Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-78310-30.11.2009-ՍՀ-010
78334-30.11.2009-ՍՀ-010 /1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը «(փայի)» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի)» բառերով.

2) հոդվածը լրացնել 8-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«8. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի համար պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունների մասով սույն օրենքի իմաստով պարտապանի գույք է համարվում համապատասխան պայմանագրային ներդրումային ֆոնդի գույքը` բացառությամբ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների համաձայն` այդպիսի գործարքներով պարտավորությունները ենթակա են կատարման բացառապես պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի գույքի հաշվին: Ընդ որում, պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների մարման համար պայմանագրային ներդրումային ֆոնդի գույքի անբավարարության դեպքում պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 2. Օրենքի 47.1-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Պայմանագրային ներդրումային ֆոնդի մասնակից պարտապանի` պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ բռնագանձում տարածվում է նրան պատկանող այդ պայմանագրային ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով:»:

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Uույն հոդվածով uահմանված կանոնները կիրառվում են նաեւ պարտապանի պետական կենսաթոշակի, պարտադիր կուտակային եւ կամավոր կուտակային կենuաթոշակների, կրթաթոշակի եւ մտավոր uեփականության oբյեկտների oգտագործմամբ uտացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիu»:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 591 . հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 591 . Պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը

1. Ֆիզիկական անձի պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչեւ նրա օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:

2. Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ եւ առողջությանը, ինչպեu նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնաuների հատուցման գումարները բռնագանձելիu»:

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ 3-րդ եւ 4-րդ հոդվածները` 2014 թվականի հունվարի 1-ից: