Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-78315-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքում`

1) ուժը կորցրած ճանաչել`

ա. 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ)» կետը, 3-րդ մասը,

բ. 38-րդ հոդվածի 2-րդ մասի «բ)» կետը,

2) 17-րդ հոդվածի 2-րդ մասի «դ)» կետում «եկամտահարկը» բառը փոխարինել «եկամտային հարկը» բառերով,

3) 18-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ դրանով պայմանավորված պարտադիր uոցիալական ապահովության վճարների կատարման» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: