Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-78350-30.11.2009-ՍՀ-010
78323-30.11.2009-ՍՀ-010 /0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «ա)» ենթակետում «(պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ» բառերը փոխարինել «(պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած) կազմակերպությունները եւ պայմանագրային ներդրումային ֆոնդերը` բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի եւ» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Ներդրումային ֆոնդի` որպես հարկատուի հետ կապված սույն օրենքով նախատեսված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը` այդ ներդրումային ֆոնդի հաշվին:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը «տարբերությունն է» բառերից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` նրա զուտ ակտիվները: Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: Ընդ որում, սույն օրենքի իմաստով` ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում իր մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձեւով կատարված բաշխումների գումարները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սույն օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձեւով կատարված բաշխումներից, ինչպես նաեւ պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում ավելացնել «իա» կետ` հետեւյալ բովանդակությամբ «գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

«զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման եւ օտարման, ինչպես նաեւ այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը`

ա) լրացնել «զ 1)» կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«զ 1) գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասերացված այլ վճարումների  5 տոկոսը գերազանցող մասը,»,

բ) «է» կետի «ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների դիմաց» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց» բառերով:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով`

«Հոդված 22.1. Նեդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները եւ այլ նվազեցումները

Ներդրումային ֆոնդերի մասնակիցների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները եւ սույն օրենքով նախատեսված այլ նվազեցումները:»:

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական ապահովության» բառերից հետո լրացնել «գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների» բառերով, իսկ 4-րդ մասում «սոցիալական ապահովություն» բառերից հետո լրացնել «գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումներ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը «դրույքաչափով» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների նկատմամբ 0.01 տոկոս դրույքաչափովե բառերով:

Հոդված 10. Օրենքը լրացնել նոր 36.5 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 36.5. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Շահութահարկի վճարումից ազատվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Երաշխիքային ֆոնդը` հետեւյալ եկամուտների մասով`

ա) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական եւ միանվագ երաշխիքային վճարների,

բ) Երաշխիքային ֆոնդի կողմից մասնակիցներին հատուցված եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա դրանցից ստացված գումարների,

գ) կատարված ներդրումներից ստացված եկամուտների:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել նոր 38.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 38.1. Վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները

Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար հարկատուի կողմից կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասերացված այլ վճարումների 2.5 տոկոսի չափով: Սույն հոդվածով սահմանված նվազեցումը, սույն օրենքի 16-րդ հոդվածի «զ)» կետով սահմանված նվազեցման թույլատրելի չափի հետ միասին չպետք է գերազանցի գործատուի կողմից կատարված` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 7.5 տոկոսը»:

Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով`

«10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի վրա:»:

Հոդված 13. Օրենքի 471 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով`

«7. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի վրա:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 11-րդ հոդվածը գործում է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտավորության ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրը: