթե կենտրոնական բանկի որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կարգավորվող շուկան փակ է:
9. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված պարտավորությունները մասնակիցների ռեեստրը վարողը կարող է իրականացնել տեղեկատվական համակարգի միջոցով` մասնակիցների ռեեստրը վարողին ուղղված դիմումի, մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի, հաշվի օպերատորի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ միջոցներով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել առավելագույնը մեկ տարի ժամանակահատված, որի ընթացքում կարգելվի կենսաթոշակային ֆոնդերի փոփոխությունը եւ նոր կենսաթոշակային ֆոնդերի ընտրությունը` պայմանավորված ֆինանսական կայունության եւ ֆինանսական շուկայում ստեղծված խուճապային իրավիճակը զսպելու անհրաժեշտությամբ:
Գլուխ 8.
Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը
Հոդված 41. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրման սկզբունքները
1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ տվյան ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում ունենալ առնվազն 1% մասնակցություն սեփական ակտիվներից: Սույն պարբերությամբ սահմանված նվազագույն չափը նվազելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է 1 ամսվա ընթացքում լրացնել 1% յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդում մասնակցության չափանիշը:
2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների, ներդրումները պետք է հիմնված լինեն հետեւյալ սկզբունքների վրա՝
1) պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների ապահովություն,
2) ռիսկերի դիվերսիֆիկացիա,
3) համարժեք իրացվելիության ապահովում:
3. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին մասում նշվածներից այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա, կհամարվի կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկել եւ գնահատել ռիսկերը եւ դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ:
Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 42. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նկարագրությունը
1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են՝
1) հավասարակշված ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի եւ դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը .
2) պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի եւ դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.
3) կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում եւ դրանց վրա հիմնված ածանցյալներում:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ֆոնդի կանոնները, որը բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներից կնախատեսի՝
1) սույն օրենքով նախատեսված պահանջների կատարման եղանակը,
2) ակտիվների տեսակը, որոնցում կենսաթոշակային ակտիվները պետք է ներդրվեն,
3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից ներդրումների հետ կապված որոշումների ընդունման եւ դրանց իրագործման համար պատասխանատու կողմերը,
4) ներդրումների հետ կապված որոշումներ ընդունելու համար նախատեսված ընթացակարգերը,
5) ֆոնդի կանոնները վերանայելու կարգը եւ պայմանները:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի համար ձեռքբերված ակտիվները պետք է բավարարեն սույն օրենքի պահանջները:
Կենսաթոշակային ֆոնդի յուրաքանչյուր կառավարիչ պարտավոր է առաջարկել պահպանողական ֆոնդ:
3. Կենտրոնական բանկը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք լրացուցիչ պահանջներ կսահմանեն կենսաթոշակային ֆոնդերի համար:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից գրանցված յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդ պետք է նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գրանցված այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերից տարբերվի բաժնային արժեթղթերում ներդրումների թույլատրելի սահմանաչափի առնվազն 15% տարբերությամբ:
Հոդված 43. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների թույլատրելի ներդրումները
1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում եւ արտասահմանում:
2. Արտասահմանում պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել՝
1) Տնտեսական Համագործակցության եւ Զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված եւ վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում եւ բանկային հաշիվներում,
2) ՏՀԶԿ պետությունների, ՏՀԶԿ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում,
3) ՏՀԶԿ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ վերահսկվող կարգավորվող շուկայում առեւտրին թուլատրվող արժեթղթերում,
4) ՏՀԶԿ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ վերահսկվող ներդրումային ֆոնդի փայերում (բաժնետոմսերում),
5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել օտարերկրյա թողարկողների կամ դրանց կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կուտակային ակտիվները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետեւյալ ակտիվներում՝
1) կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի բանկային հաշիվներում եւ ավանդներում, եթե տվյալ բանկի լիցենզիան չի կասեցված կամ դադարեցված,
2) Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում,
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունների արժեթղթերում, որոնք թուլատրված են առեւտրի Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ երկրների կարգավորվող շուկայում,
4) այն ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում, որոնք վերահսկվում են կենտրոնական բանկի կողմից,
5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբական անձանց կամ դրանց կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կուտակային ակտիվները:
Հոդված 44. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրման սահմանափակումները
1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները սույն օրենքի 43-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում կարող են ներդրվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված քանակային եւ արժութային սահմանափակումների շրջանակներում:
2. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները չեն կարող ներդրվել`
1) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի, ինչպես նաեւ դրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում,
2) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտորի, ինչպես նաեւ դրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում,
3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաեւ դրանց հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում,
4) ածանցյալ արժեթղթերում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների,
5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է,
6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, անտիկվար ապրանքներ, թանկարժեք մեքենաներ եւ այլն):
3. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձեւով օտարվել՝
1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին,
2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին,
3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման մարմնի անդամներին,
4) սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը եւ պահառուն չեն կարող մեկը մյուսին, տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը:
5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր համապատասխանեցնելու ներդրումային գործունեությունը սույն օրենքի պահանջներին եւ ապահովել հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ակտիվները, եթե սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա սահմանված սահմանափակումները խախտվել են որպես հետեւանք՝
1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման համար,
2) արտարժույթի արժեքի փոփոխության,
3) կազմակերպությունների միջեւ տնտեսական եւ կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ակտիվները,
4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ եւ հսկողությունից դուրս այլ հանգամանքների:
6. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանությունը պետք է ավարտվի ոչ ուշ քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ խախտումը տեղի է ունեցել կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին:
7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված իրավունքները` ելնելով բացառապես մասնակիցների շահերից:
Գլուխ 9.
Ծառայությունների համար վճարները
Հոդված 45. Ծառայությունների համար վճարներ կատարելը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ծառայությունների համար գանձվում են սույն օրենքով նախատեսված չափով վճարներ՝ սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված կարգով:
2. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գանձվող վճարների չափը պետք է լինի տնտեսապես հիմնավորված եւ նրա համար ապահովի ողջամիտ եկամտաբերություն:
Հոդված 46. Պահառության համար վճարը
Պահառուի վարձատրությունը կատարվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված վճարներից:
Հոդված 47. Կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար վճարները
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը իր կառավարման ներքո գտնվող ֆոնդի (ֆոնդերի) կանոններով (կանոնադրությամբ) սահմանում է տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տարեկան վճար եւ հաշվարկման կարգը:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տարեկան վճարի չափը չպետք է գերազանցի տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման ներքո գտնվող ակտիվների շուկայական արժեքի 1,5%-ը:
Հոդված 48. Մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարները
1. Սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված վճարները ներառում են նաեւ մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարները:
Մասնակիցները ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարի առավելագույն չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ մասնակիցների ռեեստրը վարողի միջեւ կնքված պայմանագրով:
2. Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի, կարող է սահմանել փայերի մարման լրացուցիչ վճար, որը չի կարող գերազանցել մարվող փայերի տվյալ օրվա դրությամբ զուտ արժեքի 1%-ը: 12 ամսվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչին մեկից ավելի անգամ փոխելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը գանձում եւ փոխանցում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչին լրացուցիչ վճար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նախատեսված դեպքերի:
3. Լրացուցիչ վճար չի գանձվում, եթե մասնակիցը փոխում է նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կենսաթոշակային ֆոնդը մեկ այլ կենսաթոշակային ֆոնդով:
Փայերի մարման վճար չի գանձվում սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակի անցնելիս կենսաթոշակային ակտիվները անուիտետի, ծրագրային վճարի կամ միանվագ վճարի տեսքով ստանալու, ինչպես նաեւ սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության դեպքում:
4. Հերթական կուտակային վճարներ կատարելու դեպքում մասնակիցն իրավունք ունի ընտրել նույն կամ այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի այլ կենսաթոշակային ֆոնդ, որի համար լրացուցիչ վճար չի գանձվում:
5. Մասնակիցներից` մասնակիցների ռեեստրը վարողին ուղղված սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կամ ժառանգության ձեւակերպման վերաբերյալ դիմումի համար մասնակցից կամ նրա ժառանգից գանձվում է վճար, որը չի կարող լինել ավելի, քան մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ նպատակով կատարվող ծախսերի եւ ողջամիտ շահութաբերության հանրագումարը:
Գլուխ 10.
Մասնակիցների կողմից կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը եւ դրա ընթացակարգը
Հոդված 49. Մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների երաշխավորումը
1. Մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով եւ նվազեցված այդ վճարների կառավարման համար կատարված ծախսերով, վերադարձելիությունը երաշխավորվում է:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխիքը 20 տոկոսով երաշխավորվում է սույն օրենքի հիման վրա ստեղծված Երաշխիքային ֆոնդի կողմից, իսկ մնացած 80 տոկոսով Հայաստանի Հանրապետության կողմից:
Հոդված 50. Երաշխավորված պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպքը
1. Մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպք է համարվում այն իրավիճակը, երբ պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարման ժամանակ կուտակված կենսաթոշակային ակտիվները քիչ են սույն օրենքի 49 հոդվածի 1-ին մասով սահմանված գումարից:
Հոդված 51. Երաշխիքային ֆոնդի միջոցները եւ երաշխիքային վճարները
1. Երաշխիքային ֆոնդի միջոցները ձեւավորվում են սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարներից, դրանց կառավարումից ստացված եկամուտներից, Երաշխիքային ֆոնդի հատուցած եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա դրանցից ստացված գումարներից, այլ եկամուտներից ու միջոցներից:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կատարվող երաշխիքային վճարների գումարները կուտակվում են Երաշխիքային ֆոնդի կենտրոնական բանկում գտնվող հաշվին:
3. Երաշխիքային ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով եւ պայմաններով երաշխավորված պարտադիր կուտակային կենսաթոշակների հատուցման եւ Երաշխիքային ֆոնդի կառավարման այլ գործառնական ու վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների ծրագրի իրականացման համար, որոնք սահմանված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի համար:
4. Երաշխիքային ֆոնդի կառավարման տարեկան վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել հավաքագրված երաշխիքային վճարների 0.1 տոկոսը:
5. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, բացառությամբ անվճարունակ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, պարտավոր են սույն օրենքով նախատեսված կարգով Երաշխիքային ֆոնդին վճարել միանվագ եւ պարբերական երաշխիքային վճարներ: Երաշխիքային վճարների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստանալու պահից տասնօրյա ժամկետում իրենց հաշվին վճարում են միանվագ երաշխիքային վճար` 15 միլիոն դրամ գումարի չափով:
7. Պարբերական երաշխիքային վճարները կատարվում են եռամսյակը մեկ` մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը: Պարբերական երաշխիքային վճարների գումարի չափը հաշվարկվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման ներքո գտնվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների տարեկան 0.02 տոկոսի չափով` օրական կտրվածքով: Ընդ որում, պարբերական երաշխիքային վճարները կատարվում են համապատասխան պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին:
8. Երաշխիքային ֆոնդում կուտակված միջոցները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
9. Եթե հաշվետու եռամսյակի վերջին օրը Երաշխիքային ֆոնդի միջոցները, բացառությամբ վարկերի, փոխառությունների, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների եւ նվիրաբերությունների, գերազանցում են տվյալ եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային վճարներ կատարող բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կառավարման ներքո գտնվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 2.5 տոկոսը, ապա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարբերական երաշխիքային վճարներ չեն կատարում: Այդ մասին Երաշխիքային ֆոնդը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին հայտնում է մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա հինգերորդ օրը:
10. Սույն հոդվածով սահմանված երաշխիքային վճարները չկատարելու դեպքում այդ գումարների վրա հաշվարկվում են երաշխիքային վճար կատարելու համար սահմանված օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով տոկոսներ, որոնք վճարվում են չվճարող կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին:
Հոդված 52. Մասնակիցների կողմից կատարված երաշխավորված կուտակային վճարումների հատուցում, տեղեկատվության փոխանակումը եւ վերահսկողություն
1. Հատուցման դեպքի առկայության մասին որոշումը մասնակիցների ռեեստրը վարողն ընդունում է համապատասխան վճարումը կատարելու վերաբերյալ մասնակցի դիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:
2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին եւ Երաշխիքային ֆոնդին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը եւ տեղեկությունները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը եւ Երաշխիքային ֆոնդը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մասնակիցների ռեեստրը վարողին են հանձնում սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը` յուրաքանչյուրը իր` սույն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնին համապատասխանող չափով:
4. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային կենսաթոշակը վճարելիս կուտակային կենսաթոշակային ակտիվների գումարին միացնում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած գումարը:
5. Երաշխավորված պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով եւ նվազեցված այդ վճարների կառավարման համար կատարված ծախսերով, հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը եւ Երաշխիքային ֆոնդը հատուցած գումարի եւ հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (կառավարիչների) նկատմամբ, եթե հատուցման դեպքի առաջացումը դրա (դրանց) կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում` ֆիդուցիար պարտականությունների խախտման հետեւանք է եւ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը (կառավարիչները) չի ապացուցում, որ նշված խախտումը հետեւանք է անհաղթահարելի ուժի: Ընդ որում, կենսաթոշակային ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել:
6. Երաշխիքային ֆոնդի եւ Կենտրոնական բանկի, ինչպես նաեւ Երաշխիքային ֆոնդի եւ մասնակիցների ռեեստրը վարողի միջեւ տեղեկությունների փոխանակման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
7. Երաշխիքային ֆոնդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջեւ տեղեկությունների փոխանակման կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
8. Երաշխիքային ֆոնդի կողմից սույն օրենքով, Երաշխիքային ֆոնդի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով եւ դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության, Երաշխիքային ֆոնդի, ինչպես նաեւ դրա տնօրենի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» եւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով եւ պայմաններով:
Գլուխ 11.
Կուտակային կենսաթոշակների վճարումը
Հոդված 53. Կուտակային կենսաթոշակների տեսակները
1. Կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝
1) անուիտետները,
2) ծրագրային վճարները,
3) միանվագ վճարները:
2. Կուտակային կենսաթոշակի չափը որոշվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ակտիվների եւ կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածի հիման վրա:
3. Անուիտետեների եւ ծրագրային վճարների հաշվարկման համար մասնակիցների ռեեստրը վարողը եւ ապահովագրական ընկերությունները պետք է օգտագործեն երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակներ:
4. Կուտակային կենսաթոշակների վրա բռնագանձում կարող է տարածվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 54. Մասնակցի պարտադիր կուտակային կենսաթոշակների ստացման կարգը կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո
1. Մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը: Մասնակիցը կարող է տնօրինել իր պարտադիր կուտակային կենսաթոշակը անկախ պետական կենսաթոշակը ստանալու փաստից: Մասնակիցը կարող է օգտագործել կենսաթոշակային ակտիվները կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ցանկացած պահի կամ ընդհանրապես չօգտագործել:
2. Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին իր կենսաթոշակային հաշվում առկա կուտակային կենսաթոշակային ակտիվների մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ: Դիմումի ձեւը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
3. Հաշվի առնելով մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կուտակային կենսաթոշակային ակտիվների մեծությունը այն կարող է տնօրինվել հետեւյալ կերպ.
ա) եթե մասնակցի միջոցները անուիտետի վերածված ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 25%-ից կամ հավասար դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակված միջոցները ստանալ ծրագրային վճարումների ձեւով կամ միանվագ,
բ) եթե մասնակցի միջոցները անուիտետի վերածված ամսական գումարը մեծ է հիմնական կենսաթոշակի 25%-ից, բայց փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից, ապա մասնակիցը պարտավոր է տնօրինել իր միջոցներն անուիտետի գնման ձեւով,
գ) եթե մասնակցի միջոցները անուիտետի վերածված ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը վճարում է միջոցների մի մասը՝ հիմնական կենսաթոշակի հնգապատիկը ապահովող անուիտետ գնելու նպատակով, իսկ մնացած մասը՝ իրավունք ունի տնօրինել ծրագրային վճարների ձեւով կամ ստանալ միանվագ:
Իր ընտրության վերաբերյալ դիմումը մասնակիցը պարտավոր է ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին:
4. Անուիտետ ստանալու իրավունքը ծագում է անկախ այն հանգամանքից, անուիտետ ստացողը այլ աղբյուրներից անուիտետ, պետական կենսաթոշակ եւ/կամ նպաստ ստանում է, թե ոչ:
Հոդված 55. Կենսաթոշակային ակտիվները ապահովագրական ընկերությանը փոխանցելը
1. Մասնակիցը գրավոր դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնելով ընտրված ապահովագրական ընկերության եւ անուիտետի պայմանագրի, ինչպես նաեւ փայերը մարելու եւ կենսաթոշակային ակտիվներն ապահովագրական ընկերությանը փոխանցելու մասին: Դիմումի ձեւը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստթղթերի ցանկը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
2. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է մարման պահանջի մասին տեղեկացնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ 30 օրվա ընթացքում մարել թողարկված փայերը, կենսաթոշակային ֆոնդի կառավարչից ստացված կենսաթոշակային ակտիվները փոխանցել մասնակցի՝ դիմումում նշված ապահովագրական ընկերությանը:
3. Կենսաթոշակային ակտիվները փոխանցելու ուշացման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին վճարում է տույժ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
4. Ապահովագրական ընկերությունն իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողից դրամական միջոցների ստացման եւ դրանց չափի մասին՝ ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:
Հոդված 56. Անուիտետների տեսակները
1. Անուիտետի տեսակներն են՝
1) 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետ (այսուհետ՝ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետ),
2) ամուսինների անուիտետ՝ 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:
2. Որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետը վճարվում է ցմահ, սակայն եթե անձը մահանում է նախքան 10 կամ 5 տարի (ըստ պայմանագրի) երաշխավորված ժամանակահատվածը լրանալը, ապա օրենքով ժառանգ համարվող անձինք իրավունք ունեն ապահովագրական ընկերությունից ետ ստանալ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետի մնացորդային գումարը:
3. Ամուսինների անուիտետը վճարվում է ցմահ՝ այն անձին, հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո, անուիտետը շարունակվում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն ցմահ՝ անուիտետի պայմանագրում նախատեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգները ստանում են չվճարված գումարի որոշակի մասը:
4. Անուիտետի վճարման պայմանագրից բխող պարտավորական իրավունքները չեն կարող գրավադրվել որպես մեկ այլ պարտավորության կատարման ապահովման միջոց:
Հոդված 57. Անուիտետի պայմանագիր կնքելը
1. Ապահովագրական ընկերությունը մասնակցի կենսաթոշակային հաշվից իրեն միանվագ փոխանցված դրամական միջոցների դիմաց մասնակցին վճարում է անուիտետ: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել յուրաքանչյուր մասնակցի հետ, ով ընտրել է տվյալ ապահովագրական ընկերության որեւէ անուիտետ (հրապարակային պայմանագիր):
2. Մասնակիցն ու ապահովագրական ընկերությունը կնքում են անուիտետի վճարման պայմանագիր՝ հաշվի առնելով սույն օրենքով եւ դրանից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
3. Անուիտետ վճարելու մասին պայմանագիր կնքելու համար մասնակիցը ապահովագրական ընկերություն է ներկայացնում (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տրամադրած տեղեկանքը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա դրամական միջոցների վերաբերյալ: Կենսաթոշակային հաշվի հաշվեկշիռը հաշվվում է կուտակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած մինչեւ մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացնելու օրը:
4. Անուիտետի պայմանագիր կնքելիս ապահովագրական ընկերությանն արգելվում է մասնակցից պահանջել վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ կամ հիվանդության պատմությունից որեւէ տեղեկատվություն:
5. Անուիտետի պայմանագրում նշվում են՝
1) անուիտետի տեսակը,
2) մասնակցի տարիքը,
3) ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը,
4) վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը եւ վճարման պարբերականությունը,
5) անուիտետի պայմանագրի դադարման հիմքերը եւ պայմանները,
6) պատասխանատվությունը անուիտետի պայմանագրի պայմանները խախտելու դեպքում,
7) օրենքով սահմանված այլ պայմաններ:
6. Անուիտետի պայմանագրում, բացի սույն օրենքով եւ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված էական պայմանները, կողմերի հայեցողությամբ կարող են նախատեսվել սույն օրենքին եւ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտին չհակասող այլ դրույթներ:
Հոդված 58. Անուիտետի պայմանագրի դադարելը
1. Անուիտետի պայմանագիրը դադարում է անուիտետ ստացող անձի մահվան, իսկ ամուսինների անուիտետի պայմանագրի դեպքում՝ երկրորդ ամուսնու մահվան դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Երաշխավորված ժամկետում անուիտետ ստացող անձանց մահվան դեպքում անուիտետի պայմանագիրը դադարում է մնացորդային գումարը ժառանգներին՝ օրենքով սահմանված կարգով վճարելու դեպքում:
3. Ապահովագրական ընկերության կողմից 2 անգամ անընդմեջ անուիտետ չվճարելու դեպքում անուիտետ ստացող անձը կամ նրա ամուսինն իրավունք ունեն դադարեցնել պայմանագիրը կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով` պահանջելով ապահովագրական ընկերությունից կորցրած եկամուտը:
4. Սույն հոդվածի 3րդ մասում նախատեսված հիմքով անուիտետի պայմանագիրը դադարելու դեպքում մնացորդային գումարի հաշվարկման եւ այլ ապահովագրական ընկերություն փոխանցման կարգը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 59. Ծրագրային վճար
1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում կուտակային կենսաթոշակը կարող է վճարվել ծրագրային վճարի տեսքով:
2. Ծրագրային վճարը մասնակցի կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցների հաշվին ամսական կտրվածքով վճարվող կենսաթոշակ է՝ բաշխված ըստ կյանքի սպասվող տեւողության ամիսների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը:
Հոդված 60. Միանվագ վճար
1. Միանվագ վճարում կատարվում է՝
1) սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում,
2) նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը անձին օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելու դեպքում՝ կենսաթոշակային հաշվի ամբողջ հաշվեկշռի չափով,
3) առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելու դեպքում՝ կենսաթոշակային հաշվի ամբողջ հաշվեկշռի չափով,
4) սույն օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված չափով՝ մասնակցի մահվան դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում իրավատերը (մասնակիցը, ժառանգը կամ այլ իրավազոր ֆիզիկական անձը) դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ նշելով միանվագ վճար կատարելու հիմքը:
Դիմումի ձեւը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
3. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է դիմումն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում մարել թողարկված փայերը, դրանք վերածել դրամական միջոցների եւ կատարել միանվագ վճար:
4. Միանվագ վճար կատարելու՝ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետի ուշացման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը վճարում է տույժ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
5. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճար կարող է կատարվել նաեւ՝
1) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության նպատակով մեկնում է արտասահման եւ հրաժարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից,
2) Հայաստանում աշխատող օտարերկրացիներին, ովքեր վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր:
Սույն մասում նախատեսված միանվագ վճարները կարող են կատարվել միայն անկանխիկ փոխանցման միջոցով` մեկնած երկրում իր գործող պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվին: Եթե մեկնած երկրներում չկա գործող պարտադիր կուտակային համակարգ, ապա Հայաստանում կուտակված միջոցները չեն փոխանցվում այլ երկիր, եւ սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված անձինք կկարողանան ստանալ Հայաստանում կուտակած իրենց կենսաթոշակային ակտիվները սույն օրենքով սահմանված կարգով:
Սույն մասում նշված միանվագ վճարների կատարման կարգը եւ այլ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Գլուխ 12.
Կուտակային ակտիվների ժառանգումը
Հոդված 61. Կուտակային ակտիվների ժառանգումը
1. Կուտակային ակտիվների ժառանգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
2. Կուտակային ակտիվները կարող են ժառանգության կարգով փոխանցվել միայն ֆիզիկական անձանց եւ Հայաստանի Հանրապետությանը:
3. Ժառանգվել կարող են ինչպես նախքան կուտակային կենսաթոշակ ստանալը մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցները, այնպես էլ կուտակային կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա կուտակային միջոցները:
4. Նախքան կուտակային կենսաթոշակ ստանալը մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցները ժառանգություն ստացած ժառանգներին վճարվում են միանվագ վճարի տեսքով կամ ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու ձեւով:
Եթե նախքան կուտակային կենսաթոշակ ստանալը մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում կուտակված ժառանգվող կուտակային ակտիվները պակաս են հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա կուտակային ակտիվները վճարվում են ժառանգներին միանվագ վճարի տեսքով: Եթե այդ կուտակային ակտիվների չափը մեծ է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով գումարը վճարվում է միանվագ, իսկ գերազանցող գումարը փոխանցվում է ժառանգի կենսաթոշակային հաշվին, եթե նա պարտադիր կուտակային համակարգի մասնակից է: Ժառանգորդը ստանում է ժառանգատուի հաշվում գտնվող փայերը: Եթե ժառանգորդը ցանկանում է ժառանգված փայերը փոխանակել իր հաշվում գտնվող փայերի, ապա պարտավոր է լրացնել եւ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմումը:
Ժառանգորդի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չլինելու դեպքում մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է բացել ժառանգորդի համար կենսաթոշակային հաշիվ եւ ժառանգված կուտակային ակտիվները փոխանցել այդ կենսաթոշակային հաշվին` անկախ ժառանգորդի տարիքից: Այդ պահից սկսած ժառանգը ձեռք է բերում սույն օրենքով սահմանված բոլոր իրավունքները եւ կրում է սույն օրենքով սահմանված բոլոր պարտականությունները, բացառությամբ պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականությունից: Եթե ժառանգորդը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ, ապա նա գումարը տնօրինում է սույն օրենքով սահմանված կարգով` միանվագ վճարների տեսքով:
5. Կուտակային կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա կուտակային միջոցները ժառանգություն ստացած ժառանգներին օրենքով սահմանված չափով վճարվում են միանվագ վճարի տեսքով: Ապահովագրական ընկերությունից կուտակային կենսաթոշակային միջոցների ժառանգություն ստանալու կարգը եւ դիմումի ձեւը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
6. Եթե ժառանգատուն չունի ժառանգ, ապա նրան պատկանող փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից եւ ձեւավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի կանոնները կիրառվում են նաեւ այն կուտակային ակտիվների նկատմամբ, որոնց սեփականատերերերին 3 տարի չի հաջողվել պարզել եւ որոնք չեն մուտքագրվել որեւէ մեկի կենսաթոշակային հաշվին:
Հոդված 62. Կուտակային ակտիվների ժառանգման կարգը
1. Ժառանգության վկայականը ստանալու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում ժառանգորդը պարտավոր է դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին ժառանգություն ստացած փայերի մարման եւ ձեւավորված դրամական միջոցներն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ ստանալու մասին: Դիմումի հետ միասին ժառանգորդը պարտավոր է ներկայացնել նաեւ ժառանգության վկայականի պատճենը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դիմումը կարող է ներկայացվել թղթային կամ էկեկտրոնային եղանակներով: Դիմումի ձեւը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դիմումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝
1) ժառանգորդի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,
2) ժառանգորդի սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի եւ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չէ,
3) ժառանգորդի կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ. փոստի հասցե եւ այլն),
4) ժառանգորդի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն եւ այլն) ստանալու նախընտրելի միջոցը,
5) ժառանգատուի անունը եւ ազգանունը,
6) ժառանգատուի սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
7) ժառանգորդի կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը եւ կենսաթոշակային ֆոնդը,
8) հավաստում այն մասին, որ համաձայն է սույն մասի 7-րդ կետում նշված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների եւ ֆոնդի կանոնների հետ,
9) հավաստում այն մասին, որ պահանջում է փայերի հետգնում եւ կուտակային ակտիվների միանվագ վճարում՝ նշելով իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները,
10) ժառանգության վկայականի վավերապայմանները,
11) դիմումի ներկայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը,
12) ժառանգորդի (ժառանգորդի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:
Եթե ժառանգորդը դիմում է ներկայացրել կուտակային կենսաթոշակային ակտիվներն սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա սույն մասի 9-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները չեն լրացվում:
Եթե ժառանգորդը դիմում է ներկայացրել ժառանգված կուտակային ակտիվները սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ միանվագ ստանալու մասին, ապա չեն լրացվում սույն կետի 7-րդ եւ 8-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դիմումը չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել:
4. Եթե ժառանգորդը դիմում է ներկայացրել ժառանգած կենսաթոշակային ակտիվներն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա այդ դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:
5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է իրականացնել այդ գործընթացը եւ դիմումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում կատարել դիմումում նշված գործողությունները:
6. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կենսաթոշակային ակտիվները շարունակում են մնալ նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման ներքո մինչեւ 3 տարի ժամանակով: Երեք տարվա ընթացքում դիմում չներկայացնելու դեպքում փայերը մարվում են, իսկ կենսաթոշակային ակտիվները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հոդված 63. Կուտակային կենսաթոշակային ակտիվների ժառանգման մասին դիմումը մերժելը
1. Մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի մերժել սույն օրենքի 62-րդ հոդվածում նախատեսված դիմումը, եթե դիմումը չի համապատասխանում 62-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
Դիմումը մերժելու եւ դրա պատճառների մասին մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր տեղեկացնում է դիմում ներկայացրած ժառանգորդին:
2. Պարտադիր կուտակային ակտիվները ժառանգելու համար ժառանգորդը պարտավոր է ներկայացնել նոր դիմում, որը կհամապատասխանի սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
Գլուխ 13.
Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչ
Հոդված 64. Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործունեության սկզբունքները
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա՝
1) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կամավոր մասնակցություն,
2) կամավոր կուտակային բաղադրիչին մասնակցության դեպքում՝ հարկային արտոնությունների տրամադրում:
Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաները լինում են հետեւյալ տեսակների.
1) սահմանված կենսաթոշակներ,
2) կուտակային կենսաթոշակային ավանդներ,
3) սահմանված կենսաթոշակային վճարներ:
Հոդված 65. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն իրականացնելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում միայն բանկերը, ապահովագրական ընկերությունները եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները) իրավունք ունեն իրականացնել կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց առաջարկել կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ:
2. Կամավոր կուտակային կենսաթոշակների պայմանագրի սուբյեկտ կարող է լինել գործատուն, որը կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիր է կնքում իր աշխատակիցների օգտին, ինչպես նաեւ ֆիզիկական անձը, ով իրավունք ունի կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիր կնքել իր կամ այլ անձանց օգտին:
Գործատուին արգելվում է մասնակցել իր հետ փոխկապակցված ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ֆոնդերի կողմից առաջարկվող կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներին:
Մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներով հավաքագրված ակտիվները կարող են օգտագործվել սույն օրենքի 60-րդ հոդվածով եւ 12-րդ գլխով սահմանված դեպքերում եւ կարգով: Բոլոր այլ դեպքերում կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաների մասնակիցները կարող են օգտագործել այդ սխեմաներով կուտակված միջոցները միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:
3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ծառայությունները պետք է մատուցվեն պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ եւ ուշադրությամբ՝ գործելով բարեխղճորեն՝ ելնելով բացառապես շահառուների շահերից (ֆիդուցիար պարտականություն):
4. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեությամբ զբաղվող անձինք պարտավոր են սահմանել կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաների կանոնները, որոնք պետք է ներառեն կամավոր կուտակային վճարի չափը, կատարման ժամկետը, ակնկալվող կամավոր կուտակային կենսաթոշակի չափը (սահմանված կենսաթոշակներ սխեմայի դեպքում), ինչպես նաեւ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ պայմաններ:
5. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն իրականացնողների կողմից առաջարկվող յուրաքանչյուր կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա հաստատվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
6. Կամավոր կուտակային կենսաթոշակային կանոնները կարող են փոփոխվել միայն ապագա ժամանակահատվածի համար եւ դրանք չեն կարող վատթարացնել մասնակիցների/շահառուների կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանները:
Հոդված 66. Ապահովագրական ընկերության կողմից կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեության իրականացումը
1. Ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն:
2. Ապահովագրական ընկերության հետ կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիրը կնքվում է ցմահ եւ ժամկետային կենսաթոշակների վճարման համար:
3. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ունենալ ակտուարական հաշվարկներ իրականացնող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան որակավորում ունեցող ակտուար կամ պայմանագրային կարգով օգտվել նման ակտուարի ծառայություններից:
4. «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա առաջարկող ընկերությունները կուտակված միջոցները պետք է ներդնեն պարտավորություններով պայմանավորված: Պարտավորություններով պայմանավորված ներդրումները պետք է ապահովեն ներդրումների չափավոր ռիսկայնություն, համարժեք իրացվելիություն եւ ներդրվեն հիմնականում ֆիքսված եկամտաբերության գործիքներում: Ներդրումների նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Ապահովագրական ընկերությունների կողմից կամավոր կուտակային կենսաթոշակային միջոցների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Հոդված 67. Բանկերի կողմից կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեության իրականացումը
1. Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ:
2. Բանկերի հետ կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիրը կնքվում է ժամկետային եւ միանվագ վճարների տեսքով կենսաթոշակների վճարման համար:
3. Բանկերի կողմից կամավոր կուտակային միջոցների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Հոդված 68. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կողմից կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեության իրականացումը
1. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակային վճարներ» պայմաններով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ:
2. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հետ կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիրը կնքվում է ժամկետային եւ միանվագ վճարների տեսքով կենսաթոշակների վճարման համար:
3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կողմից կամավոր կուտակային միջոցների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Հոդված 69. Անձնավորված հաշվառումը «Սահմանված կենսաթոշակային վճարներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայում
1. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը յուրաքանչյուր շահառուի/ մասնակցի համար պարտավոր են վարել անձնավորված հաշվառում՝ «Եկամտային հարկի եւ կուտակային վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սկզբունքներին համապատասխան:
2. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի յուրաքանչյուր մասնակցի համար պետք է բացվի կենսաթոշակային հաշիվ, որում պետք է արտացոլվեն կատարված կամավոր կուտակային վճարները եւ դրանց ներդրումներից ստացված եկամուտները:
3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը պարտավոր են վարել առանձնացված հաշվառում եւ տարանջատել կենսաթոշակային ակտիվները այլ ակտիվներից:
4. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդը, առնվազն տարին մեկ անգամ, տեղեկատվություն է տրամադրում մասնակցին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մաuին:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվությունը ներկայացվում է գրավոր, եթե մասնակիցը նախընտրում է տեղեկատվություն ստանալ գրավոր ձեւով, նախորդ տարվա համար՝ ոչ ուշ քան մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը:
Հոդված 70. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրման սկզբունքները
1. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի եւ սույն օրենքի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային բաղադրիչի մասնակիցների, ներդրումները պետք է հիմնված լինեն հետեւյալ սկզբունքների վրա՝
1) կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվների ապահովություն,
2) ռիսկերի դիվերսիֆիկացիա,
3) համարժեք իրացվելիության ապահովում:
3. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշվածներից այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա, կհամարվի կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկել եւ գնահատել դիրքերի ռիսկերը եւ դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ:
Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 71. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվների թույլատրելի ներդրումները
1. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում եւ արտասահմանում:
2. Հայաստանի Հանրապետությունում «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետեւյալ ակտիվներում.
1) բանկային հաշիվներում եւ ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետ կանչման գործընթացում,
2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում,
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունների արժեթղթերում, որոնք թուլատրված են առեւտրի Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ երկրների կարգավորվող շուկաներում,
4) այն ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում, որոնք վերահսկվում են կենտրոնական բանկի կողմից,
5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:
3. Արտասահմանում` «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել՝
1) ՏՀԶԿ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված եւ վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում եւ բանկային հաշիվներում,
2) ՏՀԶԿ պետությունների, ՏՀԶԿ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում,
3) ՏՀԶԿ պետությունների համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում,
4) ՏՀԶԿ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ նրանց կարգավորման ներքո գտնվող կարգավորվող շուկայում առեւտրին թուլատրված արժեթղթերում,
5) ՏՀԶԿ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում),
6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք կբավարարեն կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,
7) ածանցյալ արժեթղթերում` միայն հեջավորման նպատակով:
Կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կուտակային ակտիվները:
Հոդված 72. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրման սահմանափակումները
1. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կուտակային կենսաթոշակային ակտիվները սույն օրենքի 71-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված քանակական եւ արժութային սահմանափակումների շրջանակում:
2. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները չեն կարող ներդրվել`
1) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի, ինչպես նաեւ դրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում,
2) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտորի, ինչպես նաեւ դրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում,
3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաեւ դրանց հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում,
4) ածանցյալ արժեթղթերում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների,
5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է,
7) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, անտիկվար ապրանքներ, թանկարժեք մեքենաներ եւ այլն):
3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները չեն կարող վաճառվել կամ ցանկացած այլ ձեւով օտարվել՝
1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին,
2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին,
3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին,
4) սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը եւ պահառուն չեն կարող մեկը մյուսին, տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը:
5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր համապատասխանեցնելու ներդրումային գործունեությունը սույն օրենքի պահանջներին եւ ապահովել հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ակտիվները, եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները խախտվել են որպես հետեւանք՝
1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման համար,
2) արտարժույթի արժեքի փոփոխության,
3) կազմակերպությունների միջեւ տնտեսական եւ կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ակտիվները,
4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ եւ հսկողությունից դուրս այլ հանգամանքների:
6. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանությունը պետք է ավարտվի ոչ ուշ քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ խախտումը տեղի է ունեցել կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին:
7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված իրավունքները ելնելով բացառապես մասնակիցների շահերից:
Հոդված 73. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեության լիցենզավորումը
Բանկերը, ապահովագրական ընկերությունները, կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները) կարող են զբաղվել կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, համապատասխանաբար, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված լիցենզիայի հիման վրա՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագրեր կնքելու միջոցով:
Հոդված 74. Գործատուների կողմից տրամադրվող լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակներ
1. Գործատուներն իրենց աշխատակիցներին լրացուցիչ կենսաթոշակներ տրամադրելու նպատակով կարող են կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ ձեռք բերել ապահովագրական ընկերություններից կամ կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից:
2. Գործատուն, իր աշխատողներին լրացուցիչ կուտակային կենսաթոշակներ տրամադրելիս, չի կարող ցուցաբերել խտրական մոտեցում: Կորպորատիվ (լրացուցիչ) կենսաթոշակներ կարող են առաջարկվել ամբողջ կոլեկտիվին կամ տվյալ գործատուի աշխատողների որոշակի կատեգորիայի: Արգելվում է լրացուցիչ կուտակային կենսաթոշակներ տրամադրել բացառապես գործատուի ղեկավար կազմին: Աշխատողների որոշակի կատեգորիայի ներսում բոլոր աշխատողներին պետք է տրամադրվեն հավասար եւ միօրինակ պայմաններ:
3. Գործատուի կողմից տրամադրվող լրացուցիչ կուտակային կենսաթոշակը կարող է սահմանվել նաեւ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով:
4. Լրացուցիչ կուտակային կենսաթոշակ ստանալու համար կամավոր կուտակային վճարներ կարող են կատարվել գործատուների, աշխատողների, ինչպես նաեւ միաժամանակ երկուսի կողմից:
Հոդված 75. Կենսաթոշակային հաշվում կուտակված կենսաթոշակային ակտիվները փոխանցելը
Գործատուի լուծարման կամ մասնակցի ու գործատուի միջեւ աշխատանքային պայմանագրի դադարման դեպքում մասնակիցը կարող է օգտագործել իր կենսաթոշակային հաշվում կուտակված կենսաթոշակային ակտիվները սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությամբ սահմանված կարգով:
Գլուխ 14.
Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
Հոդված 76. Պատասխանատվությունը կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար
1. Սույն օրենքով պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պարտադիր կուտակային վճար վճարողը (վարձու աշխատողի դեպքում՝ հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված պարտադիր կուտակային վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:
Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձը չի հայտնել իր գործատուին (հարկային գործակալին) պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին, ապա սույն հոդվածի 1-ին մասին երկրորդ պարբերությամբ սահմանված տույժը գործատուի նկատմամբ չի կիրառվում մինչեւ հարկային մարմնի կողմից տվյալ անձի պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության փաստի մասին տեղեկացվելը:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված պարտադիր կուտակային վճարի գումարների նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
Պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերի 50%-ը հաշվեգրվում է այն անձի հաշվին, ում համար չի կատարվել կամ ուշացումով է կատարվել պարտադիր կուտակային վճարը, իսկ 50%-ը հաշվեգրվում է պետական բյուջե:
2. Կուտակային վճարների վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, կուտակային վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործատուին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ չկատարված կուտակային վճարներն ամբողջությամբ մարված չեն:
Կուտակային վճարների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում՝ գործատուի գույքը բռնագանձելու նպատակով:
Չվճարված կուտակային վճարների գումարի, ինչպես նաեւ դրա նկատմամբ հաշվարկված տույժի չափը 500.000 եւ ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի գործատուի` կուտակային վճարների չվճարված գումարին եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումարին համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` գործատուի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` անշարժ գույքի, այնուհետեւ` այլ ակտիվների նկատմամբ:
Դատարանի վճռից հետո հարկային մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հարկային մարմնի կողմից գործատուի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում գործատուի գույքը համարվում է արգելանքից հանված:
Որպես չկատարված կուտակային վճարների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի եւ գործատուի միջեւ կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 77. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի պատասխանատվությունը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը եւ մասնակիցների ռեեստրը վարողն իրենց գործառույթներն իրականացնում են բարեխղճորեն՝ բացառապես ի շահ մասնակցի: Նրանք պարտավոր են գործել ֆինանսական կամ նմանատիպ այլ հարցերին ողջամտության սահմաններում լավատեղյակ անձի փորձառությամբ: Նման փորձառության պակասի դեպքում նրանք պետք է օգտվեն փորձագետների ծառայություններից:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը եւ մասնակիցների ռեեստրը վարողը համապարտ պատասխանատվություն է կրում նաեւ այն անձի թույլ տված խախտումների համար, ում փոխանցել է իր գործառույթների մի մասի իրականացումը:
3. Սույն օրենքի խախտում է համարվում, սակայն ստորեւ ներկայացվածով չի սահմանափակվում, եթե՝
1) խախտվել են uույն oրենքի, այլ oրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները,
2) սույն օրենքի խախտմամբ իրականացվել կամ թույլատրվել են ներդրումներ կամ այլ ծախսեր,
3) սույն օրենքի խախտմամբ կնքվել են ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ,
4) չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների հետ կապված պայմանագրերով նախատեսված պարտավորությունները,
5) փոխկապակցված անձի հետ սույն օրենքով արգելված կամ սահմանափակված իրավահարաբերությունների շրջանակներում կնքվել է պայմանագիր,
6) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն եւ/կամ մասնակիցների ռեեստրը վարողը իր կամ իրեն փոխկապակցված անձանց օգտին պարտադիր կուտակային ակտիվների կամ դրանց մասին տեղեկատվություն է օգտագործել,
7) խախտվել են անձնավորված հաշվառում վարելու կանոնները, ֆինանuական կամ այլ հաշվետվությունների ներկայացման կամ հրապարակման կարգը կամ պայմանները կամ այդ փաuտաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տվյալներ,
8) չեն կատարվել Կենտրոնական բանկի կողմից uույն oրենքով uահմանված կարգով տրված հանձնարարականները,
9) պետական գրանցման եւ (կամ) լիցենզավորման համար կենտրոնական բանկ են ներկայացվել անարժանահավատ, կեղծ կամ թերի տեղեկություններ:
Հոդված 78. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով մասնակիցների շահերից, իրականացնեն իրենց իրավունքները եւ կատարեն իրենց պարտականությունները բարեխղճորեն եւ խելամտորեն:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները պատաuխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետեւանքով մասնակիցներին պատճառված վնաuի համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության համաձայն: Եթե վնաu պատճառած արարքն իրականացրել են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի մեկից ավելի ղեկավարներ, ապա նրանք մասնակիցների առջեւ կրում են համապարտ պատաuխանատվություն:
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատաuխանատվությունը ներառում է, uակայն չի uահմանափակվում սույն օրենքի 79-րդ եւ 82-րդ հոդվածներով նախատեսված դեպքերով:
Հոդված 79. Պատժամիջոցները սույն օրենքը խախտելու համար
1. Uույն oրենքի 77-րդ հոդվածով uահմանված դեպքերում կենտրոնական բանկը խախտումը հայտնաբերելու օրվանից երեք ամսվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, մասնակիցների ռեեստրը վարողի, նրանց ղեկավարների, հաշվի օպերատորի նկատմամբ կարող է կիրառել հետեւյալ պատաuխանատվության միջոցները`
1) նախազգուշացում եւ խախտումը վերացնելու հանձնարարական կամ նախազգուշացում եւ ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարական կամ նախազգուշացում եւ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական,
2) տուգանք,
3) վերահuկվողի ղեկավարին կամ պատաuխանատու անձին որակավորման վկայականից զրկում,
4) թույլտվության ուժը կորցրած ճանաչում:
2. Uույն հոդվածով uահմանված պատաuխանատվության միջոցների կիրառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, հաշվի օպերատորին, պահառուին եւ մասնակիցների ռեեստրը վարողին եւ նրանց ղեկավարներին չի ազատում oրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեuված պարտականությունների կատարումից:
3. Կենտրոնական բանկը պարտավոր է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի, նրանց ղեկավարների նկատմամբ uույն հոդվածով uահմանված պատաuխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մաuին որոշումը հրապարակել իր ինտերնետային տնային կայքում:
Հոդված 80. Նախազգուշացում
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը, եւ խախտում թույլ տված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամ պահառուն կամ մասնակիցների ռեեստրը վարողը կամ հաշվի օպերատորը տեղեկացվում են խախտման անթույլատրելիության մաuին:
2. Նախազգուշացումը նախատեuում է նաեւ թույլ տրված խախտումը կենտրոնական բանկի uահմանած ժամկետում վերացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու հանձնարարական եւ (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական: Թույլ տրված խախտումը վերացնելու կամ չկրկնելու հանձնարարականով կամ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով կարող է նախատեuվել նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, հաշվի օպերատորի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կնքվող որոշակի գործարքների եւ (կամ) գործառնությունների դադարեցում եւ (կամ) դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում uտացածի համար:
3. Նախազգուշացումը` որպեu պատաuխանատվության միջոց, կարող է կիրառվել uույն oրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերով նախատեuված հիմքերի առկայության դեպքում:
4. Այնպիսի խախտումների դեպքում, որոնց հետեւանքով գույքային վնաս է պատճառվել մասնակիցներին, յուրաքանչյուր խախտման համար կենտրոնական բանկը որոշում է ընդունում նախազգուշացման եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ մասնակիցների ռեեստրը վարողի կամ պահառուի կամ հաշվի օպերատորի կողմից մասնակիցներին պատճառված վնասը եւ տոկոսադրույքները փոխհատուցելու վերաբերյալ եւ այդ մասին տեղեկացնում տուժած մասնակցին:
Հոդված 81. Տուգանք
1. Տուգանքը` որպեu պատաuխանատվության միջոց, կարող է կիրառվել uույն oրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 5-րդ, 6-րդ, եւ 8-րդ կետերով նախատեuված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաեւ սույն օրենքի 80-րդ հոդվածով սահմանված դեպքերում մեկ օրացուցային տարվա ընթացքում 2-ից ավել անգամ պատասխանատվության ենթարկելու դեպքում:
2. Այնպիսի խախտումների դեպքում, որոնց հետեւանքով գույքային վնաս չի պատճառվել մասնակիցներին, սակայն խախտվել են հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ պահանջներ, ապա տուգանքի չափը յուրաքանչյուր խախտման համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ եւ 18-րդ հոդվածների 6-րդ մասերով սահմանված դրույթների խախտման դեպքում:
Տուգանքի չափը որոշելիս տուգանք կիրառող մարմինը հաշվի է առնում`
1) նախկինում նման խախտման համար այլ անձանց նկատմամբ կիրառված տուգանքի չափը,
2) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը),
3) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը եւ դրա չափը,
4) անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները,
5) նախկինում նույն անձի կողմից նույն կամ այլ խախտում թույլ տալը եւ դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաեւ նախկին պատասխանատվության չափն ու բնույթը,
6) նույն եւ այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի խախտման դեպքում հաշվի օպերատորից կամ հաշվի օպերատորի` խախտում կատարած համապատասխան աշխատակցից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով:
4. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի խախտման դեպքում մասնակիցների ռեեստր վարողից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով:
5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ նշանակված տուգանքները գանձվում են վերջիններիս (իրավաբանական անձի) միջոցներից, բացառությամբ, եթե հաշվի օպերատորը պետական մարմին է: Եթե հաշվի օպերատորը պետական մարմին է, ապա տուգանքը գանձվում է խախտումը կատարող համապատասխան աշխատակցից:
6. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը կամ մասնակիցների ռեեստրը վարողը համաձայն չեն տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ:
7. Եթե թույլ է տրվել սույն հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերում նախատեսված խախտումները, ապա գանձվող տուգանքի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
Հոդված 82. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ զրկվել որակավորման վկայականից, եթե`
1) միտումնավոր կերպով խախտել է oրենքները կամ այլ իրավական ակտերի պահանջները,
2) պաշտոնավարման ընթացքում կատարել է չհիմնավորված եւ (կամ) վտանգավոր գործողություն,
3) խոչընդոտել է վերահuկողություն իրականացնելու կապակցությամբ կենտրոնական բանկի կամ նրա ծառայողների գործողություններին,
4) կատարել է այնպիuի գործողություններ, որոնց հետեւանքով մասնակիցը կրել է ֆինանuական կամ այլ վնաu,
5) գործունեության ընթացքում կատարել է անձնական շահերից բխող այնպիuի գործողություն կամ թույլ է տվել այնպիuի անգործունեություն, որը հակաuում է մասնակիցների իրավունքներին կամ oրինական շահերին,
6) իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրuեւորել է անազնիվ կամ անբարեխիղճ վարքագիծ,
7) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարը չի համապատաuխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված որակավորման համապատաuխանության չափանիշներին,
8) չի կատարել կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականը,
9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մաuին կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձի` uույն oրենքով, այլ oրենքներով ու իրավական ակտերով, ինչպեu նաեւ վերահuկվողի ներքին իրավական ակտերով uահմանված լիազորությունները դադարում են:
Հոդված 83. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը
1. Թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ պահառուական գործունեությունը արգելվել, եթե առկա են սույն օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով նախատեuված հիմքերը, օրենքով սահմանված այլ դեպքերում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ մեկ օրացուցային տարում կիրառվել է 2 եւ ավելի անգամ 81-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը եւ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը կամ պահառուն կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել դրանք կամ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու համար:
2. Կենտրոնական բանկը իրավունք ունի ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին տրված թույլտվությունը, եթե պարզվում է, որ թույլտվություն ստանալու համար ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ:
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում կամ արգելվում է զբաղվել պահառուական գործունեությամբ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում կամ արգելվում է զբաղվել պահառուական գործունեությամբ բացառապեu uույն oրենքով uահմանված կարգով: Այլ oրենքներով թույլտվության ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ uահմանված լինելու դեպքում գործում են uույն oրենքի դրույթները:
4. Պահառուի կողմից սույն հոդվածով սահմանված խախտումները կատարելու դեպքում կենտրոնական բանկը իրավունք ունի հանձնարարել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ողջամիտ ժամկետում խզել պայմանագիրը տվյալ պահառուի հետ:
Հոդված 84. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը եւ դրա իրավական հետեւանքները
1. Uույն oրենքի 83-րդ հոդվածով նախատեuված հիմքերով թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մաuին կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապեu հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ uահմանված չէ:
2. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամ պահառուն առնվազն 10 տարով զրկվում են կուտակային բաղադրիչի կենսաթոշակային ֆոնդի կառավարման եւ ակտիվների պահառության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ oրենքով նախատեuված գործարքների, որոնք ուղղված են նրա uտանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը եւ դրանց վերջնական բաշխմանը:
3. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մաuին կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռoրյա ժամկետում, տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ պահառուին: Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մաuին կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կաuեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
Հոդված 85. Վեճերի լուծումը
1. Սույն օրենքի համաձայն մասնակցի կամ շահառուի կողմից կենսաթոշակային հաշվի վերաբերյալ ցանկացած բողոք կամ հարցում գրավոր ներկայացվում է հարկային մարմին, որը բողոքը կամ հարցումը քննում է առավելագույնը 30 օրվա ընթացքում եւ մասնակցին կամ շահագրգիռ անձին գրավոր հայտնում է իր որոշման եւ որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին:
2. Մասնակիցը կամ շահառուն կարող է վեճի կարգավորման հայց ներկայացնել ֆինանսական հաշտարարին՝ հարկային մարմնից պատասխանը ստանալուց կամ բողոքը կամ հարցումը ներկայացնելուց 30 օր հետո, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:
3. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մասնակցի կամ այլ շահագրգիռ անձի կողմից հայց ներկայացնելու դեպքում, երբ դատարանը գտնում է, որ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն կամ մասնակիցների ռեեստը վարողը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար, ապա դատարանը մասնակիցների կամ շահառուների օգտին որոշում է՝
1) վճարման ենթակա գումարը, գումարած վճարման ենթակա օրվանից սկսած մինչեւ փաստացի վճարման օրը հաշվարկվող տոկոսագումարները, եւ
2) պատճառված վնասները հատուցելու նպատակով հայցադիմումը ներկայացնելու եւ/կամ կատարված այլ դատական ծախսերը:
4. Այն դեպքում, երբ մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կենսաթոշակային հաշվից գումարներ է փոխանցում ապահովագրական ընկերությանն անուիտետ գնելու նպատակով, ապա նման գործառույթի հետ կապված ցանկացած վեճ կարգավորվում է հետեւյալ կարգով. անուիտետի վճարման վերաբերյալ մասնակցի կամ շահառուի բողոքն առաջին հերթին ներկայացվում է ապահովագրական ընկերության ղեկավար մարմին: Ղեկավար մարմինը նման բողոքը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննում է բողոքը եւ մասնակցին կամ շահառուին գրավոր տեղեկացնում է իր որոշման եւ նման որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին: Մասնակիցը կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի ներկա գտնվել հարցի քննությանը: Որոշման հետ չհամաձայնելու դեպքում մասնակիցը կամ շահառուն դիմում է իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներին, որոնք նախատեսված են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Գլուխ 15.
Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
Հոդված 86. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունից:
2. Սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
3. Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից ծրագրային մոդուլի միջոցով, սույն օրենքում նախատեսված կարգով:
Հոդված 87. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի փոփոխության, ինչպես նաեւ կենսաթոշակային ակտիվների ժառանգման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքով սահմանված կարգով կուտակված կենսաթոշակային ակտիվները կարող են կուտակային կենսաթոշակային բաղադրիչից դուրս բերվել (այդ թվում` կենսաթոշակի տեսքով) 2015 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի իմաստով պահառուի եւ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործառույթները մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելը իրականացվում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի բանկային հաշվի օգտագործումը սույն մասում նշված ժամանակահատվածում իրականացվում է մասնակիցների ռեեստրը վարողի համաձայնությամբ: