Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքում`
1) 8-րդ հոդվածի 2-րդ մասի երորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ..
«Էներգետիկայի եւ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:».
2) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 6-րդ բաժնի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. | ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն |
ԿԲ | Բ | - | - | - | Ո | Հ | -»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: