Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-78351-30.11.2009-ՍՀ-010
78312-30.11.2009-ՍՀ-010 /1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության  2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1)  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 » կետով.

«զ1 ) ներդրումային ֆոնդի կառավարչի.».

2)  1-ին մասի 2-րդ պարբերությունը ««ներդրումային ընկերություն»» եւ «ներդրումային ընկերությունը» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, «ներդրումային ֆոնդի կառավարիչ»» եւ «, ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերով.

3)  2-րդ մասում «բարեգործական, ներդրումային եւ կենսաթոշակային հիմնադրամների» բառերը փոխարինել «բարեգործական հիմնադրամների, ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդերի» բառերով.

4)  5-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած այն պարտավորությունները, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների, ենթակա են կատարման նրա հաշվին` ամբողջությամբ կամ համապատասխան պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում` վերջին դեպքում չբավարարող մասով:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում, եւ ժամանակավոր կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:»:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «ժամանակավոր կառավարչի լիազորությունները» բառերից հետո լրացնել «: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով կառավարիչ չի նշանակվում, եւ կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից» բառերով:

Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Դատարանի կողմից ներդրումային ֆոնդի uնանկության վերաբերյալ գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:»:

Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Պայմանագրային ներդրումային ֆոնդի  մասնակից պարտապանի` պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ պայմանագրային ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:»:

Հոդված 7. Օրենքի 75-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Պայմանագրային ներդրումային ֆոնդի  մասնակից պարտապանի` պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի վաճառքն իրականացվում է նրան պատկանող այդ պայմանագրային ներդրումային ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) փայը (փայերը) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով օտարելու միջոցով:»:

Հոդված 8. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  «ա» կետի 2-րդ ենթակետը «վարչական աշխատողների աշխատավարձը» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի վճարումները եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումները» բառերով.

2) «ա» կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«- պարտադիր կուտակային վճարները,».

3) «ա» կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«- աշխատավարձի, եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումներին վերաբերող փաuտաթղթերի արխիվացման ծախuերը».

4) «գ» կետում «պարտադիր սոցիալական վճարումները» բառերը փոխարինել «եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումները» բառերով.

5) «է» կետը «ներառյալ`» բառից հետո լրացնել «պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները եւ» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դրույթների, որոնց` եկամտային հարկին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ին, իսկ պարտադիր կուտակային վճարներին վերաբերող դրույթները` 2014 թվականի հունվարի 1-ին: