Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքը (այսուհետ` Օրենք) «ներդրումային ընկերություն» եւ «ներդրումային ընկերություններ» բառերից հետո` իր բոլոր հոլովվաձեւերով, լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչ» եւ «, ներդրումային ֆոնդի կառավարիչներ» բառերով` համապատասխան հոլովվաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի «իե», «լ», «լա» եւ «լբ» կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 39.1-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «արժեթղթավորման հիմնադրամների» բառերից հետո լրացնել «, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարիչների» բառերով.
2) 5-րդ մասը «կարգավորվող շուկայի օպերատորների» բառերից հետո լրացնել «, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի» բառերով.
3) 6-րդ մասը «ստուգումների» բառից առաջ լրացնել «, կորպորատիվ ներդրումային ֆոնդերում» բառերով, իսկ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.
4) 7-րդ մասը «բանկ» բառից հետո լրացնել «, կորպորատիվ ներդրումային ֆոնդ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: