Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 8-րդ մասում`
1) առաջին նախադասությունը «նախատեսված ֆոնդի» բառերից հետո լրացնել «(այսուհետ` ֆոնդ)» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «քաղաքացիական օրենսգրքով» բառերից հետո լրացնել «կամ այլ օրենքներով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 47.1-ին հոդվածի 3-րդ մասը «այդ ֆոնդի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Uույն հոդվածով uահմանված կանոնները կիրառվում են նաեւ պարտապանի պետական կենսաթոշակի, պարտադիր կուտակային եւ կամավոր կուտակային կենuաթոշակների, կրթաթոշակի եւ մտավոր uեփականության օբյեկտների օգտագործմամբ uտացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիu:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 59.1-ին հոդվածով`
«Հոդված 59.1. Պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը
1. Ֆիզիկական անձի պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչեւ նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:
2. Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ եւ առողջությանը, ինչպեu նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնաuների հատուցման գումարները բռնագանձելիu:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: