Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքում`
1) ուժը կորցրած ճանաչել`
ա. 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ)» կետը, 3-րդ մասը,
բ. 38-րդ հոդվածի 2-րդ մասի «բ)» կետը,
2) 17-րդ հոդվածի 2-րդ մասի «դ)» կետում «եկամտահարկը» բառը փոխարինել «եկամտային հարկը» բառերով,
3) 18-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ դրանով պայմանավորված պարտադիր uոցիալական ապահովության վճարների կատարման» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: